ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Դեկտեմբերի 10-ին Չեխիայի Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնում՝ Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ, որն անցկացվեց «Մարդու իրավունքների օրը և ցեղասպանություն հանցագործության կանխարգելում» խորագրի ներքո:

Կենտրոնի ուսումնական ծրագրերի պատասխանատու Պավել Խալուպայի, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և կենտրոնի գլխավոր տնօրեն Շիմոն Կրբեցի (Šimon Krbec) մասնակցությամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն անվանելու ճանապարհին. պատիժ անանուն հանցագործության համար» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը, որի ցուցանմուշների մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից է։ Իր ելույթում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղուն։ Հայ դիվանագետը մեծապես կարևորեց երկրի քաղաքացիական հասարակայնության, մասնավորապես Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի, երկրի նախագահ Միլոշ Զեմանի, մի շարք պատգամավորների և հայ համայնքի դերակատարությունը։ Անդրադառնալով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին՝ դեսպանը նշեց, որ Երևանում զուգահեռ ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» այդ կարևոր հոբելյաններին և կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված երրորդ գլոբալ ֆորումը։ Իր հերթին պարոն Շիմոն Կրբեցը շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը Կենտրոնի ստեղծման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Զեկույցով հանդես եկավ հայ դիվանագետ և պատմաբան, դեսպան Արման Կիրակոսյանը։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիրակոսյանն իր ելույթում ներկայացրեց «ցեղասպանություն/genocide» եզրույթի՝ Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծման պատմությունը, նշելով, որ ծագումով հրեա լեհ իրավաբանը 1943 թվականին այն սահմանելիս առաջին հերթին նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ «Հայոց ցեղասպանությունը պատմության դասերը չսովորելու ռիսկերի, ցեղասպանությունների ժխտողականության վտանգի, և դրանց իրականացնողների անպատիժ մնալու երկարատև բացասական հետևանքների հիշեցում է: Այդ բոլորը նպաստող գործոններ էին հետագա ցեղասպանությունների համար: Նախորդ ցեղասպանությունների մասին իրազեկվածությունն, ինչպես օրինակ` հայկական հարցը, ապագա ցեղասպանությունների ճանաչման և կանխման բանալին է», նշեց դեսպան Կիրակոսյանը։ Այս համատեքստում նա կարևորեց ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ ընդգծելով, որ Հայոց և այլ ցեղասպանությունների համընդհանուր և պատշաճ ընդունման և դատապարտման բացակայության պատճառով է, որ ներկայում Միջին Արևելքի և այլ տարածաշրջանների փոքրամասնությունները ենթարկվում են ցեղասպան գործողությունների։

Ելույթի ավարտին դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ թուրքերի՝ սեփական պատմությանն առերեսվելը միայն դրականորեն կարող է անդրադառնալ Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար։

Քննարկմանը մասնակցեցին նաև հանրահայտ չեխ լրագրող և Քաղաքականության և հասարակության ինստիտուտի տնօրեն Յան Մախաչեկն ու Պրահայի՝ Սմիխովի միջնակարգ դպրոցի տնօրեն, վաստակավոր մանկավարժ Ռադկո Սաբլիկը (Radko Sáblík)։ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Jan Macháček) հովանու ներքո կայացած ձեռնարկին ներկա էին նաև ուսանողներ, տեղի լայն հասարակայնության և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43683 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել