«Բորուսիան» խմբում 1-ին տեղը զբաղեցրեց, «Լիվերպուլը» «Նապոլիին» թույլ չտվեց 1/8 դուրս գալ

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում կայացան մի քանի որոշիչ հանդիպումներ: Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, վերջնականապես հայտնի դարձավ՝ ովքեր են առաջին ու 2-րդ տեղերով 1/8 եզրափակիչ դուրս գալիս: Որոշ դեպքերում էլ ուղեգրի ելք վճռվեց:

Դորտմունդի «Բորուսիան» օգտվեց Մադրիդի «Ատլետիկոյի» սայթաքումից ու գլխավորեց A խումբը: Գերմանական թիմը վերջին՝ 6-րդ տուրում, հաղթեց «Մոնակոյին» (2:0), իսկ մադրիդցիները ոչ-ոքի խաղացին «Բրյուգեի» հետ (0:0): «Բորուսիան» ու «Ատլետիկոն» խմբային փուլն ավարտեցին 13-ական միավորով: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցրեց «Բորուսիան», իսկ «Ատլետիկոն» 1/8 եզրափակիչ դուրս եկավ  2-րդ տեղով: «Բրյուգեն», որը 6 խաղերի արդյունքում 6 միավոր վաստակեց, զբաղեցրեց 3-րդ տեղը, դուրս մնաց այս մրցաշարից եւ ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում: «Մոնակոն» 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը եւ այլեւս ոչնչի համար չի պայքարի:

B խմբում վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր, որ առաջին հորիզոնականը «Բարսելոնայինն» է: 2-րդ ուղեգրի համար էլ պայքարում էին «Թոթենհեմն» ու «Ինտերը»: Լոնդոնցիները ոչ-ոքի ախղացին «Բարսայի» հետ (1:1): Նույն հաշվով ավարտվեց նաեւ «Ինտերի» ու ՊՍՎ-ի դիմակայությունը: Կատալոնցիները խումբը գլխավորեցին 14 միավորով: «Թոթենհեմն» ու «Ինտերն» ավարտեցին 8-ական միավորով: «Թոթենհեմը» 2-րդ տեղով հաջորդ փուլ անցավ՝ «Ինտերին» գերազանցելով» լրացուցիչ ցուցանիշներով: Իտալական թիմն էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: Խմբի անհաջողակը ՊՍՎ-ն է, որն ընդամենը 2 միավոր է վաստակել 6 խաղում:

Վերջին տուրից առաջ ամենախառը վիճակը C խմբում էր: Այստեղ 2 ուղեգրերի համար պայքարում էին 3 թիմ, ու 3-ն էլ շանսեր ունեին: ՊՍԺ-ն հաղթեց «Ցրվենա Զվեզդային» (4:1) ու ոչ միայն ուղեգիր նվաճեց, այլեւ 11 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց: 2-րդ ուղեգիրը բաժին հասավ «Լիվերպուլին»: «Մերսիսայդցիներին» «Նապոլիի» դեմ խաղում միայն հաղթանակ էր պետք, եւ նրանք դրան հասան (1:0): Ավատրեցին իտալական թիմի հետ հավասար միավորներով (9), սակայն շրջանցեցին լրացուցիչ ցուցանիշներով: «Նապոլին» տեղափոխվեց Եվրոպա լիգա, իսկ «Ցրվենա Զվեզդան» (4 միավոր) ավարտեց ելույթները եվրոպական ասպարեզում:

D խմբում երեկ «Շալկեն» հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» (1:0), «Պորտուն» էլ առավելության հասավ «Գալաթասարայի» նկատմամբ (3:2): Այս խմբից առաջին տեղով փլեյ-օֆ դուրս եկավ «Պորտուն» (16 միավոր), 2-րդ տեղով «Շալկեն» (11): 3-րդ տեղը զբաղեցրեց ու Եվրոպա լիգա տեղափոխվեց «Գալաթասարայը» (4): «Լոկոմոտիվը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը (3):

Այսօր կկայանան E, F, G, H խմբերի վերջին տուրի խաղերը: Տեղի կունենան «Պլզեն»-«Ռոմա», «Ռեալ»-«ԲԿՄԱ Մոսկվա», «Բենֆիկա»-ԱԷԿ, «Այաքս»-«Բավարիա», «Մանչեստեր Սիթի»-«Հոֆենհայմ», «Դոնեցկի Շախտյոր»-«Լիոն», «Վալենսիա»-«Մանչեստեր Յունայթեդ», «Յանգ Բոյզ»-«Յուվենտուս» հանդիպումները:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2203 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին