Մոռացա՞ք բոլորդ 93 միլիոնը, որը զուտ ֆիլմի պարտք չէ, այն ֆինանսական խախտումների մասին է վկայում. Միրզախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը 2019 թվականի փետրվար 3-ից կրկին վերսկսել է հացադուլը, որի պատճառը ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է:

«Տատիկիս վարսերը» կինոնախագծի ֆինանասավորումն արգելափակել էր Ազգային կինոկենտրոնը, համաձայն 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա հրամանով հաստատված, ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման կանոնակարգի (նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտերը ենթակա են մերժման):

Կինոռեժիսորն այս քայլն անում է ի նշան բողոքի ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու եւ կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու:  

Հովհաննես Գալստյանի նախորդ՝ 2018 թվականի հացադուլը 10 օր տեւեց: Անցած անգամ նա վրան էր տեղադրել Մատենադարանի շենքի դիմաց: Այս այս անգամ նա հացադուլ է անում Ազգային ժողովի այգում:

2018 թվականի դեկտեմբեր 12-ին՝ նախորդ հացադուլի տասներորդ օրը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել էին ֆիլմի պետական ֆինանսավորումը վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել էր։ Այսօր, սակայն, Հովհանես Գալստյանը հայտնում է, որ արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Ավելին՝ ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամականեր են ուղղվել ֆիլմի ներդրողներին։

Ռեժիսորը հայտնում է, որ լուրջ է տրամադրված եւ հացադուլ կանի այնքան ժամանակ, մինչև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար եւ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կհրապարակի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում նա հանձնարարություն է տվել տրամադրել խոստացված գումարը:

Հովհաննես Գալստյանը 2018 թվականին դատի է տվել Ազգային կինոկենտրոնին «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար:

Այսօր ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ 2018 թվականին ավարտվում էր «Տատիկիս վարսեր» ֆիլմի պայմանագրի ժամկետը, սակայն մինչեւ Կինոկենտրոնը դատի կտար, դա արեց Հովհաննես Գալստյանը: «Մենք դատարանից ծանուցում էինք ստացել, որ հունվարի 30-ին պետք է լիներ առաջին նախնական նիստը: Դրանից հետո պետք է ստանայինք հայցադիմում, որը այդպես էլ չստացանք: Միջնորդություն ենք ներկայացրել, դատարանն ընդունել է»,-ասաց Միրզախանյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը վստահ է՝ այս պարագայում դատարան դիմելն ամենաճիշտ որոշումն էր: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 9-ին: «Հովհաննես Գալստյանը գիտեր, որ ազգային կինոկենտրոնը դիմելու է դատարան, ուստի ինքը ավելի շուտ դիմեց»,-ասաց տնօրենը, ավելացնելով, որ պայմանագրի ժամկետը լրանում էր եւ ֆիլմը պատրաստ չէր:

Ավելի վաղ Հովհաննես Գալստյանը հայտարարել էր, որ հացադուլը դադարեցրել է միայն Լիլիթ Մակունցի հորդորով եւ վերջինիս կողմից տված հանձնարարականով:

Սակայն Շուշանիկ Միրզախանյանը փաստում է, որ Լիլիթ Մակունցի կողմից եղել է մեկ բանավոր հանձնարարական, այն է՝ մշակույթի նախարարությանը կից ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի «Տատիկիս վարսեր»-ը ֆիլմի խնդրով եւ որոշում կկայացնի: Ազգային կինոկենտրոնի տնօրենը, սակայն, դրանից հետո չի ստացել ոչ մի պաշտոնական արձանագրություն, եւ հանձնաժողովի որեւէ տեսակի որոշում:

«Չստանալով ոչ մի հանձնարարական՝ ես ի՞նչ քայլեր պետք է անեի: Ինքս շատ կուզենայի, որ նման իրավիճակ չստեղծվեր, բայց ինչ կարող եմ անել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ անգամ ֆիլմը չֆինանասավորելուն, Միրզախանյանը նկատեց, որ ֆիլմերը ֆինանսավորելու հստակ կանոնակարգ կա, եւ այնպես չէ, որ գումարները պատրաստ դրված են կինոկենտրոնում եւ հենց այնպես պետք է վերցնեին ու տային:  

Շուշանիկ Միրզախանյանը նկատեց, որ բոլորը մոռացել են, թե ինչի համար է ֆիլմը մերժվել. «Դուք մոռացել եք արմատները, եկել եք ծիլն եք քննարկում: Մոռացա՞ք բոլորդ 93 միլիոնը. դա զուտ ֆիլմի պարտք չէ, այն ֆինանսական խախտումների մասին է վկայում, որի մասին գրավոր բացատրություն է ներկայացրել Հովհաննես Գալստյանը»:

Միրզախանյանը նշեց, որ այն, ինչի մասին խոսում է, ունի գրավոր ապացույցներ: Կան բոլոր փաստաթղթային ձեւակերպումները. «Ի տարբերություն շատերի, ես օդում խոսքեր չեմ ասում»: Շուշանիկ Միրզախանյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Գալստյանը երկար տարիներ սերտ համագործակցել է ե՛ւ մշակույթի նախարարության ե՛ւ ազգային կինոկենտրոնի հետ (նախքան իր տնօրեն դառնալը):

«Երբեւէ չէինք լսել, որ նա բողոքեր համակարգից: Այսօր հայտարարում է, որ նոր կառավարման սիստեմը շա՜տ վատն է: Իհարկե, Հովհաննես Գալստյանի համար այն շա՜տ վատն է: Ինչպես կարող էր նրա համար լավ լինել մի կառավարման սիստեմ, որը ներդնելով կասեցվել են բոլոր կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Վերջինս եւս մեկ անգամ մանրամասնեց աղմուկ հանած ֆիլմի հետ կապված որոշ դետալներ: Եվ բոլորի ուշադրությանը հրավիրեց 2018 թվականի հունիսի 5-ին Հովհաննես Գալստյանի ներկայացրած բացատրագրի կարեւոր կետերից մեկին: Գրավոր բացատրությունում, բազմաթիվ պատճառների հետ միասին, նշված է եղել շատ կարեւոր մի փաստ, որ Թողություն ֆիլմին տրամադրված 93,4 մլն դրամից 40 մլն դրամ գումարը Գալստյանը Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ բանավոր համաձայնության գալով, ուղղել է նույն ժամանակահատվածում, նույն ընկերության կողմից կինոկենտրոնում իրականացվող ռեժիսոր Մարինե Զաքարյանի, (Հովհաննես Գալստյանի կինն է) «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի արտադրությանը:

Հովհաննես Գալստյանի հայտի մերժման պատճառը հանդիսացել է այն, որ 2010 թվականին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի միջեւ կնքվել է «Լուսավոր շրջան» (Գաբրիել եւ Մարի, Սրբագրողը, Թողություն) կինոնախագծի արտադրության վերաբերյալ պայմանագիր՝ պետական աջակցություն հատկացնելու մասին:

Արտադրության ավարտը սահմանված էր 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 700 մլն դրամ, որից կինոկենտրոնի ներդրման չափն է 93,4 մլն դրամը, իսկ մնացած՝ 606,6 դրամը պետք է ապահովեր պրոդյուսերական ընկերությունը: 2010-14 թվականների ընթացքում կինոկենտրոնի կողմից ֆիլմը ֆինանսավորվել է ըստ տարիների: Կինոկենտրոնն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է ըստ տարիների՝

2010թ. 1,5 մլն դրամ, 2011թ. 15,9 մլն դրամ, 2012թ. 34,0 մլն դրամ, 2013թ. 18,0 մլն դրամ, 2014թ. 24,0 մլն դրամ, ընդամենը՝ 93,4 մլն դրամ:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ բացի նրանից, որ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում պետական բյուջեից հատկացված 93,4 մլն դրամ գումարի դիմաց չունեն ավարտուն ֆիլմ, ունեն ընդամենը 17 րոպե նկարահանված նյութ, նաեւ բացահայտվել է, որ ներկայացված հաշվետվություններն արժանահավատ չեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4563 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում