Սաշիկն օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ տղաները մնացին անպատժելի. «Կենտրոնի Կյաժի» դիմումը՝ Օսիպյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործով տուժող «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը դիմում էր գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Այդ դիմումն այսօր հրապարակեց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը. այն ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետեւելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ եւ նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքների դեմ ներկայիս իշխանության արդարացի պայքարը, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից 2007 թվականին իրենց տան՝ Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում ախրանայի սենյակում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակեց ինձ վրա, ես վիրավորվեցի: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։

Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, հարցրեց՝ ով կրակեց եւ տեսնելով ինձ արյունոտ, Հայկոն ասաց՝ ես էի, ու ինձ Հայկը, Նարեկն ու Արթուրը տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին՝ հեռացրին աջ երիկամս, լյարդս: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները. Նարեկն ու Հայկը նախօրոք վախեցրել էին, որ չասեմ իրականությունը, ասելով՝ երկար չես ապրելու, որ ճիշտն ասես: Ես էլ վախից ոստիկանների մոտ գրեցի, որ ինձ կրակել է Հայկոյի եւ Նարեկի ընկեր Արթուր Ղեւոնդյանը, որը հիմա Սոչի ա ապրում:

Այս ամենի մասին գիտեր Սաշիկը՝ Հայկոյի հայրն, ով օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ  տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին երկու օր անց ոստիկանությունից բաց թողեցին: Դրանից հետո մնեք մնացինք մտերիմներ։ Տասը տարի վատառողջ լինելով՝ տանջվում եմ, դառել եմ ինվալիդ, վախեցել եմ ճիշտը ասել, բայց իշխանությունը փոխվել ա, օրինական երկիր ա։ Խնդրում եմ ընդունել հանցագործության մասին դիմումս եւ պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»:

Դիմումի հրապարակումից հետո Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Սիմոնյանից հետաքրրքվեց՝ դուք ուշադիր հետեւե՞լ եք ոստիկանապետի գործունեությանը, Դավիթ Սիմոնյանը պատասխանեց. «ընդհանուր երկրի իրավիճակին»:

Հարցին՝ հիմա՞ էլ եք ուզում, որ պատժեն իրական մեղավորներին, Սիմոնյանը ասաց՝ թողնում եմ դատարանի հայեցողությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4687 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան