ՊԵԿ-ը նաեւ պիտի հաշվի առնի, որ տարին 12 ամիս բարեգործական համերգներ էլ ենք տալիս. Արսեն Գրիգորյան

Դեռեւս ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ Հայաստանում կարծես թե ձեւավորվում է հարկ չվճարելու մշակույթ, եւ նման ոլորտներից մեկը մշակույթի ոլորտն է: ՊԵԿ նախագահը վկայակոչել էր շոու-բիզնեսի ներկայացուցիչների օրինակը՝ նշելով, որ կան սիրված երգիչ երգչուհիներ, որոնք գրում եւ կատարում են երգեր, բայց որեւէ մեկը տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում։

ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ երբեւէ չի խուսափել հարկերից: Պարզապես հստակ մեխանիզմ պետք է մշակվի: Երգիչը նկատեց, որ դեկտեմբերի 21-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպած համերգի ժամանակ, օրինակ, գումար են ստացել, որից նաեւ պետական վճար են կատարել:

«Այստեղ խնդիրն այլ բանի մեջ է՝ արդյո՞ք այն հարկերը, որոնք մենք վճարում ենք, մեր պետության մեջ կազմակերպված են տնօրինվելու: Եվ արդյո՞ք ծերության ժամանակ ետ են վերադարձվելու: Երգիչներիս համար որեւէ մեխանիզմ չկա: Եկեք հասկանանք՝ ինչ ենք ուզում: Ենթադրենք՝ գնացի որեւէ մասնավոր տեղ, համերգ տվեցի, ապա այդ մասնավորից ստացած գումարից որոշակի հարկ վճարեցի, հետո վիճակը ի՞նչ է լինելու, այդ ամենն ինչպես է կարգավորվելու»,-ասաց Արսեն Գրիգորյանը:

Նկատեց, որ աշխարհի ցանկացած երկրում, երբ մարդիկ հարկեր են վճարում, իրենց ապահովագրությունն են անում: «Ես ոչ մի տեղ գրանցված չեմ: Այս թեմայով հանրային քննարկում ինչո՞ւ չեն անում, չէ՞ որ մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում: Եկեք հանրային քննարկում անենք, հասկանանք՝ ինչ խնդիրներ կան»,-առաջարկեց երգիչը:

Այս ամենի հետ մեկտեղ Արսեն Գրիգորյանը նկատեց, որ ՊԵԿ-ը պետք է հաշվի առնի, որ իրենք տարին 12 ամիս բարեգործական համերգներ են տալիս, գնում են սահման, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց համար երգելու: Երգիչը միաժամանակ վստահեցրեց, որ արվեստի ներկայացուցիչը, մշակույթի գործիչը որեւէ բանով չպետք է տարբերակվի այլ աշխատողներից՝ հացթուխից, կոշկակարից կամ որեւէ մեկից, եւ եթե լինելու է օրենք, պետք է տարածվի բոլորի վրա՝ պարզապես մեխանիզմները վերանայելուց հետո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԵԿ-ը եւս մեկ անգամ հիշեցրել էր ավելի վաղ արված հայտարարության մասին, եւ հորդորել շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում: Բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2806 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ