Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

21/01/2019 schedule22:05

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Tiv1.am» լրատվական կայքը 16 օրից ավելի է՝ փակված է։ Այս մասին կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ կայքի աշխատակիցներին հեռացրել են աշխատանքից՝ առանց հիմնադիր կազմին ծանուցելու։

Եւ ինչպես հայտնում են կայքի աշխատակիցները՝ չնայած կայքը ամիսներ շարունակ աշխատել է՝ իրենց հետ աշխատանքային պայմանագրեր կնքված չեն եղել, բացի այդ՝ Էդգար Բաբայանը մոտ երկու ամիս աշխատավարձ չի վճարել կայքի աշխատակիցներին։ Աշխատանքային թիմի պնդմամբ՝ հնարավոր է՝ կայքի ֆինանսավորողները փորձում են պետությունից հարկեր թաքցնել, քաղաքական ուղղվածություն տալ մեդիանախաձեռնությանը եւ իրենց հետ հարմար չեն գտել աշխատել։

«ԹԻՎ1» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Բաբայանը կայքի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու այլ պատճառաբանություն է բերում։ Նրա խոսքով՝ ինքը Ռուսաստանից Հայաստան է եկել հեղափոխության ժամանակ, երեխան ծնվել է այստեղ, իրենք էլ որոշել են մնալ։

Ապա, ինչպես նշեց Վարդանյանը, մեդիագործունեություն ծավալելու միտք է առաջացել, եւ ինքը առաջարկ է արել կայքի նախկին գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանին․

«Ես համարում եմ, որ Վարդուհի Սիմոնյանը լավագույն մասնագետներից է։ Դրա համար էլ նրան առաջարկեցի որպես գլխավոր խմբագիր մեդիանախաձեռնություն ղեկավարել, պայմանավորվեցինք, սկսեցինք աշխատել։ Ռուսաստանից ներմուծեցի տեխնիկան իմ անունով՝ որպես ֆիզիկական անձ Բաբայան Էդգար։ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից իմ ծանոթ Նորայր Աճամյանի հետ քննարկեցինք, ինքն էլ որոշեց ֆինանսավորել այս նախաձեռնությունը։ Կազմակերպությունը գրանցեցինք սեպտեմբերի վերջին, դրանից հետո ես նվիրատվություն արեցի Վարդուհի Սիմոնյանին բաժնեմասի 30 տոկոսը»,-պատմեց Բաբայանը՝ նշելով, որ սեպտեմբերի վերջին կայքը սկսեց աշխատել։

Անդրադառնալով կայքի աշխատակիցների հնչեցրած այն մտքին, որ իրենց հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել, Էդգար Բաբայանն ասաց, որ պայմանագրերը առաջին օրվանից հաշվապահը ներկայացրել է աշխատակիցներին, իրենք ինչ-որ կետերի հետ համաձայն չեն եղել, Բաբայանն էլ ասել է, որ պայմանագրերը կփոխվեն․

«Էդ ամենը նոր կազմավորման փուլում էր, մենք միտում չենք ունեցել պայմանագրեր չտալ, որովհետեւ իրենցից ոմանք, այնումամենայնիվ, գրանցված են եղել, այսինքն՝ էստեղ հարկեր թաքցնելու խնդիր չի եղել, դա կարող են ստուգել պատկան մարմինները։ Պայմանագրերը չեն կնքվել զուտ տեխնիկական պատճառով»,-ասաց Բաբայանը՝ հավելելով․

«Հիմա ինչն է հետաքրքիր․ եթե էդ մարդը քո ձեռքից երեք ամիս շարունակ վերցնում է աշխատավարձ, կարող էր, չէ՞, մեկ անգամ ասել՝ ես էդ մի քանի հարյուր հազար դրամը չեմ ուզում, դա բարոյական չէ, դրանք կեղծ փողեր են, մինչեւ պայմանագիր չլինի՝ չեմ վերցնի աշխատավարձ։ Այսինքն՝ միայն մի կողմից ներկայացնել, որ այո՛, նրանք ինչ-որ հեռահար նպատակներով չէին ուզում կնքել պայմանագրեր, սխալ է»,-ներկայացրեց Էդգար Բաբայանը։

Ինչ վերաբերում է աշխատակիցներին մի քանի ամիս աշխատավարձ չվճարելուն՝ Բաբայանն ասաց, որ նոյեմբեր ամսի աշխատավարձի հետ կապված ֆինանսական խնդիրներ են եղել, Ռուսաստանում դժվարություններ են առաջացել ֆինանսական գործարքներ կնքելու ժամանակ․

«Բայց եթե մի փոքր սպասեին, խնդիրը կկարգավորվեր եւ չվճարված աշխատավրձերը կփոխանցվեին, ավելին՝ կայքը կշարունակեր իր ընթացքով աշխատել։ Բայց աշխատակիցները ամբողջ շենքի տեխնիկան դեմոնտաժել, տարել էին Վարդուհի Սիմոնյանի տուն։ Նրանք ասում են՝ գնացել էին Դիլիջան՝ միջոցառում լուսաբանելու, եւ իրենց հետ տարել էին անհրաժեշտ տեխնիկան, բայց ոչ, ես մտնում եմ գրասենյակ, տեսնում եմ դատարկ շենք, նույնիսկ ինտերնետի սարքերը չկային։ Եթե խնդիրը աշխատավարձն էր, ուրեմն կարող էին վերցնել այնքան տեխնիկա, որ ծածկեր աշխատավարձի թիվը, ոչ թե յոթ անգամ ավելի շատ։ Էդ տեխնիկան պայմանագրով տրամդրած է «ԹԻՎ1» մեդիային, դա չէր կարելի շենքից դուրս հանել»,-ասաց Էդգար Բաբայանը։

Բաբայանը նշեց, որ ռուսաստանաբնակ ֆինանսավորողը այս միջադեպից հետո ցանկություն չունի աշխատել կայքի աշխատակիցների այս թիմի հետ․ «Որովհետեւ ի՞նչ է նշանակում այդպիսի բյուջեով աշխատողներ ունենալ, այդպիսի պայմաններում պահել մարդկանց եւ մեկ ամսվա կամ ամիս ու կեսվա աշխատավարձի համար նման սաբոտաժ անել։ Հիմա իրենք ֆինանսական կողմը շահարկում են, եւ ներկայացնում են ինձ որպես «բոբո»։ Անընդհատ ասում են՝ մտավոր աշխատանք, գիշեր ցերեկ քնել ենք այնտեղ․․․հասկանալի է, լավ, բա ինչո՞ւ էդ մտավոր աշխատանքը չէիք անում Վարդուհի Սիմոնյանի տանը մինչեւ այս՝ առանց վճարվելու»։

Բաբայանը, անդրադառնալով այն մտքին, որ Tiv1 բրենդի հեղինակային իրավունքները պատկանում են նախկին գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանին, ասաց, որ Սիմոնյանը չի գրանցել կայքի բրենդը, բայց որպես մտավոր սեփականություն հիմա էլ կարող է գրանցել, բայց ներկա «ԹԻՎ1»-ը նրա սեփականությունը չէ․ «Եթե Սիմոնյանն ուզում է ԹԻՎ1 ստուդիան գրանցել եւ աշխատել, մենք դրանում խնդիր չենք տեսնում։ Մենք առաջարկել ենք Վարդուհի Սիմոնյանին գնել կայքը եւ բրենդը, քանի որ ինքն ինտելեկտուալ աշխատանք է տարել, ինքն ավելի կապված է ինտելեկտուալ հատվածի հետ, քան ֆինասավորողը, մենք առաջարկել ենք գնել, եթե իրենց համար կարեւոր է, բայց նրանք չեն գնել՝ պատճառաբանելով, որ ֆինանս չունեն»,-նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ հարցը հնարավոր էր ներքին կարգով լուծել, եթե տեխնիկան չտանեին գրասենյակից եւ ընդհանուր քննարկում անեին՝ խնդիրը լուծելու տարբերակներ գտնելու համար․ «Ախր Վարդուհի Սիմոնյանը հանդես է գալիս որպես բաժնետեր, եթե վաղվա դիվինդենտների վրա տարածվում է նրա երեսուն տոկոսը, ուրեմն պարտականությունների վրա եւս տարածվում է, նա ինձ հետ պետք է նստեր, եւ բացատրեր, որ այո ստեղծվել է մի իրավիճակ, երբ խնդիր ունենք, սպասո՞ւմ ենք, չե՞նք սպասում, եթե չենք սպասւոմ, ի՞նչ ենք անում, ես կարող էի չէ՞ էդ պարտավորագրերը գրել մինչեւ տեխնիկան տանելը, բայց իրենք էդպես վարվեցին»։

Բաբայանի խոսքով՝ «քցելու» գնացող մարդը ինչո՞ւ պետք է զարգացման գնացող բիզնեսը կանգնեցներ՝ չունենալով քաղաքական հետաքրքրվածություն․ «Ես նույնիսկ քաղաքական կուրսին չեմ խառնվել։ Ի՞նչն էր իմ շարժառիթը՝ նման պայմանավորվածությամբ մեդիա բացել եւ տանել փակման։ Լավ, հիմա նույն իմ ծանոթ ֆինանսավորող Նորայր Աճամյանին ես ո՞նց ասեմ՝ մենք բարիշել ենք, շարունակենք։ Փաստացի՝ մեջքից խփել են»,-մեր զրույցում ասաց «ԹԻՎ1» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Բաբայանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3231 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել