Մանկապարտեզների տարածքից հարկադիր վտարվում են մասնավոր կազմակերպությունները

Երեւանի քաղաքապետարանը սկսել է մանկապարտեզների՝ վարձակալությամբ տրված տարածքները վերադարձնելու եւ այդտեղ նոր խմբեր բացելու գործընթաց: Հայտնի է, որ բազմաթիվ երեխաներ սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին: Քաղաքապետարանն, իհարկե, տարբեր թվեր է հրապարակում՝ նախ նշելով հերթագրված 5 հազար, ապա՝ 8 հազար երեխայի մասին: Ամեն դեպքում՝ նրանք հազարավոր են:

Բազմիցս է բարձրաձայնվել նաեւ այն մասին, որ մանկապարտեզներն աստիճանաբար զրկվել են նախկինում զբաղեցրած տարածքներից, եւ դրանք ծառայեցվել են այլ նպատակների: «Նոր խմբասենյակներ ձեւավորելու համար տարածքներ շատ կան: Այդ տարածքները տրված են վարձակալության տարբեր կազմակերպությունների՝ «Երկրապահ» կամավորականների միությանը, ՍՊԸ-ների, հիմնադրամների եւ այլն: Հիմա համատարած վտարումներ են իրականացվում բոլոր մանկապարտեզների բոլոր վարձակալված տարածքներից: Վտարվում են հարկադիր, վտարվում են պայմանագրի ավարտի կամ անգործության հիմքերով: Բոլոր ազատված տարածքները դրվում են վերանորոգման ծրագրի տակ եւ մենք սկսում ենք ֆինանսավորում մեկ երեխա- թվի հաշվարկով՝  արդեն այն բոլոր խմբերի համար, որտեղ կունենանք կահավորված եւ վերանորոգված ջեռուցվող սենյակներ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ կազմակերպություններին վտարելու ընթացքում օրենքի եւ իրավունքի հետ կապված խնդիր չի առաջանում: «Իհարկե ոչ, որովհետեւ մենք հարկադիր վտարում ենք օրենքով: Մանկապարտեզների տարածքների մի մասը այո, ապօրինի զբաղեցված են, կան տարածքներ, որոնք առանց վճարի են տրամադրված, շատ սիմվոլիկ վճարներով են տրամադրված, մի մասի պայմանագիրն ավարտվել է, չէին հեռանում, որովհետեւ չէին կարողանում հեռացնել: Բնականաբար մի մասն էլ շատ օրինական զբաղեցրել են այդ տարածքները: Իրենց պայմանագրերը վաղաժամկետ խզում ենք: Օրենսդրությունը եւ Քաղաքացիական օրենսգիրքը տալիս են այդ հնարավորությունը, մենք օգտվում ենք մեր՝ պայմանագրի կողմ լինելու Քաղօրենսգրքի տված հնարավորություններից»,- մանրամասնեց նա:

Նախատեսվում է, որ ազատվող տարածքներում խմբասենյակներ բացելու շնորհիվ 2019 թվականին մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստանա 900-1000 երեխա: Քաղաքապետի տեղակալը միեւնույն ժամանակ չբացառեց, որ նախակրթարանները վճարովի կդառնան բոլորի համար: Առայժմ, Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար սահմանված է արտոնություն եւ վարձավճարը փոխհատուցում է համայնքը:  

«Այս պահին չեմ կարող պատասխանել (մանկապարտեզը կմնա անվճար, թե չէ-խմբ.), բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Անվճարը այո, ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետեւ այնուամենայնիվ բոլորս գիտենք, որ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները եւ դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտը իրեն դրսեւորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաեւ վերանայել»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Մանկապարտեզների թեմային ավելի ուշ նաեւ անդարադարձել է Երեւանի քաղաքապետարանը՝ տարածելով քաղաքապետի մեկ այլ տեղակալ Տիգրան Վիրաբյանի հաղորդագրությունը: Դրանում մասնավորապես ասվում է. «Ծրագիրը կընթանա 3 փուլով: Առաջինը կմեկնարկի փետրվարին՝ Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Երկրորդ փուլը կլինի մայիսին, երրորդ փուլը՝ սեպտեմբերին: Նշեմ, որ ընտրված են այն վարչական շրջանները, որտեղ ունենք ավելի շատ հերթագրված երեխաներ, նաեւ այն վարչական շրջանները, որտեղ այս ամիսների ընթացքում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու համապատասխան տարածքներ: Հավելեմ նաեւ, որ առաջին փուլի համար ընտրվել են այն տարածքները, որոնք չունեին վերանորոգման կարիք կամ ունեին մասնակի՝ կոսմետիկ վերանորոգման կարիք, որոնցում աշխատանքներն այժմ տարվում են: Ի ուրախություն մեզ, մեր երկրում կան մարդիկ, որոնք հանդես են եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել են իրենց ընկերությունների հաշվին նախակրթարաններին նվիրել գույք: Շատ կարեւոր է, երբ մարդիկ ձեռք են մեկնում համայնքին եւ ուզում են իրենց մասնակցությունն ունենալ այս գործընթացում: 2-րդ փուլի համար արդեն այսօր աշխատանքներ են տարվում գույքի, նաեւ որոշակի վերանորոգման նպատակով: Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա այդ ժամանակ կունենանք ամբողջովին պատրաստի խմբասենյակներ»:

Տիգրան Վիրաբյանը նաեւ տեղեկացրել է, որ նոր խմբերի ձեւավորման ծախսերը ներառված են Երեւանի 2019թ. բյուջեում: Դա այն սահմանված գումարն է, որ տրամադրվում է նախակրթարաններին ամեն երեխայի համար: «Ինչ վերաբերում է վերանորոգման ծախսերին. նշեմ, որ վարչական շրջաններն ու նախակրթարաններն իրենց բյուջեներում ունեն այն գումարը, որով կարողանան ըստ անհրաժեշտության այդ աշխատանքներն իրականացնել: Բայց, եթե ծրագրի 3-րդ փուլի համար ծագեն այլ խնդիրներ, ապա, գիտեք, որ փետրվարին ունենալու ենք բյուջեի լրամշակում, եւ այդ փուլում եւս հնարավորություն կունենանք ներառելու այդ ծախսերը բյուջեում»,- նկատել է քաղաքապետի տեղակալը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5333 դիտում

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել