Ոչ ոք ինձ չի կարող ասել՝ այդ նախագիծը մի դիր շրջանառության մեջ. իմ խիղճը կարող է տանջել. Թովմասյան

Արցախի ազգային ժողովում ամենամեծ`«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկել, որ «Արցախի հերոս» կոչումն այսուհետեւ շնորհվի միայն հետմահու: Սակայն Թովմասյանն այժմ մտափոխվել է:

- Պարոն Թովմասյան, ո՞րն է պատճառը, որ դեռես հանդես չեք եկել «Արցախի հերոս» կոչումը հետմահու շնորհելու օրենսդրական նախաձեռնությամբ:

- Քանի որ «Արցախի հերոս»-ը տրամադրվում է ոչ միայն ռազմական գործիչներին, այլեւ քաղաքական, հասարակական գործիչներին: Կարող են նաեւ մեծ բարերաները դառնալ «Արցախի հերոս»: Իմ կարծիքով՝ կան այդպիսի կենդանի հերոսներ, ասենք, օրինակ, Սամվել Կարապետյանը (Տաշիր), ով իր ներդրումների չափով մեծ գործ է կատարել Արցախում, Վարդան Սրմաքեշը:

Ուղղակի բարոյական հարց ինձ մոտ առաջացավ: Կարծում եմ, որ Հայաստանում էլ կան ՀՀ հերոսներ` Քըրք Քըրքորյան, Էդուարդո Էռնեկյան, ովքեր ներդրումներ են արել եւ օրենքն էլ թույլ է տալիս այդ մարդկանց նաեւ իրենց կատարած գործերի համար կենդանության օրոք հերոսի կոչում շնորհել: Փաստորեն, ինչքան Արցախի ողջ հերոսներ ունենք, բացի Արկադի Տեր-Թադեւոսյանից (Կոմանդոս) բոլորին այս վերջին տարիներին ինչ-որ բան ասվել է:

Ես հունվարի 28-ին Եռաբլուրում էի եւ բազմաթիվ 1992-94 թթ. ազատամարտի մասնակիցների հանդիպեցի, որոնք կամ «Արցախի հերոս» են, առայժմ հարցաքննման չեն կանչվել, կամ «Մարտական խաչ» 1-ին աստիճան ունեն: Ինձ հարցեր էին տալիս, թե ինչպե՞ս կլինի, որ միայն հետմահու շնորհեն: Ասացի, որ եթե որեւէ մեկը ինչ-որ մի բան է արել, դա չի նսեմացնում 1992-94 թվականների ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում ձեր հաղթանակը, ոչ ՀՀ իշխանությունները տրամադրություն ունեն այդ հերոսամարտը նսեմացնելու, ոչ Արցախի իշխանությունները եւ ոչ էլ հայ ժողովուրդը:

Ադրբեջանի զինված ուժերում նույնպես խայտառակ երեւույթներ կան: Այնտեղ կան մարդիկ, ովքեր հերոսաբար են կռվել, մարդիկ էլ կան, որոնք շակալներ են` սպանել են քնած հայի, երեխաների, բայց պարտվել: Այնտեղ էլ է հիմա խնդիր առաջացել զոհված հերոսների եւ քնած ժամանակ մարդուն սպանած մարդկանց հետ կապված: Այդ մտավախությունից ելնելով՝ ես կարծում էի, որ հետմահու շնորհելն ավելի ճիշտ է:

- Հնարավոր չէ՞ օրինակ, որ Վարդան Սրմաքեշը կամ Սամվել Կարապետյանը հետագայում ինչ-որ բացասական քայլ անեն:

- Դա գիտակցաբար կլինի, թե ոչ գիտակցաբար` կենդանի մարդը ապահովագրված չէ սխալներ կատարելուց: Որեւէ մեկը չի կարող էլի ասել, որ մարդը հերոսի կոչում է ստանում եւ սկսում երկնային կյանքով ապրել, այդպես չի լինում:

- Փաստորեն, այլեւս այդ նախաձեռնությամբ հանդես չեք գալու:

- Այդ նախագիծը սեղանին դրված է: Ես ուզում եմ հավատացած լինեք, ոչ ոք ինձ չի կարող ասել՝ այդ նախագիծը մի դիր շրջանառության մեջ կամ դիր: Նորից եմ ասում` իմ խիղճը կարող է տանջել: Ես զգայուն մարդ եմ այս առումով: Բայց վերջին հաշվով Արցախի հերոս ոչ թե Արթուր Թովմասյանն է տալիս, այլ երկրի նախագահը եւ հանձնաժողով կա ստեղծված, որի մեջ ես չկամ: Ցանկացած երկրի հերոսի կոչում ստանալու դեպքում մեծ առաքելություն է դրվում տվյալ անձի վրա եւ նա այնպես պիտի ինտեգրվի հասարակության մեջ, այնպես պիտի ապրի, որ չկորցնի մարդկային դեմքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2829 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս