«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրներ (ԱՀՀ), որոնց ձեռքբերման վերաբերյալ լուրերը շրջանառվում էին դեռեւս 2014 թվականից:

2014 թ. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած KADEX 2014 ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակության համար «Բալ-Է» ԱՀՀ-ի հատուկ ցուցադրություն էր կազմակերպվել արտադրող ընկերության կողմից: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանին «Բալ-Է» ԱՀՀ-ներ մատակարարելու վերաբերյալ քննարկում է եղել նաեւ Կրեմլում՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում: «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն՝ քննարկման ժամանակ հավանություն է տրվել այս համալիրների մատակարարմանը Ադրբեջանին, իսկ քանի որ «Բալ-Է»-ն «ի զորու է ծածկել միայն ծովային տարածք»՝ այդ գործարքը չպետք է անհանգստացներ Հայաստանին: Թերթի աղբյուրների համաձայն՝ կողմերն անգամ նախնական պայմանավորվածության էին եկել «ԱՀՀ-ների փոքր խմբաքանակի եւ մի քանի տասնյակ 3М24 (X-35 հրթիռների արտահանման համար նախատեսված արդիականացումը) հրթիռների» մատակարարման վերաբերյալ:

Որպես գործարքի չեղարկման պատճառ «Կոմերսանտ»-ը նշում է «Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշումը»: Թերթը զրուցել է մի քանի զինվորականների հետ, որոնք նշել են, որ «ՌԴ ՊՆ հատուկ դիրքորոշումը» բխում է նրանից, որ Ադրբեջանին տրամադրվող ԱՀՀ-ները հնարավոր վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Կասպիական նավատորմի համար: Բանն այն է, որ համալիրների անգամ արտահանման համար նախատեսված հրթիռները վտանգավոր են Ռուսաստանի տարածքային ջրերում գտնվող ռուսական նավերի համար:

«Այսպիսի փաստարկների հետ վիճելն անիմաստ էր, ուստի նախնական պայմանավորվածությունը դրեցին դարակի մեջ, մեր դիրքորոշումը լսելի եղավ»,- ասել էր «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը:

«Կոմերսանտ»-ի բարձրաստիճան աղբյուրներից մեկն էլ նշել էր, որ առկա է «բավականին նուրբ քաղաքական նրբերանգ»՝ նկատի ունենալով Հայաստանի հետ հարաբերությունները եւ արցախյան հակամարտությունը:

«Մենք չէինք ուզենա, որ այդ զինատեսակը գործածվի ղարաբաղյան հակամարտությունում»,- ասել էր «Կոմերսանտ» թերթի աղբյուրը:

«Աշխարհաքաղաքական նրբերանգը» բխում է նրանից, որ վերջին տարիների ընթացքում Х-35 տեսակի հրթիռի մարտագլխիկն արդիականացվել է այնպես, որպեսզի կարողանա խոցել ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախներ: Դա էլ, հավանաբար, մտավախություն է առաջացրել ռուսական կողմի մոտ, որ համալիրները կարող են տեղակայվել Կասպից ծովից բավական հեռու՝ Ադրբեջանի արեւմտյան սահմանների մոտ:

Այդուհանդերձ, «Կոմերսանտ»-ի կարծիքով՝ գործարքի չեղարկումը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Ի պաշտպանություն այդ տեսակետի թերթը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սեպտեմբերին ասված խոսքերն այն մասին, որ «ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը մեծ ավանդույթներ» եւ «աճի միտում ունի»:

Իրականում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը սկսվել էր 2005 թվականին: Հետագայում Ռուսաստանը դարձել էր Ադրբեջանի հիմնական մատակարարներից մեկը: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIRPI) տվյալներով՝ 2006-2016 թթ. Ադրբեջանի ներմուծած պաշտպանական արտադրանքի 22%-ը ռուսական էր:

Սակայն վերջին երկու տարվա ընթացքում՝ մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո, որոշակի փոփոխություններ նկատվում են: Այս տարվա գարնանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում հայտարարել էր, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին՝ հավելելով, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչեւ 2016թ. ապրիլ: Այդ հայտարարությունը եւ առհասարակ Ռուսաստանի զգուշավոր մոտեցումները կապված են 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակության շրջանում բարձրացած հակառուսական ալիքի հետ:

Ռուսաստանի զգուշավոր դիրքորոշումը խոսում է նաեւ այն բանի մասին, որ, ի հեճուկս Բաքվի եւ ռուսաստանցի ադրբեջանամետ որոշ «փորձագետների» պնդումների՝ թե իբր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Կրեմլի միակ դաշնակիցն է»՝ Մոսկվայում չեն վստահում Ադրբեջանին: Այլապես անհասկանալի է, թե ինչու պետք է «տարածաշրջանում միակ դաշնակցի» ափերին տեղակայված համալիրները հնարավոր վտանգ ներկայացնեն ռուսական նավերի համար: Բաքվում, թերեւս, դա նույնպես հասկանում են, այլապես կհակադարձեին ռուսական փաստարկներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4950 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը