Ես 15 հոգու համար չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արարատի ՀՀԿ-ական համայնքապետ

Այս պահին Արարատի մարզի Արարատ համայնքի համայնքապետարանի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական գործող համայնքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: Տեղում են նաեւ ոստիկանության ծառայողները:

Ցուցարարները նշում են, որ համայնքապետը համայնքի խնդիրները չի լուծում:

«Ես 15 հոգու համար չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանը:

- Պարոն Հայկյան, ի՞նչ բողոքի ակցիա է տեղի ունենում համայնքապետարանի դիմաց:

- Մի 15 հոգի հավաքվել են, իմ հրաժարականն են պահանջում:

- Իսկ ո՞րն է պատճառը, որ ձեր հրաժարականն են պահանջում:

- Իրենք որեւիցե պատճառ չունեն: Ուղղակի ուզում են, որ ես հրաժարական տամ գնամ:

- Այսինքն, առանց հիմնավորման քաղաքացիները փողո՞ց են դուրս եկել:

- Առանց ինչ-որ մի բանի, այո: Մարդիկ չեն ուզում, որ ես աշխատեմ:

- Իսկ դուք ի՞նչ եք պատրաստվում անել: Չե՞ք պատրաստվում զրուցել նրանց հետ:

- Ես 1 ամիս առաջ իրենց ընդունել եմ իմ կաբինետում, խոսել եմ այդ ամեն ինչի մասին, իրենց բացատրել եմ: Իմ կատարած աշխատանքները ակնառու են ամեն ինչով: 2014 թվականից ե՛ւ աշխատանքները կան, ե՛ւ փաստաթղթային ձեւակերպումները կան: Այս քաղաքի համար ես հսկայական աշխատանք եմ կատարել ու 15 հոգու համար ես չեմ պատրաստվում հրաժարական տալ:

- Իսկ մարզում ունե՞ք մարզպետի վստահությունը:

- Ես ընտրված մարդ եմ: Ընտրվել եմ 4 հազար ձայնով, իմ համար կարեւորը ժողովրդի ձայնն է:

- Այսինքն, ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է, որ շարունակեք աշխատե՞լ:

- Այո:

- Դուք  նշեցիք, որ մեծ աշխատանքներ եք իրականացրել քաղաքում: Կնշե՞ք դրանցից մի քանիսը:

- Քաղաքը 95 տոկոսով ասֆալտապատված է, քաղաքում ամբողջությամբ գիշերային լուսավորություն է անցկացվել, երաժշտական դպրոցը գազաֆիկացրել ենք, պատուհանները, դռների ու տանիքի հետ միասին վերանորոգել ենք, վերափոխել ենք: Քաղաքում 4 շենքերի տանիքներ է փոխվել: Բացի դրանից, եթե առաջ մանկապարտեզները աշխատում էին 5 ամիս, հիմա աշխատում ենք 12 ամիս: Մանկապարտեզներում ջեռուցում է անցկացվել: Սպորտդպրոցը գազաֆիկացվել, ջեռուցում է անցկացվել, մայթերի վերանորոգում է եղել, շենքերի մուտքերի վերանորոգում է եղել:

Մանկապարտեզներում սանհանգույցների, խոհանոցների վերանորոգում ենք արել: Այդ բոլոր աշխատանքներն արվել են, այնքան շատ են, որ ես նույնիսկ մոռանում եմ: Արտեզյան հորի գործարկում է եղել, արդեն 2-րդ տարին է, որ ոռոգման ցանցի անցկացում է իրականցվում:

- Իսկ ինչո՞ւ են ցուցարարները նշում, որ աշխատանք չեք արել:

- Դե, հիմա իրենց ասելով է, իրենք մի բան պիտի պատճառաբանեն: Ես փաստարկներ ունեմ, փաստաթղթերը կա, գործերն առկա են: Քաղաքում եկեք հարցում անցկացրեք, տեսեք՝ գործ արվում է, թե չի արվում: Քաղաքը մաքուր վիճակում է գտնվում: 2015-ին մաքուր քաղաք ենք ճանաչվել, օրը 2 անգամ աղբահանություն է իրականացվում:

- Հնարավո՞ր է, որ մարդիկ ձեր կուսակցական պատկանելությունից ելնելով են դեմ ձեր պաշտոնավարմանը:

- Երեւի, երիտասարդները այդպես են ասում: Ասում են՝ բան է փոխվել, դուք պիտի գնաք, հիմա երիտասարդները պիտի գան: Իսկ 15 հոգու համար ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, որովհետեւ դա քաղաքի մեծամասնությունը չի, ոչ էլ քաղաքի պահանջն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3903 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս