Ես դատի եմ տալու ՀՀ ոստիկանությանը եւ ԱԱԾ–ին անօրինական գաղտնալսումների համար. Եղնուկյան

24/12/2018 schedule17:49

Այսօր ՝ դեկտեմբերի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ դատական  հայց կներկայացնի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ իրեն գաղտնալսելու հետ կապված։

«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երեւում է, որ 2014 եւ 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած  որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որեւէ հիմք չի եղել: Ավելին ասեմ, որ այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, եւ երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ գաղտնալսումների նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում եւ ես դատի եմ տալու ՀՀ ոստիկանությանը եւ ԱԱԾ–ին անօրինական գաղտնալսումների համար»,- ասաց Եղնուկյանը՝ նշելով, որ իր կամքից անկախ, տարիներ շարունակ իր մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում։

Եղնուկյանը նշում է, որ 2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ իր հեռախոսները գաղտնալսելու համար՝ պատճառաբանելով, որ օպերատիվ տեղեկություններ կան, թե նա «Սասնա ծռերին» փորձել է ապահովել ռադիոկապով.

Նա նաեւ հավելեց, որ հեղափոխությունից հետո ինքը դիմել է ՀՀ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին, որպեսզի իրեն տրամադրեն եղած օպերատիվ տվյալները, ու հավաստիացում ստանա, որ այսուհետ իր ու իր ընտանիքի անդամների իրավունքները չեն խախտվելու:

«ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվեն միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ եթե կայացվի արդարացման դատավճիռ: Սա ենթադրում է նաեւ, որ գաղտնալսումները չեն եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար»,- ասաց Եղնուկյանը:

Եղնուկյանի խոսքով պետությունը  խախտել է  իր՝ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

«Գաղտնալսող սարքերը բնակարաններում տեղադրելը բարդ  գործ չէ: Եղել են խուզարկություններ, այդ խուզարկությունների ժամանակ կարող էին տեղադրել: Նույնիսկ երբ տուն էի գալիս, ասում էի՝ տղերք ես եկել եմ տանն եմ, կարող եք միացնել սարքերը»,- ասաց Եղնուկյանը։

Եղնուկյանը 12 000 դրամի պահանջով քաղհայց կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ։ 

«2015 թվականի դեկտեմբերի 31-ին, ես առաջին տոնածառն էի տարել Ազատության հրապարակ եւ Վալերի Օսիպյանը կոտրեց իմ տոնածառը եւ գավազանը, ընդհանուր առմամբ 12 000 դրամի վնաս է պատճառել։ Հետո տեղի ունեցան Գեւորգ Սաֆարյանի հետ կապված հայտնի դեպքերը, որի արդյունքում Գեւորգին ձերբակալեցին»,- ասաց Եղնուկյանը։

Տպել
1819 դիտում

Ինչու են հատվում կենտրոնի ծառերն ու որոնք են դրանց փոխարինելու․ Բեգոյանը պարզաբանում է

Ադրբեջանը ոչինչ չի խնայում Արցախը հայաթափելու համար. պետնախարար

Ավելի քան 2 ամիս փակ կլինի «Վստրեչ»-ի կամրջի մի հատվածը

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններն ուշադրություն գրավելու նպատակ ունեն. Զախարովա

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով. Զախարովա

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա

Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը. Իվու

Հատվող ծառերն այլևս կենսունակ չեն, թթվածնի արտադրության ֆունկցիան արդեն չեն կատարում. Խաժակյան

Հայտնի է՝ ով է սպասարկելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը

Իսրայելը նշել է, թե որ պարագայում հարվածներ կհասցնի Իրանին

Խստագույնս հետևել անվտանգության կանոններին. շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը զորամասեր

Հյուրանոցային քոթեջում մեծաքանակ թմրամիջոցներ պատրաստելու իրեր են հայտնաբերվել. կան կալանավորվածներ

Դե այնպես, ոչինչ. Մեդվեդևը ոչ այնքան արդյունավետ է անվանել թուրքական «Բայրաքթար»-ները

Սուբվենցիոն ծրագրերով մարզերում 80 նախագիծ է հաստատվել. հայտնի է ֆինանսավորման չափը

Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ուժեղացնում է ագրեսիվ քաղաքականությունը. պետնախարար

ԱՄՆ-ն Հայաստանի ԱԱԾ-ին ամենագնաց մեքենաներ կտրամադրի. մանրամասներ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ. պատճառը կապված է Լաչինի միջանցքի փակման հետ

Վարժական հավաքներին մասնակից աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի

Զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից. մանրամասներ

Հայտնի է` երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հերթական հավաքները

Մշակույթը պետք է հասնի մարզեր, բովանդակություն պետք է լցնենք․ վարչապետ

Հայաստանն իր առաջարկներով է բանակցում, Ադրբեջանն՝ իր. Ջուլհակյան

Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան

Սպանել էր գեղհովիտցի տղամարդուն, հափշտակել խոշոր գումարը, ապա՝ դին թաքցրել անտառում

Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագիր լինելու է․ վարչապետ

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են չափագրումներ, կազմվում՝ թերությունների ակտեր

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի հանդեպ, դժվար է որակել. վարչապետ

3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

Ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, արդեն իրականություն է. Նիկոլ Փաշինյան

Մի քանի կգ թմրամիջոց, հրազեններ, 51.900 դոլար և 187.700 եվրո․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ադրբեջանը քանդում է հայերի տները, փոխարենը կառուցում տներ ադրբեջանցիների համար․ վարչապետ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

36 ժամ ջուր չի լինելու Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մի շարք գյուղերում

Հրդեհից զոհված զինվորների դիերի դատաբժշկական եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել. Նորիկյան

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնություն կնքելու իրական հնարավորություն կա. Բլինքեն

Լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից ​տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան

Արմեն Գրիգորյանը կմեկնի Մերձբալթյան երկրներ

Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Մարուքյան

Արտերկրում Պուտինի ձերբակալությունը հավասար կլինի պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև