Կարելի է միաժամանակ 1-2 ծանր, կարեւոր գործեր կատարել. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի (77 կգ) վերջին մեդալը սովորականից տարբերվող կերպով լուսաբանվեց մամուլում: Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն մարզիկի համար Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-3-ը կայացած մրցաշարում նվաճած ոսկե մեդալը մարզական կարիերայում հերթականն էր, սակայն առաջինն էր ՀՀ ԱԺ պարգավորի կարգավիճակում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ գորգում իր զգացողությունները նախկինում ունեցածից չեն տարբերվել, սակայն միեւնույն ժամանակ գիտակցել է նոր կարգավիճակի բերած պատասխանատվությունը:

«Ինձ համար ամեն ինչ նույնն էր, ինչ նախկինում: Փորձում եմ հնարավորինս չկենտրոնանալ պատգամավորի մանդատի վրա, ինչքան հնարավոր է՝ սառնասիրտ լինել, չխառնել մեկը մյուսին: Բայց հնարավոր չէ բացարձակ անտեսել: Լրացուցիչ պատասխանատվություն է գալիս: Պետք է ավելի զգոն մոտենաս մրցումներին, ավելի որակյալ հանդես գաս. արդեն ոչ միայն անվանի մարզիկի կարգավիճակում ես, այլեւ քաղաքական գործչի եւ Ազգային ժողովի պատգամավորի: Բնականաբար դա ավելի է պարտավորեցնում, եւ բացարձակ պատիվ չի բերի, եթե արդեն այս կարգավիճակում վատ հանդես գաս: Չնայած առանց դրա եւս պարտավորեցնող էր»,- ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարում 4 գոտեմարտ է անցկացրել: Բոլորում էլ համոզիչ հաղթանակ է տարել՝ ընդհանուր առմամբ հակառակորդներին զիջելով ընդամենը 2 միավոր: Մրցակիցները բավական փորձառու են եղել՝ իրենց երկրների չեմպիոններ, միջազգային խոշոր մրցաշարերի մասնակիցներ: Եզրափակչում նա առավելության է հասել ազգությամբ հայ, Ֆրանսիան ներկայացնող Ֆրանսիայի չեմպիոն Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Այն պահից սկսած, ինչ հայտնի դարձավ, որ Ջուլֆալակյանն առաջադրելու է թեկնածությունը, շատերին էր հետաքրքիր, թե ինչպես է կարողանալու համատեղել: Նշում է՝ ուրախ է, որ կարողացել է ապացուցել, որ հնարավոր է, ու ցանկանում է այսպիսով օրինակ ծառայել:

«Ուզում եմ օրինակ ծառայել մարզասերների, ապագա մարզիկների համար, որ համոզվեն, որ անհնարին բան չկա: Պետք է միայն ցանկություն: Ճիշտ է՝ սա դեռ միջազգային մրցաշար է, բայց լիահույս եմ, որ ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ աշխարհի առաջնություններում հնարավոր կլինի ապացուցել, որ կարելի է բարձրակարգ ելույթ ունենալ եւ մեդալներ նվաճել: Ուզում եմ սեփական օրինակով մոտիվացնել պատանիներին, նաեւ այլ բնագավառների ներկայացուցիչներին, որպեսզի հավատան, որ կարելի է միաժամանակ 1-2 լուրջ, ծանր, կարեւոր գործեր կատարել»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը բավական մեծ ծանոթություններ ունի իր ասպարեզում: Արտասահմանցի ընկերներին, կոլեգաներին նույնպես, ինչպես Հայաստանում, հետաքրքիր է եղել՝ ինչ մարզավիճակում է մոտենալու մրցումներին, ինչպես է հանդես գալու: Ծանոթները, մտերիմները մոտեցել ու խոսել են այդ թեմայով, կատակներ արել:

«Նույնն այնտեղ էր, բոլորը սպասում էին, մանավանդ ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Գերմանիայում շրջապատը շատ մեծ է, որովհետեւ 2 երկրներում էլ՝ Ֆրանսիայում՝ 2, Գերմանիայում՝ 7 տարի ակումբային առաջնությանն եմ մասնակցել, եւ մտերիմները շատ են: Բոլորը, ովքեր ներկա էին, անհամբեր սպասում էին՝ արդեն պատգամավոր դառնալուց հետո ինչպես պետք է հանդես գամ: Ռուսաստանի թիմն էր այստեղ, որը շատ լավ գիտի ե՛ւ ինձ, ե՛ւ ընտանիքիս: Բոլորը մոտեցան մրցումների առաջին օրը, ասացին. «Պատգամավորի մանդատն էլ ավելացավ տիտղոսներիդ, հիմա առավելեւս քո դեմ մրցել չի լինի»: Ասացի՝ եթե այդքան մտնում եք դրության մեջ, ուրեմն մի մրցեք, պարտվեք (ծիծաղում է)»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը նշում է, որ մինչեւ ապրիլին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությունն այլեւս միջազգային մրցումներ չկան, որոնց կարող է մասնակցել: Հույս ունի, որ այս տարվա ընթացքում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում էլ իրեն դրսեւորելու շանս կստանա: Ինչ վերաբերում է ակումբային մրցելույթներին, այդ հարցում դեռ պետք է որոշում կայացնի. գուցե հանգստանալու կարիք ունենա:

Նիսի մրցաշարից հետո ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին սպասվում է փետրվարի 28-ից մարտի 3-ը Բուղարիայում կայանալիք Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարը: Այնտեղ ՀՀ-ն ներկայացնելու են այն մարզիկները, որոնք Նիսի ստուգատեսը բաց են թողել: Այնուհետեւ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաքներ: Դրանցից հետո հայտնի կդառնա հավաքականի կազմը, որը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Այսինքն, պարզ կդառնա՝ Ջուլֆալակյանը կմասնակցի, թե՝ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2671 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը