Բողոքի ակցիա Բագրատաշենում. պահանջում են վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավարի հրաժարականը

Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն բնակավայրում շուրջ մեկ տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա են նախաձեռնել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:

Պարանյանի խոսքով՝ նրանք փակել են համայնքապետարանի մուտքը եւ պահանջում են գյուղի վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի հրաժարականը: Պարանյանը նաեւ նշում է, որ սա կազմակերպել է ավագանու անդամներից մեկը:

«Այնտեղ հարցեր է բարձրացվում, որոնցից մի մասը լուծվել է, մի մասը լուծման ընթացքում է: Խմելու ջրի խնդիրն է, որը արդեն լուծված է, շուտով արդեն հաշվիչները կտեղադրվեն, որ գյուղը շուրջօրյա խմելու ջուր ունենա: Այնտեղ լուսավորության խնդիր են բարձրացնում, որը միայն այդ գյուղում չէ, խոշորացված համայնք է, 8 բնակավայրում էլ այդ խնդիրը կա: Հիմա մենք պատվիրել ենք նախագծային աշխատանքները, որ կատարվի, որ մեր բյուջեով իրականացնենք»,- ասաց Պարանյանը:

Մեր հարցին, թե էլ ի՞նչն է պահանջը, որ Մակյանի հրաժարականն են պահանջում, Պարանյանը պատասխանեց. «Դե, իրենց ասելով, մեծ գյուղ է, վարչական շրջանի ղեկավարն էլ այդքան աշխույժ մարդ չէ եւ հետեւողական չէ աշխատանքներին: Այդ 10 հոգին են հիմնականում, որ մտածում են՝ եթե վարչական շրջանի ղեկավարը չլինի, իրենցից մեկը կարող է այդ աշխատանքը անել»:

Մեր հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել վարչական շրջանի ղեկավարը, Պարանյանը պատասխանեց. «Վաղը մենք հանրային լսում ենք անելու գյուղում: Քաղաքացիների կարծիքի հետ հաշվի չնստելու իրավունք ես չունեմ: Կարող եմ ես իրեն ազատել, տեղն ուրիշի նշանակել: Հիմա մենք ուզում ենք հանրային լսում անցկացնել, տեսնել՝ ժողովուրդն ինչ կարծիք ունի»:

Պարանյանը նշեց, որ վարչական շրջանի ղեկավարների պաշտոնը հայեցողական է եւ համայնքի ղեկավարն է նրանց նշանակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2401 դիտում

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ