Լավագույն մարզիկի ընտրության համար SMS չեն «լցոնել». սամբիստները զայրացած են մեղադրանքից

Հայ սամբիստները վրդովված են իրենց նկատմամբ հնչող քննադատություններից: Օրերս ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված 2018 թ. 10 լավագույն մարզիկների ընտրությունից հետո նրանց մեղադրում են անազնիվ լինելու մեջ: Արդեն 2-րդ տարին է՝ քվեարկությանը մասնակցում են նաեւ երկրպագուները SMS-ների միջոցով: Ամենաշատ SMS-ներն այս տարի ստացել էին թեկնածու սամբիստներից 3-ը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գրիգոր Մխիթարյանը (մոտ 5700 ձայն), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը (ավելի քան 4100 ձայն) եւ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (ավելի քան 2300 ձայն), մինչդեռ, օրինակ, Արթուր Ալեքսանյանի օգին ուղարկվել է 100, Սիմոն Մարտիրոսյանի օգտին՝ 378 SMS:

Արդյունքում Մխիթարյանն ու Ղազարյանն ընդգրկվեցին 2018-ի տասնյակում: Քննադատողները նշում է, որ SMS-ն օբյեկտիվ միջոց չէ, որ սամբիստները փողոցներում խնդրել են իրենց համար քվեարկել, որ թեեւ սամբոն մտել է օլիմպիական ընտանիք, բայց դեռ օլիմպիական մարզաձեւ չէ ու մրցակցություն սամբոյի մրցաշարերում չկա:

Սամբիստները վիրավորված են: Նրանք կարծում են, որ սա խտրական վերաբերմունք է իրենց ու սամբոյի նկատմամբ, թեեւ այն դիտարժանությամբ մյուս մարզաձեւերին չի զիջում: Ընդգծում են, որ ինչպես մյուսները, իրենք էլ քրտնաջան մարզվում են, ներդնում են ողջ ուժերը: Գյումրեցի Մխիթարյանը նշում է, որ, եթե սամբոն մարզաձեւ չէին համարում, ապա իրենց ընդհանրապես չպետք է ներառեին թեկնածուների ցուցակում:

«Մենք չենք որոշել լավագույն մարզիկների անցկացման ձեւը: ՀԱՕԿ-ն ու նախարարությունն են որոշել եւ կատարել են քմահաճույքով պարգեւատրում: Միայն սպորտային արդյունքները քիչ են, որ ընդունվես ու սիրվես հասարակության կողմից: Խորհուրդ կտամ բոլոր անտեղյակ մարդկանց, որոնք վատաբանում են, նժարի ծանր կողմ չվազեն, դրա փոխարեն նայեն իմ անցած ճանապարհին, հասկանան՝ ով եմ, ինչ եմ արել երկրիս համար: Ինչո՞ւ են տարանջատում սպորտաձեւերը: Եթե սամբոն սպորտաձեւ չեն համարում, թող մեդալների ընդհանուր հաշվարկի մեջ մեր մեդալները չհայտնվեն, թող ընդհանրապես չներառեին 21 թեկնածուների մեջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սա կարող է նաեւ այլ մարզաձեւերի կողմից կազմակերպված լինել սամբոյի դեմ:

Մխիթարյանը, ինչպես նաեւ վանաձորցի 2 մարզիկները, կտրականապես հերքում են SMS-ներ «լցոնելու» վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքները: Ընդգծում են, որ համաքաղաքացիները շատ լավ են ճանաչում իրենց: Մեծ ծանոթություններ ունեն, հարազատներ, բարեկամներ, որոնք, իմանալով լավագույնների ընտրության կարգի մասին, իրենց ձայն են տվել:

«Ես չեմ որոշել այդ կարգը: Դա եղել է նախարարության կանոնակարգը: Մենք էլ կարողացել ենք, մարդկանց հետ շփվել ենք, մաստեր-կլասներ ենք անցկացրել սպորտ-դպրոցներում: Դեր է խաղացել լոռեցու թասիբը: Մարդիկ իմացել են, որ այդ միջոցով է, դեմ չեն եղել մեզ քվեարկել: Կարող եմ ասել՝ մեր քաղաքի սամբիստների մասին. ո՛չ ես, ո՛չ Տիգրան Կիրակոսյանը նման բանով չենք զբաղվել: Ուղղակի մենք շփումով, բնույթով բաց մարդ ենք, ընկերոջը ասելով, մեկը մյուսին խնդրելով.... ընկերների շրջանակում է եղել»,- ասաց Արսեն Ղազարյանը:

«Մենք չենք ընկել փողոցները, ձայն հավաքել: Մեզ ընտրել են մեր բարեկամ-ծանոթները»,- նշեց Կիրակոսյանը:

Սովորաբար լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկները նվերներ են ստանում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից: Այդպես էր թե՛ այն ժամանակ, երբ տասնյակի ընտրությունը կազմակերպում էր Մարզական լրագրողների ֆեդերացիան, եւ այդպես էր անցած տարի, երբ ընտրության պատասխանատվությունն իր վրա վերցրեց նախարարությունը: Մինչեւ անցած տարի Ծառուկյանը ճաշկերույթ էր կազմակերպում «Փարավոն» ռեստորանում ու հանձնում իր նվերները: Անցած տարի նախարարությունը միջոցառումն անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի նախարարությունը հանդիսավոր միջոցառում չարեց պետական ֆինանսավորում չլինելու պատճառով, Ծառուկյանն էլ չհամաձայնվեց կազմավորված տասնյակի հետ, որում ընդգրկվեցին հետեւյալ մարզիկները.

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)

Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո)

Վլադիմիր Հարությունյան/ Լեւ Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկեր)

Արսեն Ղազարյան (սամբո)

Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)

Գոռ Մինասյան (ծանրամարտ)

Գրիգոր Մխիթարյան (սամբո)

Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ)

Տասնյակից դուրս էին մնացել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը (Եվրոպայի բրոնզե մեդալակիր) եւ Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր): Շահինյանի բացակայության պատճառով Ծառուկյանը եկել է եզրահագման, որ SMS-ների հետեւանքով ոչ օբյեկտիվ տասնյակ է ձեւավորվել, եւ որոշել է նվերներ տալ միայն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի առաջնության մեդալակիրներին ու Եվրոպայի չեմպիոնններին: Նրանք էին Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Ֆերդինանդ Կարապետյանը, Արթուր Շահինյանը: Պարգեւատրել է նաեւ ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին: Նրանց հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն իմացել է նաեւ Վլադիմիր Հարությունյանի ու Լեւ Սարգսյանի, Կարեն Ասլանյանի, էդգար Ստեփանյանի մասին ու նրանց էլ նվերներ տվել:

Նախարարության անցկացրած քվեարկության տասնյակում հայտնված Գրիգոր Մխիթարյանն ու Արսեն Ղազարյանը նշում են, որ ուրախ են այդ մարզիկների համար ու շնորհավորում են նրանց: Շեշտում են, որ գնահատում են նրանց աշխատանքը: Շնորհակալություն են հայտնում իրենց օգտին SMS-ներ ուղարկողներին ու ընդգծում, որ իրենց համար նյութականը կարեւոր չէ, բավական է լավագույնների թվում լինելը:

«Ինձ ոչ մի պարգեւատրում, մեքենա չի կարող ոգեւորել: Ես օտարության մեջ իմ ազգի դրոշն եմ բարձրացրել ու դրանով ոգեւորովել: Ես ինքնաբավ մարդ եմ: Ինձ համար ամենից վեր իմ անունն ու պատիվն է, ոչ թե նյութականը: Չի կարելի ազգի նվիրյալ մարդկանց այս տեսակ վերաբերվել: Չեմ տեսել, որ մարդ սեփական երկրի մեջ իր արած աշխատանքի համար քարկոծվի ու արժեզրկվի»,- ասաց Մխիթարյանը:

«Եթե 10 լավագույնների մեջ ենք, անգամ եթե չեք պարգեւատրում, շնորհակալ ենք: Ի~նչ մարզիկներ ունենք՝ Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը... մեր անունը լինի իրենց շարքում, բավարար է: Եթե մարդիկ կլինեն, կուզենան նվեր տալ, շնորհակալ ենք, չեն ցանկանա, էլի շնորհակալ ենք, որ մեր անունը 10 լավագույնների մեջ է: Դա Ծառուկյանի որոշումն է: Ուղղակի ամեն դեպքում չի կարելի ինչ-որ սպորտաձեւի որակավորել, որ մեկը օլիմպիական է, մեկը՝ ոչ: Մենք հայ ազգն ենք ներկայացնում: Ես մեղավոր չեմ, որ ինձ 8 տարեկանում ձեռքիցս բռնել տարել են սամբոյի: Ես չեմ իմացել օլիմպիական է, թէ ոչ»,- ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, որ տասնյակում լինելը պարտավորեցնող է:

Մխիթարյանը, Կիրակոսյանը կարծում են, որ նման շահարկումներից խուսափելու համար լավագույններին որոշելու այլ ձեւաչափեր պետք է սահմանվեն, իսկ SMS-ները չկիրառվեն: Ղազարյանը, որը կարծում է, թե հանրության տեսակետը կարեւոր է, նույնպես մտածում է, որ, եթե արդյունքում այսպիսի աղմուկ է բարձրանալու, թող SMS-ներ չլինեն: Նրանք առաջարկում են, որ կամ մասնագետներ լինեն, որոնք կընտրեն, կամ էլ պետք է հստակ չափորոշիչներ որոշվեն, թե որ արդյունքի դեպքում է մարզիկն ընդգրկվում լավագույն տասնյակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7598 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս