Երևան
12 °C
Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան կարող է նոր մարզիկ բերել Վրաստանից: Տեղեկությունը «Հայկական ժամաանկ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: Այս շրջանում ֆեդերացիայում զբաղված են մարզիկի անձնագրային հարցերով:
«Նրա անձնագրային խնդիրներով ենք զբաղված: Երիտասարդ մարզիկ է, երբ անձնագիրը կլինի, կխոսեմ այդ մասին: Ազգությամբ վրացի է, տատիկն է հայ»,- ասաց նա:
Մարզիկը հանդես է գալու 81 կգ քաշային կարգում: Ըստ Նազարյանի՝ երիտասարդ է, ժամանակ ունի, 1 տարի կլինի երիտասարդների հետ, այնուհետեւ կաշունակի պայքարել մեծահասակների մրցումներում: Հարցին՝ արդյոք Հայաստանում սերնդափոխության խնդիր կա եւ այդ պատճառով են դրսից մարզիկներ ներգրավում, մարզիչը նշեց, որ իրենք արտերկրից ձյուդոիստներ չեն բերում:
«Դրսից մենք չենք բերում, իրենք են դիմում մեզ: Մենք չենք ասում՝ եկեք Հայաստան: Մենք ուրիշ ազգերի ներկայացուցիչների չենք բերում՝ միայն հայերի: Նա է դիմել, մենք ոչ մեկին չեն բերում, միայն Ֆերդինանդին ենք բերել (խմբ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյան), մնացածն իրենք են դիմել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ-ում երիտասարդներ կան, որոնք նոր են մասնակցում մեծահասակների մրցաշարերին, առաջիկայում մի քանի ստուգատեսներ ունեն, որոնցում կերեւա նրանց պոտենցիալը:
Արմեն Նազարյանը խոսեց նաեւ 2019 թ. մրցաշրջանի անհաջող մեկնարկի մասին: Հունվարի 24-26-ը Իսրայելում՝ Թել Ավիվի Գրան պրիում, թե Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եւ թե Արսեն Խանջյանն (90 կգ) անհաջող հանդես եկան: Երկուսն էլ հաղթեցին իրենց առաջին գոտեմարտերում, բայց 2-րդում զիջեցին ճանապարհը: Մարզիչը դժգոհ է հատկապես Կարապետյանից:
«Ֆերդինանդից դժգոհ եմ, որովհետեւ շատ վատ գոտեմարտեց: Առաջինը Ռուսաստանի մարզիկի դեմ էր, բավական ուժեղ մարզիկ էր, նրան հաղթեց: 2-րդը Տաջիկստանի ներկայացուցիչ էր: Այդ մարզիկը, երեւի, վարկայիշային ցանկում նույնիսկ չկար, եւ Ֆերդինանդն իրավունք չուներ պարտվելու: Ինչ վերաբերում է Արսենին, նրա առաջին մրցաշարն էր, այդպիսի արդյունք կարող էր լինել, բայց Ֆերդինանդից դժգոհ եմ: Խոսել եմ հետը: Ֆունկցիոնալ պատրաստ էր: Առաջինը ռուսին հաղթեց, 2-րդը... երեւի, չտրամադրվեց, երեւի մտածեց՝ թույլ է, կարող եմ գոտեմարտել, եւ պարտվեց»,- ասաց Նազարյանը:
Մարզչի խոսքով՝ ամեն դեպքում սա մրցաշրջանի սկիզբն է, ու ողբերգական ոչինչ տեղի չի ունեցել: 2 մարզիկն էլ նորմալ տրամադրություն ունեն: Խոսել է նրանց հետ, գիտեն, որ հաջորդ մրցումներում պետք է պայքարեն մեդալների համար: Փետրվարի 9-10 մասնակցելու են Փարիզի Մեծ սաղավարտի մրցաշարին: Այնուհետեւ հավաք են անցկացնելու Գերմանիայում ու հանդես են գալու փետրվարի 22-24-ը կայանալիք Դյուսելդորֆի Գրան պրիում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT