Երևան
12 °C
ՀԺ-ն այսօր հրապարակել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության ահազանգը այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել: Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում են հատված ծառեր եւ դրան կից գրել էր, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում կտրվել են բացառապես մեծ, թանկանոց եւ կահույքի համար հարմար ծառեր:
«Դա կատարվել է դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրությունների օրը եւ այդ նույն օրը հայտնաբերվել է, արձանագրվել է, ե՛ւ դատախազությանը ե՛ւ ուժային մարմիններին տեղյակ է պահվել: Այսօր էլ քննական պրոցեսներ են ընթանում այս գործի հետ կապված»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ մարդիկ կարողացել են ծառահատում իրականացնել, Աղաջանյանը պատասխանեց. «Ժողովուրդը, որ ընտրությունների են եղել, մի քանի անբարոյական գնացել են այդ գործողությունը կատարել են»:
Մեր դիտարկմանը, թե անտառապահները չե՞ն կարողացել վերահսկել այդ ամենը, Աղաջանյանը արձագանքեց. «Վերահսկում են գիշեր ցերեկ: Այդ 4-5 ամիսը նորմալ պահվել է: 34 հազար հեկտար է, ամեն ծառի տակ մեկ մարդ էլ դնես, հերթափոխի ժամանակ էլ կկտրեն: Այստեղ վերաբերմունքն է փոխվել: Մարդիկ պետք է փոխվեն այստեղ, այդ հարցն է»:
Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ կտրողները, կահույքի արտադրության բիզնեսո՞վ են զբաղվում, Աղաջանյանը պատասխանեց. «Ոչ, Դիլիջանում կահույքի գործ անող չկա»:
Մեր հարցին՝ այդ դեպքում սա տա՞ն կարիքների համար էր՝ հաշվի առնելով, որ կառավարությունը գյուղացիներին թույլ է տվել չոր փայտերը հավաքել, Աղաջանյանը պատասխանեց. «Բոլորին ապահովել է ամբողջ մարզում, գյուղերով, գյուղապետերը լրիվ այդ հարցը լուծել են: Մարդիկ կան, որ 25 տարի շարունակ բիզնեսի մեջ են եղել, այսօր որ միանգամից այդ ամենը արգելել ենք, մարդկանց մի մասը չի գիտակցել: Դրա համար եմ ասում՝ նրանց հեղափոխել է պետք»:
Աղաջանյանը նշեց, որ դեռ չեն բացահայտել, թե ովքեր են այդ ծառահատումն իրականացնել. «Հենց էլեկտրական սղոցն աշխատել է, անտառապահները միանգամից գնացել են այնտեղ, հիմա քննությունը կպարզի՝ ովքեր են եղել»:
Հիշեցնենք՝ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը գրել էր.
««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:
Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր:
Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն: Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ: Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ պարզաբանում է տարածել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ նշելով, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը դեպքը խեղաթյուրված է ներկայացրել եւ իրականում վնասվել է մինչեւ 15 ծառ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT