Երևան
12 °C
Արամ 23-ի սեփականատեր Տիգրան Հեքեքյանը դեռ ամիսներ առաջ հայտել էր խնդրի մասին, իսկ Մշակույթի նախարարությունն այս հարցով իր բոլոր հնարավոր գործառություններն իրականացրել է։ Մշակույթի նախարարությունը պահպանության կազմակերպողն է, իսկ պահպանությունն իրականացնողները շենքի սեփականատերերն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի փլուզված պատմի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։
Վերջինս նշեց, որ այս դեպքում խնդիրը սեփականատիրոջը չէ, այլ հարակից կառուցապատում իրականացնողինը, իսկ կառուցապատումը կատարվել է քաղաքապետարանի թույլտվաթյամբ՝ առանց Մշակույթի նախարարության թույլտվության՝ քաղաքաշինության նորմերի խախտմամբ։ Դրա արդյունքում վթարվել է հուշարձան-շենքի հարակից պատը։ Նախարարությունն այդ մասին տեղեկացրել է պատկան մարմիններին, քաղաքապետարանին, որոնք եւ անօրինական թույլտվություն են տվել շինարարության համար։
Այնուհետեւ Մշակույթի նախարարությունը, ըստ Աբրոյանի, ստիպված դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հիմա էլ ընթանում է քննություն, որպեսզի ե՛ւ քաղաքապետարանից կառուցապատման թույլտվություն տվող անձինք, ե՛ւ մյուս իրավախախտները պատասխանատվության ենթարկվեն։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն անդրադարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությանը, թե նախարարությունը չի համաձայնեցրել նախագծեր․
«Ասում եմ՝ սուտ է, դա սուտ է, Մշակույթի նախարարությունը դեռ ամիսներ առաջ ծրագիր է ուղարկել քաղաքաշինության կոմիտե։ Այդ ծրագիրը մերժվել է, դրանից հետո քաղաքապետարանը հայտարարել է, թե կան այլ նախագծեր, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այլ նախագծեր՝ 2-րդ, 3-րդ, չեն եղել։ Նախարարությունը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մեկ նախագիծ է մշակել, ուղարկել ենք քաղաքապետարան ու քաղաքաշինության կոմիտե։ Իսկ քաղաքապետարանը, փոխանակ ընթացք տա տվյալ նախագծին, կազմակերպի դրա իրականացման աշխտանքները, թույլտվություն տա, հարակից սեփականտիրոջը հարցնում է՝ կարելի է՞ ձեր տարածքում անենք, դե իսկ վնաս տվողն ասում է չէ, եւ մեզ պատասխանում են, որ նպատակահարմար չեն գտնում նախագծին թույլտվություն տալ»,-ասաց Աբրոյանը։
Նա նշեց, որ Հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության մասին օրենքի համաձայն՝ հուշարձանին վնաս տվող անձը պետք է վերականգնի այն եւ կրի պատասխաանավություն․ «Հիմա հուշարձանին վնաս է տրվել քաղաքապետարանի տված թույլտվությամբ եւ իրակաացվել է փոսորակ, որի հետեւնաքով առաջացել է այսօրվա խնդիրը։ Դրա համար նախարարությունը բազմաթիվ անգամներ դիմել է, հորդորել, խնդրել, անգամ դատախազությանը դիմել, եւ այլ բան անել չէր կարող»։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը եւս մեկ անգամ նշեց՝ Մշակույթի նախարարությունը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախաձեռնած նախագծին տվել է թույլտվություն, որը, սակայն, մերժվել է քաղաքապետարանի կողմից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT