Հրդեհի պատճառով ընտանիքը զրկվել է առանձնատնից. փորձաքննությամբ վնասն ընդամենը 2 միլիոն է գնահատվել

2018 թվականի փետրվարի 1-ին Երեւանի Բրյուսովի փողոցի 62/1 հասցեում գտնվող տանն առաջացած հրդեհի հետեւանքով այրվել է բնակելի առանձնատան գույքն ու տանիքածածկը, որոշ հատվածներում էլ փուլ են եկել պատերն ու առաստաղը:

62/1 հասցեի բնակիչ Մարինե Պետրոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքից անմիջապես հետո նամակների միջոցով պետությունից աջակցություն է խնդրել, սակայն ապարդյուն: Պատահաբար բռնկված հրդեհից գրեթե մեկ տարի է անցել, սակայն մինչ օրս համապատասխան գերատեսչությունները որեւէ ձեւով չեն աջակցել:

Մարինե Պետրոսյանն այրված տանն ապրելիս է եղել ամուսնու հետ: Ինչպես ինքն է ասում՝ հրդեհի օրը բարեբախտաբար տանը չեն եղել, ամուսնացած դստեր տանն են հյուրընկալվել:

Ծանր կացության մեջ հայտնված ընտանիքը բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ ստացել նույնաբովանդակ պատասխաններ: Վերջին անգամ Մարինե Պետրոսյանին քաղաքապետարանից գրավոր պատասխան են տվել 2018 թվականի հոկտեմբերի 26-ին: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ անշարժ գույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ բարձրացված հարցն ուսումնասիրվել է, սակայն բնակության համար պիտանի տարածք տրամադրելու հնարավորություն քաղաքապետարանը չունի:

Նոր քաղաքապետի ընտրությունից հետո Մարինե Պետրոսյանին հորդորել են մի փոքր էլ սպասել, քանի որ Հայկ Մարությանն ընդունելություն է կազմակերպելու քաղաքացիների հետ, սակայն ավելի ուշ տեղեկացրել են՝ ընդունելություն չի լինելու:

«Փորձաքննություն արեցին, ինչից հետո թաղապետարանից եկան, իբր թե այրված ոչ պիտանի աղբը տանելու, բայց ոչ մի աղբ էլ չտարան. հին լվացքի մեքենա ու սառնարան ունեինք, մինչեւ գլխի կընկնեի, դրանք դրեցին մեքենան, ամենայն հավանականությամբ՝ որոշ մասեր օգտագործելու նպատակով: Մինչդեռ տանը դրանից բացի հսկայական չափերի հասնող աղբ կար»,-պատմեց Մարինե Պետրոսյանը:

ՀՀ փորձագիտական կենտրոնը փորձաքննությունն է իրականացրել հրդեհից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 7-ին, ինչի արդյունքում պարզվել է, որ տան հաղորդալարերը գտնվել են լարման տակ եւ մոնտաժված են եղել հին՝ բաց ձեւով: Ժամանակի ընթացքում հաղորդալարերի մեկուսիչ շերտի ճաքճքումը բերել է հոսանքի կորստի, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել էլեկտրական հաղորդալարերի ջղերի գերտաքացում եւ բոցավառում:

Մարինե Պետրոսյանը սոցիալապես անապահով է: Հավաքարար է աշխատում: Ասաց, որ որոշ ժամանակ դստեր տանն է ապրել, ապա ընկերուհու, սակայն երկար մնալ չի կարող՝ արդեն շատ է չարաշահել մտերիմների եւ բարեկամների գթասրտությունը: Մարինեի ամուսինն էլ կնոջից առանձին ժամանակավոր կացարանում է տեղավորվել:

Քաղաքապետարանից այսօր էլ հայտնում են, որ նրանց խնդրանքը բավարարելու համար համապատասխան բնակելի ֆոնդ Երեւանի քաղաքապետարանի տնօրինության տակ չկա:

ՀՀ փորձագիտական կենտրոնը Բրյուսովի 62/1 հասցում գտնվող բնակելի տանը պատճառված վնասի արժեքը գնահատվել է 1 միլիոն 878 հազար 660 միլիոն դրամ: Եզրակացության մեջ նշված է, որ գնահատումը կատարվել է փորձաքննության կատարման ժամանակահատվածում գործող շուկայական միջին արժեքներից ելնելով:

Առանձնատան սեփականատեր Մարինե Պետրոսյանի խոսքով՝ չափազանց չնչին գումար են հաշվել՝ անտեսելով ոչնչացված գույքի մեծ մասը: «Արդեն որեւէ նշանակություն էլ չունի, թե ինչ են գնահատել, որովհետեւ ոչ մի փոխհատուցում չի եղել ու չգիտեմ էլ՝ կլինի՞ թե՝ ո՛չ»,-ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2977 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ