Երևան
12 °C
Ականավոր հոգեբան, Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Կահնեմանն իր «Հիշողության փորձը» դասախոսության մեջ օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնսկոպիա, բացատրում է, թե ինչպես են մեր «ապրումի ենթակա եսը» և «հիշող եսը» տարբեր ձևերով ընկալում երջանկությունը: Կահնեմանը նկատում է, որ փողի պակասը որոշ շեմից ներքև խոչընդոտում է երջանկությանը, թեև այդ շեմից բարձրանալիս չի ավելացնում երջանկությունը: Բեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում մասնավորապես սոցիալական քաղաքականությունը մշակելիս պետական գործիչներն սկսել են լրջորեն մտածել հասարակական երջանկության մասին: Կահնեմանը համոզված է, որ շատ ժամանակ չի անցնի, երբ մարդիկ կսկեն վիճել, թե ինչ են նրանք ուզում` երջանկություն, թե կյանքի բարձր որակ: «Երջանկության նախագիծն» իր տևողությամբ դեռևս թույլ չի տալիս որոշակի եզրահանգումներ անել երջանկության համահայկական ընկալման շուրջ: Թերևս, ընդհանուր եզրակացություններ երջանկության մասին, որ այն պահն է` որսա, հոգու, սրտի, մտքի և գործողության ներդաշնակությունն է, սիրելու ունակությունն է, սիրած գործով զբաղվելն է, հայրենի երկրում ապրելն է, ամեն օր արթնանալն է: Բայց մի բան հաստատ է` Հայաստանի քաղաքագիտական միտքը շուտով պետական մակարդակով հաշվի է նստելու քաղաքականության մշակման այս նոր ըմբռնման հետ, որ մեծ նշանակություն ունի տնտեսագիտության, հանրային քաղաքականության և ինքնաճանաչման համար: Մոտ ապագայում երջանկությունը հստակ քաղաքական օրակարգ է դառնալու` չափման կոնկրետ միավորներով ու ձևաչափերով: «Երջանկության նախագիծը», կարծում եմ, կնպաստի երջանկության պատկերացման և հաշվառման քայլերին:
Գրող Հովիկ Չարխչյան.
Կար մի շրջան, երբ ես համոզված էի, որ երջանկության համար բանաձև գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր մարդ երջանկության իր պատկերացումն ունի: Բայց վերջին շրջանում սկսել եմ այլ կերպ մտածել. եթե նրանք, ում դու սիրում ես, երջանիկ են, ուրեմն դու կարող ես քեզ համարել ամենաերջանիկ մարդը: Մյուս կողմից երջանկության պատկերացման առկայությունը խանգարում է ճիշտ ընկալել երևույթները, ճիշտ սահմանել կյանքի իմաստը` դառնալով մի նշաձող, որին ձգտելիս կարող ես չնկատել, չարժևորել շատուշատ կարևոր բաներ, կարճ ասած` հայտնվել Հովհ. Թումանյանի «Հիմար մարդը» հեքիաթի հերոսի կարգավիճակում, երբ գնում էր խոստացված երջանկությունը գտնելու և անընդհատ չէր նկատում ճանապարհին հանդիպած երջանկությունները: Դրա համար ես հակված եմ ավելի քիչ մտածել երջանիկ լինելու մասին, բայց անելու ամեն ինչ, որը գոնե կմոտեցնի երջանկության սահմաններին, եթե, իրոք, այդպիսի բան գոյություն ունի:
Անձնական երջանկություն.
Հենց հիմա անձնական երջանկության աստեղային ժամս եմ ապրում ամեն աստծո օր, երբ դուռը բացում եմ և տեսնում թոռնիկիս: Ավելին երբեք չեմ պահանջի աստծուց, ավելին չեմ էլ երազի: Այդ փոքրիկ մարդուկը հիմնավորապես վերափոխել է իմ հայացքը աշխարհի, մարդկանց հանդեպ: Երբ զայրացած եմ, տնեցիները գիտեն, որ ինձ շտապ պետք է տանել թոռնիկիս մոտ, որովհետև նրան տեսնելուց հետո այն, ինչ հունից հանել էր ինձ, դառնում է սովորական բան, նույնիսկ զարմանում եմ` ինչո՞ւ էի այդպես զայրացել: Ես ապրում եմ իմ թոռնիկով, շնչում եմ նրանով: Իմ երջանկությունը հիմա անուն-ազգանուն ունի` Հովիկ Չարխչյան կրտսեր:
Մասնագիտական երջանկություն.
Մասնագիտական երջանկությունը բոլորովին կապված չէ մասնագիտական հաջողության հետ: Մասնագիտական երջանկության վերին նիշը ստեղծագործական պրոցեսն է, երբ քո մտքերը, քո հույզերը, քո ապրումները տող, պարբերություն, էջ են դառնում: Ու հանկարծ մի օր հանդիպում ես մարդկանց, որ հուզվել են քո գրած տողից, մտածել են քո գրածի շուրջ, ի վերջո, համամիտ են քեզ: Հասցեագրել խոսք, միտք, ապրում և մի օր տեսնել, որ այն հասել է ընթերցողին` այս ամենի մեջ երջանկության շատ գեղեցիկ գույներ կան: Երջանկություն է, երբ դու քեզ համարում ես ավագ սերունդ, բայց տեսնում ես, որ տարիների տարբերությունը չի խանգարում, որպեսզի նոր սերնդի հետ զրուցես նույն լեզվով, և այդ զրույցի կայացման համար լինի փոխըմբռնման դաշտ: Այսինքն` դու միայն քո ժամանակի մեջ չապրեցիր, հույս ունես, որ գալիք ժամանակներում էլ կապրես, կապող կամուրջ դառնալ երկու ժամանակների համար:
Հանրային երջանկություն.
Այսօրվա պես հիշում եմ` 1992-ի մայիսին փողոց դուրս եկա և ականջիս զրույց ընկավ, որ մերոնք մտել են Շուշի: Չեմ կարող պատմել, թե ինչ զգացի: Հետո մեր գյուղի կենտրոնում մեծ կաթսաներ էին դրել և մատաղ էին անում հաղթանակի առթիվ: Մսերը բաժանում էին անցորդներին, և մեզ թվում էր, որ մենք էլ բաժին ունենք այդ հաղթանակից: Մարդիկ նման դեպքերում տարբեր կոչեր են վանկարկում, ես չեմ կարողանում միանալ այդ վանկարկումներին, բայց ամբողջ մարմնով, ամեն բջիջով ցնծացել եմ այդ հաղթանակի համար: Մեզ կենսականորեն անհրաժեշտ էր այդ շոշափելի, առարկայական հաղթանակը, ուժի ցուցադրման հաղթությունը: Քարտեզի վրա գիծ էր քաշվել, որը քո' գիծն է, դա քո' տարածքն է: Սա խենթանալու երջանկություն էր: Կամ ապրիլյան հեղափոխության օրերին ինչպես կարելի էր երջանիկ չզգալ, երբ արդեն պարզ էր, որ բացվում են դռները հեղափոխության առաջ և դու նոր, ուրիշ Հայաստանի հեռանկարն ես տեսնում: Խնդրում եմ, գոնե հիմա եկեք տեղծենք այն երկիրը, որի մասին երազում ենք` ազնվության, բարեկեցության, ստեղծարարության, մարդկային առողջ հարաբերությունների երկիր: Ես դողում եմ ամեն անցնող օրվա համար, սիրտս շատ ցավում է, երբ վրիպում եմ տեսնում, ասում եմ` տղերք, ուշադիր եղեք, հանգիստ գործեք, ամեն ինչ լավ է, մի ամբողջ ժողովուրդ ձեր մեջքին կանգնած է, և սա էլ իշխանությունների երջանկությունն է:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Ես իմ երկիրն այնքան շատ եմ սիրում, որ նույնիսկ որևէ մակդիր չեմ ուզում դնել նրա կողքին. ուժեղ կլինի, թե թույլ` իմ սերը դրանից չի նվազելու: Բնական է, որ պիտի երազեմ երջանիկ մարդկանցով երջանիկ երկրի ուտոպիան տեսանելի լինի և արժանանամ նրան տեսնելու բախտին: 54 տարեկան եմ և հասցրել եմ շատ բաներ տեսնել` խորհրդային երկիր, այդ երկրի փլուզվելն եմ տեսել, նորանկախ երկրի կայացումն եմ տեսել, պատերազմ, երկրաշարժ, հազար տեսակի իշխանավորներ, պայքարի հազար ձևեր. հիմա ինձ խաբելը դժվար է, դրա համար էլ երկրի երջանկության հետ կապված երազանքներս փոքր են: Ուզում եմ, որ ամեն քաղաքացի արժևորված լինի, ոչ թե մարդկանց խումբը, մարդկանց խավը և կամ ընդհանուր հասարակությունը: Ուզում եմ ոչ ոք ուշադրությունից դուրս չլինի և չլինեն կարևորների ու անկարևորների, պիտանիների և անպիտանների, կուսակցականների և անկուսակցականների բաժանարար գծեր: Ես գիտեմ, որ մեծ հաշվով սա անիրագործելի մի բան է, բայց կա մի սահման, որի ներսում իմ երազածը հնարավոր է անել: Հենց այդ փոքրիկ սահմանի մեջ եթե կարողանանք կառուցել այնպիսի հասարակական հարաբերություններ, որտեղ բոլորը հավասար են, սա մեծ արդյունքներ կտա նախևառաջ հասարակական ընկալումներում և մտածողության մեջ: Պիտի փոխվեն կարևորության սահմանները, որ չափվում է գրպանի պարունակությամբ և զբաղեցրած դիրքով: Ինձ համար խոնարհումի արժանի է այն մարդը, որ հիմա դաշտում աշխատում է, քարը քարի վրա է դնում, տուն կառուցում, հեռավոր գյուղի դասարանում մեկ աշակերտ է կրթում: Արդյո՞ք վարորդը, որ խաղաղ պայմաններում հաց է հասցնում զինվորին պակաս կարևոր է, քան սահմանին կանգնած զինվորը: Նրանք կարևոր են հավասարաչափ, որովհետև մեկն առանց մյուսի չեն կարող լիարժեք լինել: Նույն կերպ` չկան կարևոր և անկարևոր տարածքներ, կարևորագույն աշխարհագրական դիրքեր. բոլորը կարևոր են հավասարապես:
Մարինա Բաղդագյուլյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT