Երևան
12 °C
«Մենք մեր մտահագությունն ենք հայտնում «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության փակման կապակցությամբ՝ կարևորելով քառորդդարյա պատմություն ունեցող ընկերության գործունեությունը Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում: Մեզ մտահոգում է նաև ընկերության 60 աշխատակիցների ճակատագիրը, ովքեր այս որոշմամբ կորցնում են իրենց աշխատանքը և համալրում Հանրապետության տարածքում գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզում առկա գործազուրկների շարքերը:
Վերը նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությանը խնդրում ենք վերանայել հունվարի 31-ին կայացրած իր որոշումը, հեռուստաընկերությանը ընձեռել հնարավորություն՝ հետագա գործունեության համար»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընթերցած հենց այս ուղերձն էր, որ վիճավանության առիթ դարձավ: Մասնավորապես, «Գալա» խմբակցության անդամներն առաջարկեցին հստակեցնել, թե ինչ ասել է՝ կառավարությունը վերանայի որոշումը:
«Վերանայել մի քանի բան կարող ենք հասկանալ, վերանայել, այսինքն շարունակի ֆինանսավորե՞լ, թե վերանայի՝ մասնավորեցմամբ: Եւ, հետո, կասկածներ կան, որ ուղերձում գրված է 60, էնտեղ 60 աշխատակից կոնկրետ չկա, այլ 28, 29 աշխատակից: Միգուցե գրանցված կան, բայց ռեալ աշխատակիցների թիվը 28, 29 է: Հաստիքացուցակ կարելի է խնդրել, քննարկել: Իմ կարծիքով՝ էստեղ 2 խնդիր կա՝ ղեկավարության խնդիրը եւ աշխատակիցների խնդիրը, զանազանենք դրանք իրարից: Ինչքա՞ն են օրինակ վճարվում այդ աշխատակիցները: Իմ տեղեկություններով, 55.000-ից 65.000 դրամ են վճարվել: Չե՞ք կարծում, որ արժե Նոր Հայաստանի պայմաններում նոր աուդիտ հրավիրել, որպեսզի շտվի, պարզվի, թե պետական բյուջեն ինչպես է ծախսվել, եւ ինչպես է ստացվել, որ հիմնական աշխատող մարդիկ էդքան քիչ են ստացել: Եվ ինչ է եղել մնացած գումարը: Հիմա եթե մենք առաջարկում ենք վերանայել եւ շարունակել ֆինանսավորել, եւ, եթե տեղի է ունեցել ապօրինություն, ապա կոչով դիմում ենք, որ հովանավորի դա» ,-ասաց Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության քարտուղար Քրիստինա Մկրտչյանը:
Սամվել Բալասանյանն ասաց՝ դա իր ֆունկցիան չէ: «Եթե դուք կասկածներ ունեք, դիմումով կարող եք դիմել համապատասխան մարմիններին, ես խնդիր չեմ տեսնում: Կառավարությունը կգա, կուսումնասիրի, թե ինչ, դա իմ խնդիրը չէ, որովհետեւ դա պետական կառույց է: Ճիշտն ասած, եթե դուք ուզում եք, դուք նախաձեռնեք, կամ, եթե ավագանու որեւէ անդամ ուզում է, թող ինքը անի: Հիմա մեր խնդիրը էն է, որ չփակվի «Շիրակ» հռը-ն: Մարդիկ աշխատատեղերը չկորցնեն, որովհետեւ մեզ համար Շիրակը շատ կարեւոր է: Ես չեմ ուզում, որ Շիրակը, որն ունի պատմություն, ջնջվի մեր հիշողությունից: Եթե խնդիրը վերանայել բառն է, ուրիշ բառ եթե հիմա ասեք, դա կգրենք»,-ասաց Բալասանյանը:
Նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Արմենուհի Վարդանյանը, հայտարարեց, թե վստահ է, որ իշխանությանը հայտնի է, թե ինչ է կատարվել հռը-ում, եւ դրա համար է կայացվել չֆինանսավորելու որոշումը: «Լիազորված եմ ասելու, որ մեր գործընկերներին «Գալա» հը-ն կընդունի աշխատանքի, որակավորված մասնագետներին նաեւ պատրաստ են աշխատանք տրամադարել Երեւանի գրասենյակում: Եթե նույն նախաձեռնությամբ նաեւ հանդես գա «Ցայգ»-ը, որի սեփականատերն է նաեւ տնօրենը, եւ մի քանիսին էլ իրենք ընդունեն աշխատանքի, ապա, կարծում ենք, խնդիրը կլուծվի: Եվ Շիրակի մեր գործընկերները չեն մնա առանց աշխատանքի: Քաղաքապետարանը նաեւ իր լրատվական բաժնում կարող է աշխատանք առաջարկել»:
Գալա խմբակցությունից նաեւ հարց ուղղվեց Սամվել Բալսանյանին, թե ունի՞ վերջինս շահագրգռվածություն այս խնդրում եւ ցանկանո՞ւմ է ձեռք բերել «Շիրակ»-ը: Պատասխանը բացասական էր:
Վիճաբանության ավարտին ավագանին ընդունեց ուղերձը կառավարություն ուղարկելու որոշումը: Գալա խմբակլցության 3 անդամները ձեռնպահ եղան: Լեւոն Բարսեղյանը նիստին չէր մասնակցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT