Երևան
12 °C
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է կառավարության ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմենրը, եւ ըստ տարիների պարտականությունները մինչեւ 2023 թվականը։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Պատգամավորը ներկայացրեց, թե ինչպես են պատկերացնում այդ հատվածը, ծրագրի իրականացման ռիսկերն ու երաշխիքները։ Էնֆիաջյանն առաջարկեց 11 կետ․
«Առաջին կետով առաջարկում ենք․ ծրագրում արձանագրվեն պետության կողմից ֆինանսավորվող՝ ըստ պարտականությունների եւ ըստ աղբյուրների պետական եւ մասնավոր հատված համագործակցության շրջանակներում դրամական միջոցների ծավալները,
երկրորդ․ 2019-ից մինչեւ 2023 թվականները Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներգրավվող ներդրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տարիների, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը,
երրորդ. հարկեր-ՀՆԱ աճը՝ ըստ տարիների,
չորրորդ. արտահանում-ՀՆԱ հարաբերակցության աճը՝ ըստ տարիների,
հինգերորդ. նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը՝ ըստ տարիների եւ ըստ ոլորտների,
վեցերորդ. վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ըստ տարիների, եւ վարկերի տոկոսադրույքների փոփոխման դինամիկան՝ ըստ տարիների,
յոթերերոդ. պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ըստ տարիների,
ութերորդ. նվազագույն աշխատավարձի աճը՝ ըստ տարիների,
իններորդ. միջին կենսաթոշակի աճը՝ ըստ տարիների,
տասերորդ. աղքատության նվազման աճը՝ ըստ տարիների,
տասնմեկերորդ. գործազրկության նվազման աճը՝ ըստ տարիների»,- ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորը առաջարկեց նաեւ հստակեցնել կրթության զարգացման պետական ծրագիր ունենալու վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, որովհետեւ, ինչպես նշեց Էնֆիաջյանը, ծրագրում օրենքի հղում չկա:
Բացի այս՝ Էնֆիաջյանն առաջարկեց ծրագրում ընդգրկել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություն՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման եւ համակարգման վերաբերյալ, հստակ նշել ՀՀ կառավարության ծրագրում գործողությունների ժամանակացույցը․
«ՀՀ պարտականությունները Սփյուռքի, մշակույթի եւ կրթական ոլորտներում, ներկայացնել գործողությունների հաջորդականությունը Հայաստան-Սփյուռք հայապահպանության գործունեության ընդլայնման եւ զարգացման գործում»,-մասնավորապես ասաց պատգամավորը։
Էնֆիաջյանն ասաց, որ կառավարության եւ գործադիրի ղեկավարի վերաբերմունքից կախված կլինի, թե ԲՀԿ-ն ինչպիսի քաղաքական դիրքորոշում կունենա։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց Էնֆիաջյանի ներկայացրած առաջարկին՝ նշելով, որ որեւէ իրավական ընթացակարգ նախատեսված չէ կառավարության ծրագրի նախագծում լրացումներ անելու համար, հետեւաբար կառավարության կողմից ցանկություն ունենալու դեպքում անգամ չի կարող առաջարկը ներգրավվել։ Սակայն միեւնույն ժամանակ Միրզոյանն ասաց, որ կան կառավարության ծրագրից բխող փաստաթղթեր, որտեղ կառավարությունը կարող է առաջարկներ ներգրավել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT