Երևան
12 °C
Արդեն մոտ 6 ամիս է՝ «Երկրապահ» կամավորականների միության վարչությունը նոր նախագահ չունի: Գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո ԵԿՄ անդամները կասեցրեցին Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում: Նոյեմբերին ՀԺ-ի հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահներից` Վազգեն Վարդանյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի կունենա ԵԿՄ արտահերթ համագումարը, որի ընթացքում էլ նախագահ կընտրվի: Վարդանյանը նաեւ նշել էր, որ իրենց թեկնածուն Արամ Սարգսյանն է:
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը Սասուն Միքայելյանի թեկնածությանը դեմ լինի»,- այս մասին մեր զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
- Պարոն Հայրապետյան, ԵԿՄ համագումարը, որի ժամանակ պետք է ԵԿՄ նախագահ ընտրվի, ե՞րբ է տեղի ունենալու:
- Երբ որ տեղի կունենա ԵԿՄ վարչության նիստը եւ ԵԿՄ վարչությունը կորոշի գնալ համագումարի, ուրեմն՝ 1 շաբաթ հետո տեղի կունենա համագումարը: Բայց այս պահի դրությամբ նման խնդիր դրված չի: Մենք՝ 7 տեղակալներով, ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արա Կետիկյանի հետ ղեկավարում ենք վարչությունը նորմալ եւ գործունեությունը դադարեցված չի: ԵԿՄ բաժանմունքները աշխատում են, մարզային խորհուրդները աշխատում են, ավելին՝ դեռ մեր տղաներից մի քանիսն էլ մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին:
- Վարչության անդամների համար նորից նախագահի հիմնական թեկնածուն Արամ Սարգսյա՞նն է:
- ԵԿՄ վարչության անդամներից պետք է առաջադրվի թեկնածություն: Մեկը չի լինի, կարող է տասը լինի, ով առավել շատ ձայն է հավաքում նա դառնում է ԵԿՄ նախագահ: Կան անհատներ, բաժանմունքներ, որոնք ասել են, որ առաջիկա վարչության նիստում առաջադրելու են Արամ Սարգսյանի թեկնածությունը, բայց կարող է այդ պահին մեկն էլ ասի՝ ես ինքնառաջադրվում եմ:
Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլոր գործառույթները լինեն օրենքի սահմաններում, ԵԿՄ կանոնակարգի համապատասխան: Բոլորը ազատ են լինելու իրենց որոշումների մեջ:
- Սասուն Միքայելյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ դառնալու տարբերակը քննարկվե՞լ է միությունում:
- Դա քննարկել են ազատամարտի այլ խմբեր, ջոկատներ: Բայց չեմ կարծում, թե ինչ-որ մեկը Սասուն Միքայելյանի թեկնածությանը դեմ լինի: Որովհետեւ մենք պետք է նաեւ հաշվի առնենք բոլոր հանգամանքները` ազատամարտ: Արցախյան պատերազմի փայլուն էջերից է Սասունը եւ ամենակարեւորը՝ այսօր իշխող կուսակցության լիդերն է եւ կանգնած է մեր գերագույն գլխավոր հրամանատարի կողքին: Ես նաեւ ուրախ կլինեմ, որ Սասունը Միքայելյանը ղեկավարի ԵԿՄ վարչությունը, որովհետեւ դա երկրապահի փրկությունը կլինի, բայց էլի եմ ասում՝ դրան հասնելու ճանապարհ կա. պիտի օրենքին տառին, բառին համապատասխան գան, հասնեն դրան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT