Երևան
12 °C
- Պարոն Միրզախանյան, երկու շաբաթ առաջ փորձում էին Հայաստանից արտաքսել Արցախի պատերազմի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին։ Ի՞նչ արձագանք գտավ սա սփյուռքահայության շրջանում։ - Արտաքսման խնդիրն ինձ համար շատ զգայուն խնդիր է, որպես Սփյուռքում ապրող հայ, ես չեմ հասկանում` ինչ բան է արտաքսել։ Եթե մարդ ունի ինչ-որ քրեական հանցանք, ուրեմն, ըստ տեղի օրենքի, մարդուն պատժում են։ Բայց առանց դատարանի նախագահը գրիչի մի հարվածով արտաքսի, սա անհասկանալի է այսօրվա քաղաքակիրթ աշխարհում։ Նրան փորձում են հեռացնել Հայաստանից քաղաքական կողմնորոշումների եւ համոզմունքների համար, ինչն անընդունելի է քաղաքակիրթ բոլոր օրենքներով։ Պարոն Քոչարյանը մինչեւ մի քանի տարի առաջ Ադրբեջանի քաղաքացի էր։ Սարգիս Հացպանյանի, Մոնթե Մելքոնյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ տասնյակ այլ սփյուռքահայ, ղարաբաղցի եւ հայաստանցի քաջարի տղաների շնորհիվ են նրանք դարձել ՀՀ քաղաքացի։ Ես բողոքի նամակ եմ գրել ՀՀ ԱԳ նախարարին եւ Սփյուռքի նախարարին, պահանջել եմ դադարեցնել Հացպանյանի նկատմամբ հետապնդումը, ես անձամբ եւ Սփյուռքը չենք մարսելու այս, չենք թույլատրելու, չենք ընդունելու սա։ - Պարոն Միրզախանյան, այդ աղմկոտ պատմությունից հետո Հացպանյանը բանավեճ ունեցավ դաշնակցական Կիրո Մանոյանի հետ, որից հետո նրա դեմ 2 ահաբեկում եղավ, եւ կասկածներ հնչեցին, որ դա արել է Դաշնակցությունը։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։ - Այո, Դաշնակցության անցյալն այնպիսին է, որ հիմա ինչ էլ լինի, կարելի է նրա վրա գցել։ Բայց այս դեպքում արդեն կան հիմքեր այդ կասկածի համար, որը այդ բանավեճն է Հացպանյանի եւ Կիրո Մանոյանի միջեւ։ Իրոք, այնտեղ Հացպանյանը բացահայտումներ արեց, իհարկե, բացահայտումները ձեզ համար են, դրանք մենք Սփյուռքում շատ լավ գիտենք, մենք ապրել ենք ՀՅԴ-ի հետ կողք կողքի, եւ ՀՅԴ-ին սփյուռքահայերս լավ գիտենք։ Հայաստանցիներդ վատ գիտեք։ Դուք չեք ճանաչում, հոգեբանություն կա այնտեղ, ոչ միայն քաղաքականություն։ - Ասում եք, որ Սփյուռքում շատ լավ են ճանաչում Դաշնակցությանը, օրինակ` ի՞նչ գիտեք դուք ՀՅԴ-ի մասին, որ հայաստանցիները չգիտեն։ - ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Նոր Ջուղայի տղաներից է, որը եկել է եւ այստեղ դարձել է քաղաքական գործիչ։ Լավ կլիներ, որ նա բացատրեր իր կենսագրությունը, թե ինչպիսի պայմաններով է եկել հասել Հայաստան եւ ինչպիսի անցյալ ունի։ Եթե այնտեղ կան խորդուբորդներ, դա պետք է բացվի. այդ մարդը, որ այսօր քաղաքականություն է ճշտում ՀՀ բնակչության համար, ունի՞ այդ իրավունքը, թե՞ ոչ։ Երկար տարիներ, ազգային շահերից ելնելով, չենք խոսել, միգուցե սխալ ենք արել, փակել ենք, բայց երբ այսօր հայրենիքում ահաբեկում են ազատամարտիկին, այլեւս լռել չի կարելի։ Այնպիսի գործեր կան, որոնք պետք է ազգը իմանա։ 1982թ. դեկտեմբերի 29-ին ՀՅԴ-ն մահափորձ կատարեց Նոր Ջուղայի համալսարանի հայագիտական ամբիոնի դոցենտ, բանաստեղծ, թարգմանիչ Ազատ Մաթյանի դեմ։ Այդ մարդու մեղքն այն էր, որ նա քննադատել էր Դաշնակցությանը։ 1980-ի հոկտեմբերին դաշնակները կազմակերպեցին Իրանում տպվող «Փյունիկ» շաբաթաթերթի հրատարակչի եղբոր` Հրաչ Համբարչյանի սպանությունը։ Համբարչյանը Նոր Ջուղայի ժամանակավոր ժողովրդական կոմիտեի անդամ էր, եւ նրա «մեղքն» այն էր, որ իր եղբայրը Իրանի իսլամական հեղափոխությունից, շահի տապալումից անմիջապես հետո տպագրում էր «Փյունիկ» առաջադիմական թերթը։ 2 անչափահաս երեխայի հորը սպանեցին իր տան դռանը։ Հետագայում հարձակում կատարեցին նաեւ իմ եւ նկարիչ, դերասան, ժողովրդական ճակատում հայտնի դեմք Արշավիր Ղարիբյանի վրա հենց Սուրբ Ամենափրկիչ վանքի առջեւ։ 40-ից ավել դաշնակցականներ քարերով, փայտերով, նանչիկով (մուչակի) հարձակվեցին մեր մեքենայի վրա եւ ջարդուփշուր արեցին։ Մենք միայն հրաշքով փրկվեցինք։ Հետո եղան դատավարություններ, եւ ձերբակալվեցին դաշնակցական պատասխանատուներ` Խաժակ Տեր-Գրիգորյանը, Թաթուլ Օհանյանը, Հրայր Շահնազարյանը եւ մյուսները։ Դաշնակցությանը դուր չէր գալիս, որ մեր առաջադիմական ճակատը կարողանում էր ինչ-որ գործունեություն ծավալել իր ուժերով, եւ ամենամեծ հարվածը իրենց եղավ այն, որ առաջին անգամ ոչ դաշնակցական անձ ընտրվեց Իրանի Իսլամական մեջլիսի դեպուտատ, եւ այդ անձնավորությունը` բժիշկ Հրաչ Խաչատրյանը, ժողովրդական ճակատի ներկայացուցիչն էր, որը ընտրությամբ հաղթեց դաշնակցականներին, եւ այդ բանը նրանք չմարսեցին։ Դրանից հետո սկսվեցին ահաբեկումները փողոցում, հետո` սպանությունը, հարձակումը։ Եւ այդ հարձակումների կազմակերպման մեջ Հրանտ Մարգարյանն իր մեծ բաժինն ուներ։ Նման դեպքեր կատարվեցին Թեհրանում։ ՀՅԴ-ն շատ լավ համագործակցում էր շահի գաղտնի գործակալության հետ։ 53 թվին, երբ հակահեղաշրջում կազմակերպվեց Իրանում, եւ բոլոր առաջադիմական կազմակերպություններին ձերբակալեցին, բանտարկեցին, գնդակահարեցին եւ այլն, դաշնակցականները զբաղված էին հայ առաջադիմականների մատնությամբ, որոնք ձերբակալվեցին եւ հետագայում գնդակահարվեցին։
UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին
Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին
Քոչարյանի «ինքնաքոքամաշումը», և մտահոգիչ ֆենոմեն. ինչու Երևանի ավագանու ընտրություններն անցան պասիվ
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից օգնություն չի ստանա, քաղաքացիությունից հրաժարվելը նրա կամավոր ընտրությունն էր. Բաշկին
Միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողությունները հասան նոր դրսևորման. ԱԳՆ
Ֆրանսիան կաջակցի ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
«Հանրային ձայն»-ի առաջ քաշած պայմանին դեմ չենք, բայց կա մտահոգություն. Հայկ Մարության (տեսանյութ)
Ուզում են իրենց վրա «Արևմտյան Հայաստան», «Արցախ» գրեն, շալվարները հանեն՝ ռուսը երևալու է. քաղաքագետը՝ ընդդիմության մասին
Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հայ բնակչության էթնիկ զտումն ավարտին հասցնելն է. քննարկում ԵԽ նախարարների կոմիտեում
ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իրականացվող էթնիկ զտումը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերին վերաբերող հարցերը
Հայաստա՞նն է «կորցնում» Ռուսաստանին, թե՞ հակառակը. Լավրովը կրկին «հաթաթա» է տվել ՀՀ-ին
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարարը հետևում է ԼՂ-ից ՀՀ տարբեր բուժհաստատություններ տեղափոխված վիրավորների բուժման ընթացքին
2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Սյունիքում ՆԳՆ ենթակա ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 53 հազար 629 բռնի տեղահանված անձ
Ալիևն ընդունել է Սամանտա Փաուրերի գլխավորած պատվիրակությանը
Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ. ԼՂ ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար. Բադալյան
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. նախարարություն
Դադարեցրեք ակցիաներ անել և պահանջել, որ արցախցիները սպասարկվեն անվճար, Կառավարությունը դա նախատեսել է. Զեյնալյան
Արտավան գյուղում տրակտորը գլորվել է ձորը․ կա տուժած
Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում է արվել. Ավանեսյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովին
Վայոց ձորի փոխմարզպետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
ԼՂ ԱԻՊԾ-ն հորդորում է հեռանալիս չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ
Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի. կքննարկվեն ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները
Ռուբեն Վարդանյանն արդեն Բաքվում է, սարսափելի է պատկերացնել՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մարգարիտա Սիմոնյան
Սամանթա Փաուերը ժամանել է Ադրբեջան
Ցոլակ Ակոպյանի «պատվիրված հայրենասիրությունը». հայտարարություն
Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը
Գերմանիան աշխատում է հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել ԼՂ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում իրականում. Բերբոք
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ մուտք գործող ամեն 3-րդն անչափահաս է, 100 քաղաքացի արդեն դիմել է դպրոցներ. Ժաննա Անդրեասյան
Իսպանիան օգնություն կուղարկի՝ նկատի ունենալով ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի թվի աճը և պայթյունի հետևանքը. Ալբարես
Ռուբեն Վարդանյանի հարցով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Թինա Կանդելակին անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը
© 2023 Հայկական ժամանակ