Երևան
12 °C
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Արթուր Միրզոյանը հայտնում է, որ Ստեփանավանի սոցիալական ապահովության բաժինը դադարեցրել է իր ծնողների նպաստը: Արթուր Միրզոյանն այս պահին հանդիսանում է ծնողների միակ խնամակալը: Հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, մայրը՝ թոշակառու, որը նույնպես ինսուլտի պատճառով երեք տարի է՝ դարձել է հաշմանդամ: Միրզոյաններին նպաստից զրկելու պատճառը վերջինիս դստեր՝ երկրից երկար տարիների բացակայությունն է: Արթուր Միրզոյանի քույրը գրանցված է հայրական տանը:
«Թոշակառու եւ հաշմանդամ ծնողներս հունվար ամսից զրկվել են նպաստից, եւ ես պետք է 70 հազար դրամով իրենց գոյությունը պաշտպանեմ, դեռ մի բան էլ ավելին, ինքս՝ որպես խնամակալ էլ այդ գումարից պետք է ինձ բաժին հանեմ: Չեմ կարող աշխատել, քանի որ մորս վիճակը դա թույլ չի տալիս։ Մարզպետարանից եկած սոց աշխատողը նույնիսկ մորս դեղացուցակները չնայեց, այընտրանքներ չառաջարկեց, ասեց՝ «ԲԱՐԱԹԸ» բեր կստանաք»,-պատմեց Արթուր Միրզոյանը:
Քաղաքացին նշում է, որ ծնողների նպաստը վերականգնելու համար Ստեփանավանի Սոցիալական ապահովության բաժնից պահանջում են կա՛մ քրոջը հանել գրանցումից, կա՛մ տեղեկանք բերել նրա փաստացի բնակության վայրից, որն այս պահին անհնար է:
«Սոցապում աշխատող պարոնի պնդմամբ՝ այդ բարաթի բացակայությունը լիարժեք հիմք է հանդիսանում՝ զրկելու իմ հիվանդ ծնողների նպաստը, ի դեպ, որոնք բնակվում են ժամանակավոր ու վտանգավոր կացարանում: Այս տգեղ եւ տհաճ խոսակցությունից հետո մորս վիճակը կտրուկ վատացավ, քանի որ ներկա էր նման խոսակցությանը»,-պատմեց նա:
Արթուր Միրզոյանն այդ ընթացքում հասցրել էր ուսումնասիրել Ստեփանավանի նպաստառուների հունվար ամսվա ցուցակը. այն աղքատների ու կարիքավորների հետ ընդհանրապես աղերս չունի: Եվ երբ նա այդ խնդիրն է բարձրաձայնել եւ խոսել ակնհայտ անադարության մասին, Լոռու մարզպետարանից ասել են, որ ֆիզիկապես չեն հասցնում, եթե իրոք մտահոգված է, կարող է օգնել այդ հարցում:
«Տնօրենը չի տիրապետում կամ թերի է պատկերացնում տվյալ բնագավառը»,-ասաց Արթուր Միրզոյանը, եւ նշեց, որ արդեն դիմել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ Արթուր Միրզոյանի քույրը գտնվում է Թուրքիայում: Երբ նման խնդիր է առաջացել, նա վայբերի միջոցով Թուրքիայից տեղեկանք է ուղարկել, սակայն դեռ չգիտեն՝ արդյոք դա այն փաստաթուղթն է, որն իսկապես պահանջվում է: «Արթուրի բերած այդ փաստաթուղթը թուրքերեն է, մեզ ասում է, որ գումար չունի թարգմանելու համար, ասել ենք, որ ուղարկի մեզ, թուրքերենի մասնագետ գտնենք, հասկանանք՝ ինչ է գրված»,-ասաց Ղուկասյանը:
Լոռու Մարզպետը նկատեց, որ դա էլ օրենքով թույլատրելի չէ, քանի որ պետք է նոտարով հաստատված լինի, սակայն իմանալով քաղաքացու ծանր վիճակը՝ փորձել են ընդառաջել, քանի որ այլ ելք չկա, նաեւ ստանձնել են թարգմանություն կատարելու պարտականությունը:
Անդրադառնալով Ստեփանավանի նպաստառուների հունվար ամսվա ցուցակին եւ Արթուր Միրզոյանի բարձրացրած խնդրին՝ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ցուցակները մի քանի հարյուր անգամ կրճատվել են. «Չի բացառվում, որ դեռ լինեն ինչ-որ մարդիկ, որոնք ապօրինի ձեւով են նպաստ ստանում, սակայն մաքրման պրոցես է գնում: Մենք արդեն 10 միլիոն դրամի հետգանձում ունենք: Այսինքն, այն մարդիկ, որոնք ապօրինի կերպով են ստացել, այդ գումարները հետ են վճարում պետբյուջե»:
Անդրեյ Ղուկասյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման օրոք Լոռու մարզի բոլոր 4 սոցիալական գործակալություներից շուրջ 2 հազար բացահայտում է կատարվել: Նշեց, որ ոլորտում աշխատանքը խստացված ձեւով է իրականացվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT