Երևան
12 °C
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներքին եւ արտաքին քաղաքականության մասշտաբային ծրագրերի շարքը համալրվում է եւս մեկով։ Խոսքը վերաբերվում է Բոսֆորի նեղուցին զուգահեռ ջրանցքի շինարարությանը։ Այն թուրքերի կարծիքով համահունչ է Օտոմանյան աշխարհակուլ երազանքներին եւ անվանվելու է «Երկրորդ Բոսֆոր» կամ «Ստամբուլյան ջրանցք»։
Տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ջրանցքը սկսվելու է եվրոպական մայրցամաքում գտնվող Քյուչուքչեքմեզ լճից եւ իրար է կապելու Մարմարա ու Սեւ ծովերը։ Շինությունն ունենալու է 45 կիլոմետր երկարություն, 25 մետր խորություն, լայնությունը տատանվելու է 250-ից 1000 մետրի միջեւ։
Բացի փառասիրության հանգամանքից, թուրքերը ստիպված են ձեռնարկում նման ծրագրի իրականացումը՝ թեթեւացնելու համար Բոսֆորի նեղուցի գերբեռնվածությունը, եթե հաշվի առնելու լինենք, որ տարեկան այդ բնական ջրային միջանցքով անցնում է տարբեր չափի մինչեւ 50.000 նավ։ Եթե հաշվի առնենք այստեղ նավերի մշտական կուտակումները, խճողումներն ու հերթերը, որոնց գումարվում են ջրային հոսանքները եւ ուժգին քամիները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի խնդիրներ են ստեղծվում երկու մայրցամաքների հատման կետում տեղակայված քաղաքների եւ հոծ բնակչության համար։ 1994 թվականին Ստամբուլի կենտրոնը հրաշքով մազապուրծ եղավ նավթատար նավերի բախումից, իսկ 1999-ին Մարմարա ծովը մեջտեղից կիսեցին ռուսական տանկերը՝ տասնյակ տարիներ թունավորելով ողջ շրջակայքը։
Բացի նոր ջրային ուղի լինելուց, ջրանցքը հանդիսանալու է Ստամբուլի եվրոպական մասի ուրբանիզացիայի զարգացման խթան։ Ծրագրվում է լոգիստական կենտրոնների շինարարություն ջրանցքի ողջ երկանքով։ Շարունակվում է Բոսֆորի վրա տրամվայի երրորդ կամուրջի, ինչպես նաեւ Ստամբուլի երրորդ խոշորագույն օդանավակայանի շինարարությունը, որն ավարտվելու է մոտ ժամանակներս։ Թուրքիան արդյունքում սպասում է մեծ շահույթներ, նաեւ օտար ներդրումների շնորհիվ։ Քաթարը, օրինակ, հայտարարել է այդ ուղղությամբ իր հետաքրքրության մասին։
«Ստամբուլի ջրանցքը» համարվում է երկրի պատմության ամենաթանկ նվաճումը, որը կկազմի միլիարդավոր եվրո։
Ջրանցքի աշխատանքները սկսվելու են այս տարի եւ ավարտելու են 2023 թվականին, երբ լրանում է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հիմնադրած հանրապետության հարյուր տարին։ Էրդողանն այն անվանում է «խելագար ծրագիր՝» «արժանի օսմանյան հին սուլթանների ամբիցիաներին»։ Այդ կապակցությամբ նա հայտարարում է, որ Ստամբուլը դառնալու է ХХI դարի մայրաքաղաքը։
Մինչդեռ բնապահպաններն այնքան էլ չեն կիսում Էրդողանի խանդավառությունը։ Նրանք վախենում են էկոլոգիական հավանական աղետից։ Այդ կապակցությամբ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է նոր հետազոտություններ իրականացնել։
Իսկ քաղաքական առումով բաց է մնում ռազմական վերջրյա նավերի կողմից ապագա ջրանցքից օգտվելու հարցը։ Ներկայումս Դարդանելով եւ Բոսֆորով նրանց անցման հարցը կարգավորվում է Մոնտրյոյի 1936 թվականին ընդունված կոնվենցիայով։ Կընդունվի արդյո՞ք համապատասխան որոշում նոր ջրանցքից ռազմանավերի օգտվելու վերաբերյալ։ Դժվար է ասել։ Սակայն այն, որ Անկարան բաց չի թողնի առիթը եւ կմանիպուլյացնի խնդիրն իր արտաքին քաղաքականությունում, հատկապես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, կարելի է դյուզն իսկ չկասկածել։
արտակարգ եւ լիազոր դեսպան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT