Երևան
12 °C
Նորայր եւ Սեդա Կարապետյաններին տատիկը՝ Սեդա Կարապետյանը, զրկել է իրենց հոր օրինական ժառանգությունից: Կարապետյանների ընտանիքին պատկանող Երեւանի Նորագյուղ 164 հասցեում գտնվող տունն իրենց տատիկը՝ Սեդա Կարապետյանը, խլել է իրենցից:
Նորայր եւ Սեդա Կարապետյանների պաշտպան Արեւհատ Սիմոնյանի փոխանցմամբ՝ Սեդա Կարապետյանն օգտվելով առիթից, որ թոռներից մեկը՝ Նորայր Կարապետյանը, գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, իսկ թոռնուհին ՝ Սեդա Կարապետյանը, ամուսնացել եւ մեկնել է ՌԴ, նոտարական գրասենյակում ժառանգությունն ընդունելու մասին հայտարարություն է տվել:
Ըստ փաստաբան Սիմոնյանի՝ Սեդա Կարապետյանը նոտարում նշել է, որ որդին՝ Հակոբ Կարապետյանը, ժառանգներ չունի: Սեդա Կարապետյանը կեղծել է բնակության հասցեն, Նորագյուղի 164 տունը դարձրել՝ 164/6:
Համաձայն փաստաբան Արեւհատ Սիմոնյանի կողմից ներկայացված փաստաթղթերի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում է քննվել Նորայր եւ Սեդա Կարապետյանների հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի եւ Սեդա Հովսեփի Կարապետյանի: Գործը քննվել է դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ:
Հայցը բավարարվել է, որով, մասնավորապես վճռվել է Նորայր եւ Սեդա Կարապետյաններին ճանաչել իրենց հոր՝ Հակոբ Կարապետյանի անվամբ Նորագյուղ թաղամասի 164/6 հասցեում գտնվող անշարժ գույքի ժառանգ: Սակայն վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ժառանգների տատիկը՝ պատասխանող Սեդա Կարապետյանը:
«Այդ ընթացքում Իշխան Բարսեղյանին մեկ ուրիշ գործով կալանավորեցին կաշառք վերցնելու մեղադրանքով, բայց դա մեր գործի հետ ընդհանրապես որեւէ կապ չուներ: Դատարանը բեկանեց Իշխան Բարսեղյանի բոլոր գործերը: Անտրամաբանական մոտեցմամբ՝ այս գործն էլ բեկանվեց, ուղարկվեց նոր քննության»,- պատմեց փաստաբան Սիմոնյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արմեն Չիչոյանը անգամ չի ծանոթացել գործի նյութերին: Տեսնելով, որ այն Իշխան Բարսեղյանի վճիռն է՝ հայցը մերժել է:
Մինչդեռ ժառանգատու Հակոբ Կարապետյանը եւ Հասմիկ Թամոյանը 1991-ից մինչեւ 2006 թվականը գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են 2 երեխաներ՝ Նորայր Կարապետյանն ու Սեդա Կարապետյանը, որոնց նկատմամբ Հակոբ Կարապետյանը հայրություն է ճանաչել: Ընտանիքը Երեւան քաղաքի Նորագյուղ 164 հասցեում գնել է բնակարան, որը սեփականաշնորհված չի եղել, սակայն նրանք հաշվառվել են այդ հասցեում:
Ընտանեկան անախորժությունների պատճառով Հասմիկ Թամոյանը 2006 թվականին առանձնացել է ամուսնուց՝ բանավոր պայմանավորվածությամբ, նշված տնից առանձին մուտքով բաժանվելով, վերցրել «իր բաժին» 2 սենյակը: Կարճ ժամանակ անց նա երկրորդ անգամ է ամուսնացել, կողպեքով փակել իր բաժին դուռը՝ երեխաներին թողնելով հոր խնամքին, հեռացել է երկրորդ ամուսնու տուն:
2009 թվականին Հակոբ Կարապետյանը սեփականաշնորհել է իր եւ իր երեխաների կողմից փաստացի տիրապետվող տան հատվածը, որը կոչվել է 164/6 հասցե, իսկ Հասմիկ Թամոյանի համար առանձնացված հատվածը չի սեփականաշնորհվել եւ մնացել է նախկին հասցեով: Երեխաների հաշվառումը մնացել է նախկին 164 (առանց դրոբ 6-ի) հասցեում:
Փաստաբանի խոսքով՝ երբ մահացել է ընտանիքի հայրը՝ Հակոբ Կարապետյանը, դուստրը ամուսնացել, գնացել է ՌԴ, իսկ որդին զինծառայության է անցել, տատիկն արել է իր սեւ գործը: Նորայր եւ Սեդա Կարապետյաններին Հակոբ Կարապետյանի օրինական ժառանգներ չճանաչելը վերջիններիս տատիկը բանավոր հիմնավորել է «հոգեպես իրենց հոր զավակներ» չլինելով:
Սեդա Կարապետյանը բնակվել է Նորագյուղի մեկ այլ 26/4 հասցեում, որտեղ եւ հաշվառված է եղել: 2016 թվականին նա այդ տունը վաճառել է, տեղափոխվել Բանգլադեշ՝ անհայտ հասցեով: «Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել Սեդա Կարապետյանի հետ, քանի որ այն հեռախոսը, որով նախկինում կապ են հաստատել տիկնոջ հետ, այս պահին անհասանելի է:
Փաստաբան Արեւհատ Սիմոնյանի փոխանցմամբ՝ դատարանն առանց հիմնավոր ապացույցի ընդունել է պատասխանող Սեդա Կարապետյանի այն պնդումը, թե իբր թոռները բնակվել են իրենց մոր հետ՝ նրա երկրորդ ամուսնու տանը:
«Ո՛չ վերաքննիչ դատարանը եւ ո՛չ էլ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը չեն անդրադարձել ու որեւէ գնահատական չեն տվել թիվ 81 միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից տրված տեղեկանքներին, որոնց համաձայն, հայցվորներ Նորայր եւ Սեդա Կարապետյանները հաճախել եւ ավարտել են Նորագյուղի Թաիրով 14 հասցեում գտնվող դպրոցը», -ասաց Փաստաբան Սիմոնյանը:
Վերջինիս խոսքով՝ այս փաստը բազմիցս հաստատել են Կարապետյանների հարեւաններն՝ իրենց հայտարարությամբ: Սակայն դատարանը դրան էլ ուշադրություն չի դարձնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT