Երևան
12 °C
Հայաստանում վաճառքում կլինի կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղ Լիոնել Մեսսի մասին պատմող գիրքը: Այն կոչվում է «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»: Հեղինակն իտալացի մարզական լրագրող, ֆուտբոլային բեստսելերների հեղինակ Լուկա Կայոլին է: 2018-ի սեպտեմբերի Newmag հրատարակչությունն ընթերցասերներին էր հանձնել ֆուտբոլային մեկ այլ գերաաստղի՝ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Յուվենտուսում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուի մասին նույն հեղինակի աշխատանքը: Հրատարակչությունը խոստացել էր, որ հաջորդը լինելու է Մեսսիի մասին պատմող գիրքը, եւ երեկ՝ հունվարի 30-ին, տեղի ունեցավ դրա հայերեն թարգմանության շնորհանդեսը: Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներողություն խնդրեց ուշացնելու համար:
«Ներուղություն եմ խնդրում Մեսսիի երկրպագուներից գիրքն ուշացնելու համար: Մենք Ռոնալդուի գրքի շնորհանդեսի ժամանակ մի քիչ գլուխգովան գտնվեցինք, ասացինք՝ 3 ամիս հետո պատրաստ է: Ավելի երկար տեւեց: Պատճառներից մեկն այն է, որ գիրքը շատ հաստափոր է՝ 560 էջ: Երբ Գնելին (խմբ. թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյան) ասացի, որ 560 էջ է՝ ասաց դա Մեսսիի՞ մասին է, թե Մեսիայի (կատակում է): 2-րդ պատճառն է, որ մենք անընդհատ բարդույթավորվում էինք, թե մարդիկ, որոնք ֆուտբոլից տեղյակ չեն, այս բառը կհասկանան, թե՝ չէ, եւ այդ պատճառով ամեն ինչ ծանոթագրում էինք: Արդյունքում ունենք 560 էջ եւ 234 ծանոթագրություն: 3-րդ՝ ամենակարեւոր, պատճառը՝ մենք գիտենք, թե Մեսսիի երկրպագուները որքան բծախնդիր են եւ, անկեղծ ասած, կաշկանդված ենք նրանց քննադատությունից: Դրա համար գիրքն ամբողջ թիմը կարդացել է: Հիմնական խնդիրն էր գտնել բոլոր սխալները: Հուսով՝ եմ սխալներ չեն լինի: Եթե լինեն, խնդրում եմ՝ անպայման տեղյակ պահել, բայց մի խայտառակեք (կատակում է)»,- ասաց նա:
Անգլերենից հայերեն թարգմանության հեղինակը Լիանա Զաքարյանն է: Հայերն տարբերակի համար նախաբան է գրել ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: Գիրքը պատմում է Մեսսիի կյանքի ու կարիերայի մասին, թե ինչ դժվարությունների միջով է անցել մեծ բարձունքների հասնելու ճանապարհին: Ներկայացված են նրա ակումբների, մարզական ցուցանիշների մասին տվյալներ, որոնք, ըստ թարգմանության վրա աշխատած թիմի անդամների, ստուգված են: Կան նաեւ անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառիկ հարցազրույցներ ինչպես Մեսսիին ճանաչողների, այնպես էլ անձամբ ֆուտբոլիստի հետ: Հայերեն թարգմանույթյան խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է, որ գիքրը մասնագիտական մեծ օգուտ կարող է տալ նրանց, ովքեր ցանկանում են նման գրքեր հեղինակել:
«Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք գրքի օգտակար կողմին: Կարծում եմ՝ այս գիրքը շատ օգտակար կլինի հայ հանրության համար, հատկապես արձակագիրների, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են երբեւէ գրել որեւէ աստղի մասին, օրինակ հայկական ֆուտբոլի որեւէ աստղի կամ որեւէ այլ մարզիկի մասին: Որքան հասկանում եմ, կամ չկան այդպիսի գրքեր մեր իրականության մեջ, կամ էլ քիչ են: Այս գիրքը դասական օրինակ է, թե ինչպես պետք է գրել սպորտսմենի՝ մեգաաստղի մասին»,- ասաց նա:
Գիրքը գրախանութներում վաճառքում կլինի վաղվանից: Այն արժե 5800 դրամ: Հնարավոր է նաեւ գնել առցանց՝ այցելելով books.newmag.am կայքը: Առաջիկայում Newmag-ը պատրաստվում է ներկայացնել «Բարսելոնայի» նախկին ու ՊՍԺ-ի ներկա աստղ Նեյմարի, ինչպես նաեւ ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ արմատներով հայ Յուրի Ջորկաեֆի մասին պատմող գրքերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT