«Շալախո չի պարե, բայց սիրուն ձեն գուկա». Սամվել Բալասանյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին

Ճանաչողական առաջին այցով Գյումրի այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ողջունեց հայերենով: Շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ տեղեկացրեց, որ սա իր առաջին պաշտոնական այցն է, սակայն Գյումրիում երկրորդ անգամ է:

«Դեկտեմբերի 7-ին այստեղ էի, 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը: Իսկ սա առաջին  պաշտոնական այցս է: Նպատակ ունեմ ավելի հաճախակի այստեղ գալ: Տեսնում եմ, որ Գյումրին Հայաստանի 2-րդ մայրաքաղաքն է, եւ պետք է Երեւանից դուրս ավելի շատ ժամանակ անցկացնել: Բայց 2018-ին երեւանցիները մեզ շատ զբաղեցրեցին: Եւ հեղափոխությունը, եւ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հնարավորություն չտվեցին Երեւանից դուրս գալու: Հիմա արդեն ձյուն գա, թե անձրեւ գա, թե քամի լինի, ես Գյումրի կգամ»:

Դեսպանը Գյումրիում էր կարեւոր առաքելությամբ: Մարտի 21-ից 4 օր շարունակ քաղաքի ռեստորաններն ու հյուրանոցներն առաջարկելու են ֆրանսիական մենյու: Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես ֆրանսիական գաստրոնոմիայի օր եւ այդ նույն միջոցառումն անցկացվում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում այն առաջին անգամ Երեւանում է անցկացվել, 2018 թվականին:

«Այդ օրերին Գյումրին կլինի այն միակ վայրը, որտեղ կկարողանան համտեսել ֆրանսիական կերակուր: Օգտագործելով այս առիթը՝ մենք նպատակ ունենք տարբեր ոլորտների մարդկանց միջեւ հաղորդակցման հարթակ ստեղծել: Այս ծրագրին կարող են միանալ բոլոր մեծ ու փոքր ռեստորանները: Ես մինչեւ մարտի 21-ն անընդհատ գալու եմ Գյումրի, որպեսզի հստակեցնենք մասնակիցներին եւ ձեւաչափը: Սա նաեւ ինձ համար ճանապարհային նոր քարտեզ ունենալու հնարավորություն կլինի: Այսօր ինձ հետ նաեւ իմ խոհարարին եմ բերել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց դեսպանը:Քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ժոնաթան Լաքոտին տեղյակ պահեց, որ Գյումրիում մեծ խնդիր է  ծագել կապված «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Գյումրու ջրագծերի եւ կոյուղատար համակարգի փոխման համար ընկերությանը KFW բանկը գումար չի հատկացնում:«Զարմանալի է, իրենք ասում են, որ ֆինանսի հետ կապված խնդիր է, ինչ-որ քաղաքական խնդիր է: Մենք Անի թաղամասում պետք է ջրամատակարարում եւ ջրահեռացում անցկացնենք վերջնական, որպեսզի կարողանանք ասֆալտապատման աշխատանքները սկսել: Այդ գումարը իրենց հատկացնում էր KFW գերմանական բանկը: Իսկ մենք ծրագիր ենք անում ՎԶԵԲ-ի հետ: Ես կուզենայի, հնարավորության դեպքում էս հարցին ուշադրություն դարձնեիք, եթե իրականում ինչ-որ քաղաքական խնդիր կա, հասկանայիք: Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի բան են ասում, ասում են իբր գերմանական բանկը չի ֆինանսավորում մինչեւ հիմա: Բայց տրամաբանական չէ սա, որովհետեւ արդեն ծրագրի երրորդ փուլն է, եւ մենք պետք է դա շատ արագ հստակեցնենք, որ կարողանանք ասֆալտապատումն արագ սկսել էդ թաղամասում: Էդ ի միջիայլոց ասեցի, եթե ցանկություն կունենաք ասելու, ասեք, եթե չէ, պարզ է, ես կպայքարեմ քաղաքի համար, էնպես չէ, որ չեմ պայքարի»,-դեսպանին ասաց Սամվել Բալասանյանն ու նրան մուշուրբա, մյուս հյուրերին նաեւ «Գյումրի» վերնագրված գրքեր նվիրեց: Նաեւ բացատրեց, որ ջուրը լցնել, խմելիս, բաժակը երգում է: Դեսպանը տեղում մուշուրբան փորձարկեց:«Իհարկե շալախո չի պարե, բայց սիրուն ձեն գուկա»,-կատակեց Սամվել Բալասանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2158 դիտում

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան