Երևան
12 °C
«Քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ ամբիոնով կամ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված բազում կադրերով, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է երկրում»:
Այս մասին երեկ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ ցուցակով առաջադրված, ՀՀԿ շտաբի պատասխանատու Արմեն Աշոտյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների մասին:
«ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրաձայնող, ինտելեկտուալ ունակություններ ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, որն ունի հավատամք, որին անդավաճան մնաց:
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ հանրապետությունում գործող մոտ 7 տասնյակ կուսակցությունների մեջմենք 4-րդն ենք, և մարդկանց վստահության շնորհիվ ՀՀԿ-ն իր տեղը ամրապնդեց քաղաքական դաշտում»:
Նա հաջողություն մաղթեց նորընտիր ԱԺ բոլոր պատգամավորներին՝ և՛ նախկին գործընկերներին, և՛ նրանց, որոնք առաջին անգամ են մուտք գործելու խորհրդարան. «Որպես ընտրյալ, դուք ունենալու եք մեծագույն պատասխանատվություն․ այսօրվա իշխանությունները մնացին մեն-մենակ դեմ հանդիման Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների հետ, և ես անկեղծ՝ որպես ՀՀ քաղաքացի, հաջողություն եմ մաղթում Ազգային ժողովին, կառավարությանը այս մարտահրավերներին դիմակայելու և մեր պետության ու ժողովրդի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար»:
Արմեն Աշոտյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր քվեարկել են իր թեկնածության օգտին. «Հոգի առ հոգի ուզում եմ գրկել ու ասել, որ երախտապարտ եմ այդ վստահության համար, ինձ համար գուցե անսպասելի, բայց, այդուհանդերձ շատ պարտավորեցնող մեծաքանակ ձայների համար: Դուք ապացուցեցիք, որ սկզբունքային քաղաքական գործիչներն ունեն պահանջարկ, որ դուք կարող եք վստահել մարդկանց, ում գուցե ամիսներ կամ շաբաթներ առաջ չէիք սիրում, իսկ այսօր որոշակի քաղաքական հույսեր եք կապում նրանց հետ,ինձ համար յուրաքանչյուր քվե մեկը տասի հարաբերակցության է, ուստի ուզում եմ տասնապատիկ շնորհակալ լինել յուրաքանչյուր քվեի համար: Ես շատ ավելի քվե ստացա, քան բազմաթիվ քննադատներ, որոնք ասում էին, որ մեր հարազատները չեն քվեարկի մեր օգտին: Ես ունեցա 2396 բացահայտված հարազատ այս ընտրատարածքում և վստահ եմ՝ հազարավոր դեռևս չբացահայտված հարազատներ»:
Խոսելով արդեն արտախորհրդարանական ՀՀԿ-ի անելիքների մասին, նշեց, որ իրենց կուսակցությունը մնալու է քաղաքական Օլիմպոսում, լինելով ազգային, պահպանողական, ինտելեկտուալ քաղաքական ուժ՝ իրենք ունեն առաքելություն, այդ առաքելությունը իրականացնելու են՝ անկախ նրանից, թե որտեղ կլինեն՝ Բաղրամյան պողոտայի նստավայրում, թե Մելիք Ադամյանում, ՀՀ յուրաքանչյուր անկյունում կարողանալու են բարձրաձայնել մտահոգությունները:
«Այս ընտրությունները ձերն էին, մենք ստացանք մեր վստահության բաժինը, ՀՀԿ-ն, ես անձամբ և իմ բազմաթիվ ընկերներ շարունակելու ենք քաղաքական պայքարը, քաղաքանության մեջ վերադարձնելու ենք գիտելիքը, ինտելեկտուալ բանավեճերը»՝ հավելելով, որ Հայաստանում քաղաքական կյանքը մնալու է իր բարձունքում, քանի որ հանգիստ չեն թողնելու այս իշխանություններին՝ «վայելելու իրենց կողմից ստեղծված մենիշխանական բուրգը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT