Հնարավոր է՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում կազմակերպվի հայերենի ուսուցում

ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական միության մանկավարժական բուհերի միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին Գեղեցիկ արվեստների ինստիտուտի տնօրեն Անդրեյ Կոնովալովը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Օլգա Մորոզովան և Գեղեցիկ արվեստների ինստիտուտի դոցենտ, «Ժամ» հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը: Ալեքսեյ Լուբկովը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի ավանդույթները, ձեռքբերումները եւ ծրագրերը, անդրադարձել ռուսերենի հարցերով զբաղվող ռուսաստանյան համերկրային կառույցներին, հետաքրքրվել Լեզվի կոմիտեի աշխատանքով:

Դավիթ Գյուրջինյանն իր հերթին ներկայացրել է Լեզվի կոմիտեի գործառույթները: Նա հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի մանկավարժական համալսարաններում հայերենի դասընթացներ չկան, հայոց լեզվի մասնագետներ չեն պատրաստվում այն դեպքում, երբ Ռուսաստանի հայությունը պատկառելի թիվ է կազմում, եւ հայերենի ուսուցմամբ դպրոցների եւ դասարանների բացակայության պայմաններում հայերը կորցնում են հայոց լեզուն:

Նա հիշեցրել է նախախորհրդային Ռուսաստանում հայերենի ուսումնասիրության եւ դասավանդման ավանդույթները (Մոսկվայի Լազարյան ճեմարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան եւ այլն): Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը դրական է արձագանքել առաջարկությանը՝ նշելով, որ գործնական քայլեր կարվեն Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում հայերենի ուսուցում կազմակերպելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3399 դիտում

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները