Նույն հողի հետ կապված միաժամանակ երկու հակադիր գործարքներ են եղել` տիրազուրկ գույքի ճանաչում եւ ժառանգության իրավունք

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Ժորա Սմբատյանը: Նա պատմեց, որ Ձորաղբյուրում գտնվող իր հողամասը Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանը 2017 թվականի դեկտեմբերի 4-ին, որպես ժառանգություն, տվել է Անուշ Հայրապետյանին:

Բանն այն է, որ այդ հողամասը 1988 թվականին գործող «Ագրորադի այգեգործական ընկերության» կողմից տրվել է Անուշ Հայրապետյանի հորը` Վաչե Հայրապետյանին: Սակայն, ըստ Սմբատյանի, Վաչե Հայրապետյանը ընկերության կողմից տրված նպատակային (այգեգործական) հողը չի սեփականացրել եւ ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի կողմից սեփականության վկայական չի ստացել եւ հողին չի տիրապետել: Սմբատյանը նաեւ նշում է, որ Վաչե Հայրապետյանը հողի նկատմամբ ունեցած պարտավորություններն ու պարտականությունները չի կատարել եւ ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ 2011 թվականին մահացել է:

Սմբատյանի խոսքով՝ Վաչե Հայրապետյանն իր կենդանության օրոք այդ հողի նկատմամբ չի ունեցել պետական գրանցված սեփականության իրավունք եւ բնական է, որ չի էլ կազմել ժառանգություն, կտակ կամ նվիրատվություն: Նա պնդում է, որ նոտար Նունե Մանուչարյանը անտեսել է ՀՀ սեփականության մասին օրենքը եւ ժառանգության գործարք է կատարել: Սմբատյանը նշում է, որ դիմել է, որպեսզի տրամադրեն հիմքերը, սակայն Մանուչարյանը չի պատասխանել:

Սմբատյանը կարծում է, որ խախտվել են ժառանգության գործարք կազմելու մի շարք օրենքներ.

«Պետական նպատակային նշանակության հողը ենթակա չէ ժառանգության, թույլատրելի չէ: Խախտվել է Վաչե Հայրապետյանի իրավունքը, որը չի ցանկացել ունենալ հողի սեփականություն, մշակել, տիրապետել, ժառանգել: Անտեսված են ժառանգության հիմնական դրույթները, ըստ որի՝ ժառանգության հիմնական գործոնը ժառանգատուի կամքի արտահայտումն է՝ կտակի ձեւով: Իսկ մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:

Անուշ Հայրապետյանի հայրը մահացել է 2011 թվականի մարտի 23-ին, իսկ ժառանգության գործարքը կատարվել է 2017 թվականի դեկտեմբերի 4-ին: Խախտվել է ժառանգություն տալու ժամանակը, այն է՝ պետք է կատարվեր մահից հետո 6 ամսվա ընթացքում, մինչդեռ կատարվել է 7 տարի հետո: Խախտվել է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի անշարժ գույքի տիրազուրկ եւ սեփականության ձեռք բերման վաղեմության ուժով օրենքների հիման վրա սույն հողակտորի նկատմամբ իմ 18 տարվա գործունեություն կատարելու իրավունքը»,- ասաց Սմբատյանը:

Սմբատյանի ներկայացրած փաստաթղթերում նկատեցինք, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր հայցը` Ձորաղբյուր համայնքի վերոնշյալ հողամասի տիրազուրկ եւ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել է 2018 թվականի հունվարի 30-ին:

Սակայն ժառանգության միջոցով էլ 2018 թվականի հունվարի 29-ին նույն հողը տրամադրվել է Անուշ Հայրապետյանին: «Փաստորեն ստացվում է, որ միաժամանակ երկու հակադիր գործարքներ են եղել` տիրազուրկ գույքի ճանաչում եւ ժառանգության իրավունք»,- ասաց Սմբատյանը:

Սմբատյանը նշեց, որ դրանից հետո Անուշ Հայրապետյանը ժառանգության եւ սեփականության վկայագրերով վերաքննիչ դատարան է դիմել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած նիստի ժամանակ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանելու որոշում է կայացրել: Սմբատյանի խոսքով՝ ինքը ցանկացել է իր դիրքորոշումը բանավոր ներկայացնել դատարանում, սակայն վերաքննիչ դատարանը թույլ չի տվել:

Այժմ մեզ դիմած Ժորա Սմբատյանը դարձյալ հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան եւ պահանջում է ժառանգության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչել: «Հույս ունեմ, որ դատարանը ի սկզբանե կայացված որոշումը կթողնի ուժի մեջ եւ իմ պահանջը կկատարվի»,- ասաց Սմբատյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3461 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս