Որ մարզիկին բնակարան եւ որին մեքենա նվիրեց Ծառուկյանը

Հայասստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեքենաներ ու բնակարաններ նվիրեց անցնող տարում մարզական կարեւոր նվաճումներ ունեցած մարզիկներին: Դա տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Օլիմպավանում»: Նա պարգեւատրեց ոչ թե վերջերս ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած 2018 թ. լավագույն 10 մարզիկների քվեարկության արդյունքում տանյակում հայտնված մարզիկներին, այլ օլիմպիական մարզաձեւերում Եվրոպայի չեմպիոններին, աշխարհի առաջնության չեմպիոն ու մրցանակակիրներին:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն), հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր) ստացան բնակարան Երեւանում: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն), ծանրորդ Գոռ Մինասյանը (աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր) մեքենաներ ստացան: ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նույնպես ստացավ բնակարան Երեւանում:

Արարողության ավարտից հետո Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է մեքենաներ նվիրել եւս մի քանի մարզիկի։ Նրանք են Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը, Էդգար Ստեփանյանը, Կարեն Ասլանյանը։

Մինչեւ 2017 թ. լավագույն մարզիկների ընտրությունը կազմակերպում էր Մարզական լրագրողների ֆեդերացիան: Ընտրությունից հետո Ծառուկյանը ճաշկերույթ եւ մարզիկների մեծարման երեկո էր անցկացնում «Փարավոն» ռեստորանային համալիրում: 2017-ին նախարարությունը որոշեց իր վրա վերցնել լավագույնների ընտրությունը, քանի որ Մարզական լրագրողների ֆեդերացիայի կազմակերպած քվեարկությունը դժգոհություններ էր առաջացնում:

Անցած տարի նախարարության անցկացրած հանրության SMS-ների ու լրագրողների քվեարկության արդյունքներով 10 լավագույններին որոշեցին: Հանձնման արարողությունն էլ տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս տարի այդ քվեարկության մասնակցեցին նաեւ մարզիչները, սակայն SMS-ներն ավելի մեծ քննադատության առիթ դարձան: Արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 21-ին: Տանյակում ընգրկվել էին՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն), Ֆերդինանդ Կարապետյանը, Վլադիմիր Հարությունյան/ Լեւ Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկեր), Արսեն Ղազարյան (սամբո), Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Գոռ Մինասյան (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյան (սամբո), Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ):

Այս տասնյակը բազմաթիվ խոսակցությունների պատճառ էր դարձել: Մասնավորապես դժգոհության առիթ էր, թե ինչու են 10 լավագույնների թվում ընդգրկվել սամբիստներ, քանի որ թեւ այդ մարզաձեւը մտել է օլիմպիական ընտանիք, դեռ խաղերի ծրագրում չէ: Սա խոսակցությունների պատճառ էր նաեւ, քանի որ մասնագետների՝ լրագրողների ու մարզիչների քվեարկության  արդյունքում սամբիստներ տասնյակում չկային, նրանք տասնյակ են մտել միայն SMS քվեարկության շնորհիվ, ու հարց էր առաջացել SMS քվեարկության արդար անցկացման վերաբերյալ:

Ի վերջո Ծառուկյանը պարգեւատեւատրեց այլ չափանիշներով: Նախարարությունն էլ իր քվեարկության արդյունքով ձեւավորված տասնյակի համար հանդիսավոր արարողություն չկազմակերպվեց՝ պատճառաբանելով, որ պետական ֆինանսական հատկացում չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2936 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս