Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել համալսարանի շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնությամբ: Բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: Այն է՝
«Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի սիրելի՛ շրջանավարտներ՝ բոլոր տարիների, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց ի վեր բազմաթիվ նամակներ եմ ստանում գործարարության ոլորտի տարբեր ներկայացուցիչներից, պետական պաշտոնյաներից, միջազգային ծրագրերի կառավարիչներից, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցելու համալսարանի հետ: Նրանցից շատերը մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ են, ովքեր համագործակցելուց զատ ուզում են որևէ կերպ օգտակար լինել համալսարանին և կապ հաստատել հարազատ բուհի հետ:
Մենք հզոր ներուժ ունենք, որը մինչև այժմ պատշաճ կերպով չենք իրագործել: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտները բուհի շուրջը ձևավորել են մի հսկայական ռեսուրսային բազա, որը կանոնակարգված կերպով ավելացված արժեք չի ստեղծել: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև առաջիկա տարիներին տնտեսագիտական համալսարանի զարգացման գերակայությունները՝ գաղափար է առաջացել՝ շրջանավարտների ցանց ստեղծելու, որը կապող օղակ պետք է դառնա համալսարանի և տարբեր տարիների շրջանավարտների միջև:
Նախաձեռնության հիմնական գաղափարը փոխշահավետության ու պատրաստակամության ահռելի ներուժն օգտագործելն է և համագործակցությունը կանոնակարգելը: Օրինակ, բազմաթիվ գործընկերներից ստանում եմ նույնատիպ մեկնաբանություններ, որ կա ցանկություն բաց դասեր կազմակերպելու, ուսանողներին հրավիրելու կազմակերպություններ, փորձառության հնարավորություն ընձեռելու, լավագույններին ընտրելու հետագա աշխատանքի համար, սակայն կոմունիկացիայի պակասի պատճառով հաճախ ոչինիչ չի արվում: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն բարձր պաշտոններ զբաղեցնողներին: Կազմակերպությունների ստորին օղակների շատ աշխատակիցներ ցանկանում են ներգրավել ուսանողներին որպես ժամանակավոր օգնական՝ միաժամանակ նրանց սովորեցնելով գործի առանձնահատկությունները: Սա լավ հնարավորություն է նաև իրագործելու մեր առաջիկա նպատակներից մեկը, այն է՝ ուսանողները պետք է փորձառության տարբեր շրջափուլեր անցնեն՝ սկսած ուսումնառության երկրորդ տարվանից, և ոչ թե աշխատաշուկայի հետ շփվեն միայն չորրորդ տարում:
Բացի վերոնշյալից, միավորումը պետք է լայն կոմունիկացիոն հնարավորություններ ընձեռի շրջանավարտներին՝ ազատ մուտք ուսանողների տվյալների բազա, դասավանդելու ցանկության և կոմպետենտության դեպքում անմիջական կապ համապատասխան ամբիոնների հետ, բաց դասերի կազմակերպում յուրաքանչյուր պահի, համալսարանի գործունեության բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման համապատասխան հարթակ և ընդհանրապես՝ կամայական ծրագիր, նախաձեռնություն, որը կապահովի շրջանավարտի կապը համալսարանի հետ և կնպաստի ցանցի ձևավորմանը: Սա հարմար հարթակ կարող է դառնալ նաև գործատուների միջև համագործակցության համար՝ որպես հավելյալ արդյունք: Առանձին դերակատարում կարող են ունենալ արտերկրում ապրող և աշխատող մեր շրջանավարտները:
Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն տնտեսագիտական համալսարանի նկարագրված ցանցի մասնիկը դառնալու, օգտվելու ընձեռված հնարավորություններից և մշտական կապ ապահովելու հարազատ բուհի հետ, առաջարկում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScclzaI28E22ev1JexSdVPStnLcbmxlwx-Y4-TA8KH-RjXczQ/viewform?fbclid=IwAR1PFs-x4i3ZPhTZDW1CCrkHr_mQudEtINCB0O1wD8ZHykgKfGNkjxSDNuk և լրացնել կից ձևաչափը: Կարող եք նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ տվյալները՝
-անուն-ազգանուն-հայրանունը,
-բուհն ավարտելու տարեթիվը,
-աշխատավայր, պաշտոն (անգամ եթե այս պահին չեք աշխատում),
-հեռախոսահամարներ և կոնտակտային այլ տվյալներ,
-CV (ցանկության դեպքում):
Այս նախնական տվյալներն անհրաժեշտ են բազան ստեղծելու և կառավարելու համար: Կարևորությամբ պայմանավորված՝ ցանցի ձևավորման աշխատանքներն իրականացվելու են անձամբ իմ վերահսկողության ներքո:
Հարգանքով և համագործակցության մեծ պատրաստակամությամբ՝
Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT