Այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը, իշխանական կառույցները չեն որոշում ԹԻՎԻ-ների վաճառքը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանումներ է տվել «Արմնուզ» հեռուստաընկերության վաճառքի մասին:

««Արմնուզ»-ի վաճառքը բուռն քննարկման առարկա դարձավ մեդիայում: Հաշվի առնելով այդ իրադարձության հանդեպ հետաքրքրությունը եւ սոցցանցերի օգտատերերի հարցադրումները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, հակիրճ ներկայացնեմ խնդրի իրավական/իրական կողմը:

1. Թվային մուլտիպլեքսում գործելու արտոնագիր ստացած հեռուստառադիոընկերություններն անկախ սեփականության ձեւից (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) կարող են վաճառվել եւ գնվել, ինչպես եւ ցանկացած բիզնես կամ ծառայություն: 

2. Գործող օրենսդրության համաձայն, առուվաճառքի գործարքի մասնակիցները պարտավոր չեն տեղեկացնել այդ մասին ՀՌՀ-ին եւ թույլտվություն ստանալ Հանձնաժողովից:

3. Օրենսդրությունը արգելում է մի շարք անձանց եւ կազմակերպություններին (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ, կուսակցություններ եւ այլն) լինել հեռուստառադիոընկերությունների մասնակիցներ/բաժնետերեր: Այս պարագայում գնորդների մեջ (ըստ գնորդ «քառյակի» հայտարարության) այդպիսի անձինք չկան: ՀՌՀ-ն իրավասություն չունի ստուգել հեռուստատեսության համար վճարված գումարի օրինականությունը: 

4. Ինչպես եւ ցանկացած իրավաբանական անձի դեպքում հեռուստառադիոընկերության գործունեության համար պատասխանատու են ոչ թե փայատերերը կամ բաժնետերերը, այլ ընկերության տնօրինությունը: 

5. ՀՌՀ-ն որպես կարգավորիչ պետական մարմին մշտադիտարկման, հեռուստառադիոընկերությունների հաշվետվությունների, ստուգումների եւ այլ գործիքների միջոցով ապահովում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, տրված արտոնագրերի պայմաններին եւ մրցույթին ներկայացված զարգացման ծրագրին: Եւ եթե նույն «Արմնյուզ»-ը խախտումներ թույլ տա, ապա կենթարկվի օրենքով սահմանված սանկցիաներին՝ անկախ սեփականատերերի կազմից կամ կազմի փոփոխությունից:

Սա է ամբողջ պատկերը: Հավաստիացնում եմ, որ այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը, ոչ մի իշխանական կառույց նախկինի պես չի որոշում ում եւ ինչ պայմաններով են տրամադրվում կամ վաճառվում ԹիՎի-ները եւ հաճախականությունները, չեն նշանակվում վերեւից ԹիՎի-ների «ատվեչայները» (կներեք կրիմինալ ժարգոնի համար, բայց ոչ վաղ անցյալում հենց այդպես էլ կոչվում էին հեռուստաալիքի գործունեության պատասխանատուները): Լրատվամիջոցներն այսօր ազատ են իշխանությունների միջամտությունից, իսկ ՀՌՀ-ն գործում է համաձայն օրենքների պահանջների:

Ուստի սոցցանցերում հչող «ու՞ր է նայում ՀՌՀ-ն», «ՀՌՀ-ն ասելիք չունի՞» «վերադարձրեք Արմնյուզի կապուղին ժողովրդին» տիպի բացականչությունները անբովանդակ են, որեւէ առնչություն չունեն օրինականության եւ իրականության հետ:

Եւ գիտե՞ք ինչն է ամենատարօրինակը: Որ այդպիսի կոչերը՝ «խլել», «արգելել» «զրկել» «ու՞ր է ասելիքն ու անելիքը» հնչեցնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (նրանք պարտավոր չեն հապապատասխան գիտելիքներ ունենալ), այլ նաեւ իրենք իրենց քաղհասարակության երեւելի դեմքեր, խոսքի ազատության բնագավառում անհերքելի հեղինակություն համարող անձիք, որոնք ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա: Չգիտեմ, ինչո՞վ են նրանք տարբերվում «Ա1+» փակողներից, եւ արդյո՞ք հասկանում են, թե ինչ է ազատությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը, օրենքը»:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: Այս մասին հիշյալ անձինք հայտարարություն էին տարածել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2573 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները