Երեւանում բնակարանների գները անցած 10 տարիների ամենացածր մակարդակում են

Այս տարվա առաջին կիսամյակում Երեւանում անշարժ գույքի գինը հասել է իր տասնամյա նվազագույնին: Բնակարանները այսքան էժան չեն եղել նույնիսկ 2008-2009 թթ. ճգնաժամից հետո, երբ բնակչության գնողունակությունը կտրուկ նվազեց:

Հաշվարկների պարզության համար վերցրել ենք Երեւանի Շենգավիթ համայնքում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը, որը անցած 10 տարիներին արձանագրել է ՀՀ պետական կադաստրի կոմիտեն: Շենգավիթ համայնքում բնակարանների գինը Երեւանի բոլոր համայնքներում արձանագրված գների միջինին շատ մոտ է:

Ինչպես երեւում է առաջին գծապատկերից, մեկ քմ-ի ամենաբարձր միջին գինը անցած տարիների ընթացքում արձանագրվել է 2008 թվականի առաջին կիսամյակում՝ մեկ քմ-ի գինը կազմել է 892 դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում մեկ քմ-ի գինը կազմել է ընդամենը 510 դոլար: Փաստորեն 2008 թվականի համեմատ բնակարանները Հայաստանում էժանացել են մոտ 43 տոկոսով:

Բայց պետք է նկատել, որ որոշակի ժամանակահատվածներում բնակարանների գները եղել են, պատկերավոր ասած՝ «կեղծ»: Օրինակ, 2009 թվականին, երբ համաշխարհային ճգնաժամը հարվածեց ՀՀ տնտեսությանը եւ Հայաստանում պաշտոնապես գրանցվեց մոտ 15 տոկոս տնտեսական անկում, բնակարանները փոքր- ինչ էժանացան՝ 892 դոլարից հասնելով 712 դոլարի: Թե որքանով էր դա «իրական գին», կարելի է պատկերացնել՝ ուսումնասիրելով երկրորդ գծապատկերը: Այստեղ ներկայացված է օտարման գործարքների թիվը: Եթե 2008 թվականին կադաստրում գրանցվել էր 8642 գործարք, ապա 2009 թվականին գործարքների թիվը գահավիժել է ավելի քան 33 տոկոսով՝ հասնելով 5752-ի: Այսինքն բնակարանների գինը իներցիայի հետեւանքով քիչ է էժանացել, ինչն էլ բերել է պահանջարկի կտրուկ նվազմանը: Դա բերել է նրան, որ 2010 թվականին բնակարանները ավելի են էժանացել՝ մեկ քմ-ի գինը դարձել է 664 դոլար, ու դա հանգեցրել է պահանջարկի որոշակի վերականգնման՝ գործարքների թիվը աճել է մինչեւ 7733-ի: 2011-ին բնակարանները ավելի են էժանացել. 627 դոլար, ու դրա շնորհիվ բնակարաններն ավելի աշխույժ են գնվել ու վաճառվել՝ գործարքների թիվը հասել է 8480-ի:

Մի խոսքով, երկու գծապատկերներում ներկայացված ցուցանիշների փոփոխություններից ակնհայտ է դառնում, որ բնակարանների առուվաճառքների աշխուժությունը կախված է գնից, ինչը լրիվ բնական է: Սակայն ուշագրավն այն է, որ եթե գործարքների թիվը արտահայտող գծապատկերում կորը զիգզագաձեւ է՝ բարձրանում-իջնում է, ապա գնի կորը որոշ տատանումներով գրեթե անընդհատ իջնում է: Սա վկայում է այն մասին, որ Երեւանում բնակարանների առաջարկը անցած տասը տարիներին գերազանցել է պահանջարկը: Հայերեն ասած, վաճառելու ցանկություն ունեցողները ավելի շատ են, քան գնելու հնարավորություն ունեցողները: Ու որպեսզի հավասարակշռություն լինի, պետք է բնակարանների գները շարունակեն նվազել այնքան, մինչեւ համապատասխանի գնողունակ պահանջարկին:

Անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի մեծացումը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը, անշուշտ, բնակչության եկամուտների աճն է, այսինքն՝ տնտեսական վիճակի բարելավումը: Սակայն Հայաստանի պարագայում դա քիչ է: Անշարժ գույքի առաջարկի աճը եւ դրա նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազումը մեծապես կախված է արտագաղթից: Տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է բնակչության մոտ 2 տոկոսը: Դատարկվող բնակարանները անընդհատ հանվում են շուկա եւ նպաստում գների նվազմանը: Նվազում է նաեւ պոտենցիալ գնորդների թիվը:

Թե առաջիկա տարիներին ինչ միտումներ կդրսեւորվեն անշարժ գույքի շուկայում, չափազանց դժվար է գուշակել: Բայց անցած տարիներին գնի կորի համառ նվազումը լավատեսության հիմքեր չի տալիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9193 դիտում

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ