Արսեն Ջուլֆալակյանը պատգամավոր դառնալուց հետո 1-ին մրցմանը կմասնակցի ՀՀ ընտրանու կազմում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 7 հոգով հանդես է գալու Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընտրանու մարզչական շտաբի անդամ Գեւորգ Ալեքսանյանը ներկայացրեց մասնակիցների անունները: Նրանց թվում է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ քաշային կարգ): Նրա համար սա առաջին ելույթն է լինելու ՀՀ հավաքականի կազմում այն բանից հետո, ինչ 2018-ի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց պատգամավոր:

Ֆրանսիայում Հայաստանն են ներկայացնելու նաեւ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97կգ): Թիմի հետ չէ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը շարունակում է ապաքինվել վնասվածքներից: Այսպիսով հունահռոմեականներ սկսում են նախաօլիմպիական տարվա իրենց միջազգային ելույթները: Մինչեւ մրցաշարը նրանք ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում:

Ստուգատեսը մեկնարկելու է փետրվարի 1-ին, ավարտվելու է 3-ին: Հայ հունահռոմեականները մրցավայր են մեկնելու այսօր գիշերը:

Տպել
739 դիտում

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին