Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն այսօր մասնակցում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառմանը, «Դվին» ռեստորանում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքներին՝ նշելով որ դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերը զբաղվում են այդ հարցով:
«Այն, ինչ կատարվում է, ինչի մասին դուք խոսում եք, բոլորը տեղյակ են: Կարծում եմ, որ մեր երկրի դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերը զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն: Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- ասաց Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարը նշեց, որ 2008թ. հետընտրական ժամանակահատվածում բանակը ներգրավված է եղել արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Որեւէ բախում, որեւէ վնասվածք բանակի կողմից չի եղել: Բանակի խնդիրն է անվտանգության ապահովումը, իսկ անվտանգությունը մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության կարեւոր օբյեկտների ապահովումն է նաեւ»,- նշեց Օհանյանը:
Հարցին՝ 2008 թվականին պաշտոնյան կարո՞ղ էր առանց նախագահի գիտության քայլեր ձեռնարկել, Օհանյանը պատասխանեց. «Բանակը ներգրավվել է հետընտրական միջոցառումներին արտակարգ դրության մասին հրամանագիրը ստորագրելուց հետո»:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց նաեւ, որ ինքը «նեղացած չէ իշխանություններից»: «Ես ողջունել եմ այսօրվա իրականությունը, այս թավշյա հեղափոխությունը: 2016թ. ես կողմնակից եմ եղել, որ մեր երկրին անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ, որոնք կապահովեն կտրուկ զարգացումներ»,- ասաց Օհանյանը:
Ներքոտեղադրյալ կադրերը, սակայն, արված են 2008 թվականի Մարտի 1-ի առավոտյան, երբ արտակարգ դրության ռեժիմ դեռ հայտարարված չէր. նման որոշում, հիշեցնենք, կայացվեց մարտի 1-ի ուշ երեկոյան: Մարտի 1-ի Փաստահավաք խումբը սույն նկարներն ուղարկել է փորձաքննության եւ փորձաքննությամբ եւս հաստատվել է, որ այս նկարները արյունոտ իրադարձություններից ժամեր առաջ են արված: Այսինքն, բանակը հետընտրական իրադարձություններին իրականում ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմ ընդունելուց առաջ:



Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT