Երևան
12 °C
Փետրվարի 2-ին ամերիկացի միլիարդատեր, «Բաց հասարակություն» հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել, որում ընդգծել էր Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «ուժեղ աջակցություն ցուցաբերելու կենսական անհրաժեշտությունը»:
«Ուժեղ աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսական է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար», - ասել էր Սորոսը՝ կիսվելով «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքի հրապարակմամբ, որում դիտարկվում էր ԱՄՆ-ի հնարավոր աջակցությունը «Հայաստանի նորածին ժողովրդավարությանը»:
Հոդվածից կարելի է եզրակացնել, որ «Բաց հասարակությունը» հստակ ըմբռնել է Կառավարության ծրագրի գլխավոր ազդակը՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Միացյալ Նահանգների հնարավոր օգնությունը դիտարկվում է հենց այդ տեսանկյունից:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ-ն, որը «շահագրգռված է ճգնաժամային այս տարածաշրջանում կայունություն ապահովելու մեջ», կարող է օժանդակել ՀՀ կառավարությանը արդարադատության համակարգը բարեփոխելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Համագործակցության հնարավոր տարբերակներից ամենաուշագրավը, թերեւս, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի «նախկին ռեժիմի օլիգարխների ունեցվածքի մասին» տեղեկատվության տրամադրումն է: Նման քայլն, անշուշտ, շատ օգտակար կլիներ, սակայն քիչ հավանական է, որ դա կարվի «գեղեցիկ աչքերի համար»: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ ցանկացած ազնիվ մղում ողջունելի է, սակայն, եթե դրա դիմաց որոշակի նախապայմաններ են առաջ քաշվելու՝ խնդրահարույց: Իսկ այն, որ նախապայմաններ լինելու են, կասկած գրեթե չի հարուցում, այլապես «տարածաշրջանում կայունության» ջատագով Միացյալ Նահանգները հեղափոխությունից հետո մինչեւ օրս ժամանակ ունեին այդ տեղեկատվությունը տրամադրելու համար:
Համագործակցության ընդլայնման հեռանկարն, ընդհանուր առմամբ, ողջունելի է, սակայն պետք է հաշվի առնել, թե ով եւ ինչու է դրա օգտին հանդես գալիս: Սորոսի տարատեսակ հիմնադրամներն աշխարհում հայտնի են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման եւ անցկացման մեջ մասնակցությամբ: Ընդ որում խոսքը ոչ թե դասական, այլ արտաքին քաղաքական օրակարգ պարունակող «գունավոր հեղափոխությունների» մասին է:
2016 թ. օգոստոսին DC leaks հաքերների խումբը հրապարակեց «Բաց հասարակություն» հիմնադրամի ներքին տեղեկատվությունը, որից պարզ է դառնում, որ առնվազն 2013-14 թթ. «Եվրոմայդանի» կազմակերպման մեջ զգալի ներգրավվածություն են ունեցել անձամբ Սորոսը եւ նրա հիմնադրամները: Նրան մասնակցություն է վերագրվում նաեւ մինչ այդ Ղրղզսատնում, Վրաստանում, ինչպես նաեւ Բալկաններում իրականացրած հեղափոխություններին:
Սորոսի հիմնադրամներն առանձնանում են նաեւ ծայրահեղ լիբերալ եւ գլոբալիստական հայացքներով: Եվրոպայում նրա ֆինանսավորած շարժումներն աչքի են ընկնում հենց փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության (ընդհուպ մինչեւ պոզիտիվ խտրականություն) եւ գլոբալ քաղաքական ու տնտեսական տարածքի պահպանման համար պայքարով:
Մյուս կողմից, Սորոսի ֆինանսավորած շարժումների անհաջողությունները եւս պայմանավորված են գաղափարական առանձնահատկություններով: Դեռեւս 2017 թ. Հունգարիայում, որը վաղուց է գտնվում Սորոսի ուշադրության կենտրոնում, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում: Պատճառը Կենտրոնական եվրոպական համալսարանի գործունեության հնարավոր կասեցման մասին որոշումն էր: Բանն այն է, որ այդ համալսարանը, որը գրանցված է որպես ամերիկյան, ԱՄՆ-ում չունի կրթական կառույց, իսկ 2017 թ. ապրիլին ընդունված փոփոխություններից հետո նման ուսումնական հաստատությունների գործունեությունը Հունգարիայում արգելված է:
2017 թ. Հունգարիայում պարբերաբար ընթացող այս, ինչպես նաեւ սոցիալական եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ցույցերը որեւէ զգալի արդյունք առայժմ չեն տվել: Պատճառը, թերեւս, իշխանության եւ ընդդիմության գաղափարների նկատմամբ հասարակության համակրանքի հարաբերակցությունն է: Ընդ որում հենց գաղափարների նկատմամբ համակրանքի, քանի որ Հունգարիայի կառավարությունն ու վարչապետը եւս սուրբ չեն եւ ներքաշված են տարատեսակ կոռուպցիոն սխեմաների ու սկանդալների մեջ:
Նման իրավիճակում հունգարացիները ստիպված են լինում ընտրություն կատարել ազգայնականության հետ սահմանակից հայրենասիրական պաթոսի եւ ԼԳԲՏ ու միգրանտների ջատագով «լիբերալ ժողովրդավարական» ուժերի միջեւ՝ նախապատվությունը տալով առաջինին:
Հայաստանում էլ նման պայմաններ էին եւ, թերեւս, նաեւ այդ պատճառով արտաքին ուժերին չէր հաջողվում պայքարել իրեն ազգային-պահպանողական կուսակցություն հայտարարած ՀՀԿ-ի դեմ: Ինչ վերաբերվում է հետհեղափոխական շրջանում Սորոսի՝ Հայաստանի նկատմամբ հանկարծակի արթնացած հետաքրքրությանը, ապա այն զգոնացնող է: Կասկածելի է ոչ թե այն, թե ուր էր այդ հետաքրքրությունը մինչեւ հեղափոխությունը, այլ ինչու այն առհասարակ արթնացավ եւ ինչու է Սորոսի խոսքում ակնարկ նկատվում, թե հայկական ժողովրդավարությունն առանց «ուժեղ աջակցության» չի հաջողի: Որքան էլ սպառիչ պատասխաններ տրվեն այդ հարցերին՝ նման «օգնությունից» անհրաժեշտ է օգտվել ծայրահեղ զգուշությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ
Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները
Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ
Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները
Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին
Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ
Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ
Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է
Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը
Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները
Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT