Օրենսդիր մարմնում պատասխանատու եմ լինելու ամեն քվեի համար, նաեւ սփյուռքի առջեւ. Մ. Հայրապետյան

10/01/2019 schedule23:38

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ Ազգային ժողովում: Սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատեցի ութ ամիս, այդ ընթացքում եղան և՛ ձեռքբերումներ, և՛ հաջողության պատմություններ, և՛ բացթողումներ: Ցավում եմ, որ շատ հաճախ տրվող գնահատականները պտտվեցին իմ տարիքի շուրջ, իհարկե, հնչեցին նաև բազում առողջ քննադատություններ ու խորհուրդներ, որոնք ես ընդունեցի, վերլուծեցի, հետևություններ արեցի: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ նախարարի պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության անբացատրելի մեծ զգացումով՝ հույս ունենալով, որ իմ նշանակումը կոգեշնչի, նախևառաջ, երիտասարդներին, իմ փորձառությունը օգտակար կլինի նրանց համար, նաև իմ օրինակը կմոտիվացնի նրանց դրականորեն կոտրել երիտասարդության հանդեպ առկա թերահավատության բոլոր անհիմն կարծրատիպերը:

Հիմա հետահայաց վերլուծությամբ ութամսյա այս ընթացքը ուրվագծվում է իմ մեջ իբրև անփոխարինելի փորձ, քաղաքական հասունության նոր փուլ, նոր գաղափարների ու նախաձեռնությունների շրջան: Նախարարի պաշտոնում աշխատելու ամեն օրն ինձ համար լավագույնն անելու ձգտում էր: Ուրախ եմ, որ հանրությունը նախարարության և իմ աշխատանքին հետևում էր սևեռուն ուշադրությամբ, այն խոշորացույցի էֆեկտով օգնում էր մեզ շուտ նկատել սխալները, ուղղել դրանք:

Ինքս երբեք չեմ խուսափել սեփական սխալներն ընդունելուց, դա համարել եմ արդյունավետության հասնելու գլխավոր ցուցիչ: Այս ութ ամիսների ընթացքում գրեթե ամեն օր փորձել եմ սովորել նորը՝ վստահ լինելով, որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականը նաև մշտապես սովորել ցանկանալու, սովորելուց  չվախենալու ու չխուսափելու մեջ է: Հենց այդպես է աշխատանքը վերածվում ապրելու, մտածելու, անընդհատ առաջ գնալու կերպի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հուսով եմ՝ կարողացել եմ այս ամիսների ընթացքում ձեզ հասցնել իմ սերն ու ջերմությունը, դե իսկ ձեզնից ստացած դրական լիցքերն ինձ անչափ ոգևորել են, ուժ տվել: Փորձելով խորապես ճանաչել սփյուռքը՝ այն իմ պատկերացումներում մարմնավորվել է իբրև գունեղ, անհամեմատելի տարբեր, բազմաշերտ, բայց հզոր մի ամբողջություն: Այն, ամենից առաջ, միլիոնավոր հայերի անձնական ու համազգային պատմությունների, կարոտի, երազանքների, ներկայի նպատակների, վերջապես, մեծ համահայկական ներուժի մասին է: Եվ ճանաչածս այդ ուժեղ
սփյուռքը մշտապես լինելու է իմ խոհերի, մտորումների, գաղափարների, նախաձեռնությունների մեջ:

Օրենսդիր մարմնում իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ պատասխանատու եմ լինելու ինձ և մեր թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար, պատասխանատու եմ լինելու նաև սփյուռքի առջև՝ անելով ամեն բան Հայաստան-սփյուռք գործակցության արդյունավետությանն աջակցելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1730 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել