Մխիթարյանը հանդիպման է մասնակցել «Արսենալի» Մ23-երի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպման է մասնակցել «Արսենալի» մինչեւ 23 տարեկանների թիմում: Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, «զինագործների» ցանկությունն է եղել, որ նա 90 րոպե անցկացնի խաղադաշտում:

Ֆուտբոլիստը, սակայն, հանդիպումը չի ավարտել, քանի որ մառախուղի պատճառով մրցավարն այն ընդհատել է ընդմիջումից հետո: Այդ ժամանակ «Արսենալն» առջեւում է եղել 3:0 հաշվով: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մխիթարյանն ասել է, որ ամեն դեպքում շատ ուրախ է:

«Որոշ ժամանակ անց վերադարձել եմ ու խաղացի մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում, ինչի համար շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ այլեւս վնասվածքներ չեմ ստանա եւ մշտապես կխաղամ»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ակումբի բժշկական անձնակազմին, թիմակիցներին, որոնք օգնել են իրեն այս շրջանում:

30-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել 2018 թ. դեկտեմբերի 19-ին Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Թոթենհեմի» դեմ խաղում: 1 շաբաթից ավելի է՝ նա մարզվում է:

Տպել
649 դիտում

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

Ո՞վ է «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողը. ըստ հարցման՝ Սրբուկը դեռ 5-րդն է

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Քննարկումներ եւ հանձնարարականներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են