Գյումրիի արյունոտ լուսաբացը. լրացավ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին

4 տարի առաջ, 2015 թվականի նոր տարվա առաջին ամիսը Գյումրիում վատ իրադարձության սպասելիքով էր մեկնարկել: Սուրբ ծննդից երկու օր հետո՝ հունվարի 8-ի առավոտյան անսպասելիորեն շուռ էր եկել քաղաքի գլխավոր հսկա տոնածառը: Կոտրվել էր 24 մ բարձրություն եւ 10 մ լայնություն ունեցող երկաթե հիմնաձողը, եւ բարեբախտություն էր միայն այն, որ որեւէ մեկը դեպքի հետեւանքով չէր տուժել, քանի որ հենց տոնածառի տակ՝ քարե գորգի վրա մանկական տարբեր ատրակցիոններ, խաղեր եւ տոնական փոքրիկ առեւտրի սեղանիկներ էին տեղադրված: Նրանք, ովքեր ասում էին՝ սա վատ նշան է, պարսավանքի էին արժանանում: Ասում էին՝ սնահավատներին պետք չէ լսել: Բայց գրեթե բոլորը ներքուստ անհանգիստ էին:4 օր անց՝ հունվարի 12-ին, Գյումրին հերթական, այս անգամ՝ արդեն ողբերգական ցնցումն ապրեց: Բարի լույսի փոխարեն քաղաքում կայծակնային արագությամբ տարածվեց Ավետիսյան ընտանիքի առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկվելու լուրը: Մարդիկ սկզբում չհավատացին, կարճ ժամանակ անց Մյասնիկյան 188 հասցեն դարձավ հայտնի ամբողջ հանրապետությունում:Այդ հասցեի մի փոքրիկ տանն էր տեղի ունեցել անմարդկային ոճիրը: Իրենց խաղաղ անկյունում, քնած ժամանակ սպանվել էին Հասմիկ, Սերյոժա, Աիդա, Արաքսյա, Արմեն Ավետիսյաններն ու Արաքսիայի եւ Արմենի մանկահասակ երեխաները՝ 2-ամյա Հասմիկն ու 6 ամսական Սերյոժան:Վերջինս ընտանիքի միակ անդամն էր, որը սվին դանակով վիրավորումներ ստացած էր հայտնավբերվել, սկզբում տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամները սպանվել էին հրազենից արձակված կրակոցներից: Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով): Դատարանը չանդրադարձավ Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրին: 9 ամիս տեւած դատավարությունը, սակայն, գյումրեցիներն ու Ավետիսյանների հարազատները համարեցին ձեւական, քանի որ մինչ օրս էլ որեւէ մեկը չի հավատում Պերմյակովի կողմից այդ սպանդի իրականացմանը: Գյումրիում դեռ բազմաթիվ ինչուներ են օդում կախված մնացել:

Այսօր՝ 2019 թվականի հունվարի 12-ին, լրանում է ոճրի 4-րդ տարին: Գյումրիում կեսօրին բողոքի մեծ ակցիա է անցկացվելու ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի մոտ, որը գտնվում է Շիրակացի փողոցում: Այսօր նաեւ լրանում է ռուս զինվորականի ծեծի հետեւանքով մահացած գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի մահվան 40-րդ օրը: Գյումրին այսօր բողոքելու է ռուս զինվորականների սանձարձակության, անվերահսկելիության դեմ եւ պահանջներ է ներկայացնելու ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ իշխանություններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3465 դիտում

Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը

Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ

Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից