Պետությունը ոչ մի կապ չպետք է ունենա պրոֆեսիոնալ սպորտի հետ.Միհրան Հարությունյան

Օլիմպիական փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը միացել է հայկական սպորտի զարգացման վերաբերյալ քննարկումներին: Վերջին օրերին այս թեման համացանցում եւ դրանից դուրս արդիական է մարզիկներն ու մարզասերների շրջանում: Հարությունյանն իր թիմի հետ 10 կետ է առանձնացրել, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են հայկական սպորտին:

Նա նշում է, որ դրանք են.

1.Անձնակազմի կրճատում

Այս պահին նախարարության կառուցվածքն ուռճացված է, կան գործառույթներ, որոնք կամ կրկնվում են, կամ էլ անհրաժեշտ չեն: Այդ պատճառով բյուրոկրատիայի մակարդակը բարձր է, ինչը խանգարում է, որ ոլորտը թափանցիկ լինի: Սկանդինավյան երկրներում ոլորտի համար պատասխանատու դեպարտամենտը կազմված է ոչ ավելի քան 20 հոգուց բաղկացած խմբից:

2.Բարելավել մենեջմենթը

Ոլորտին պետք են մարդիկ, որոնք պրակտիկ փորձ ունեն: Պետք է ուսումնական կուրսեր անցկացվեն կամ էլ արտասահմանից մասնագետներ հրավիրվեն: Սփյուռքում կան ուժեղ մասնագետներ, նրանց միջեւ կարելի է մրցույթ անցկացնել եւ ընտրել:

3.Մասսայական սպորտը կնպաստի առողջ ազգ ունենալուն

Այս պահին ՀՀ-ում մասսայական սպորտը զարգացնում են էնտուզիաստները, որոնք իրենց մրցումներն են կազմակերպում, ինչպիսին է օրինակ, Yerevan Marathon Run-ը: Պետք է զարգացնել ենթակառուցվածքները, քաղաքներում, գյուղերում պետք է լինեն հեծանվահրապարակներ, 20x40 խաղահրապարակներ (ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի համար): ՀՀ-ում մինչեւ 30 տարեկան յուրաքանչյուր անձ պետք է ներգրավված լինի սպորտում: Այդպես մենք կունենանք ֆիզիկապես եւ հոգեբանորեն ուժեղ ազգ:

4.Սպորտով զբաղվելը պետք է հասանելի լինի բոլորին

Անկախ ֆինանսական պայմաններից՝ յուրաքանչյուր բնակիչ պետք է լողավազան, մարզասրահ, սպորտային խմբակ հաճախելու հնարավորություն ունենա: Ով գումար ունենա, ինքը կվճարի, իսկ նրանց համար, ովքեր չեն ունենա, այդ գումարը կսուբսիդավորի պետությունը կամ տվյալ մարզաձեւի ֆեդերացիան: Տարբեր երկրներ հատուկ չափանիշ ունեն, թե ամեն 1000 մարդու համար քանի խաղահրապարակ, մարզադահլիճ, լողավազան պետք է լինի: Այդ թիվը տատանվում է 5-10 հազար մարդու համար 1 սպորտային օբյեկտով:

5.Պրոֆեսիոնալ մոտեցում օլիմպիական հավաքականի անդամների նկատմամաբ

Բժշկական ապհովագրություն. առանց բժշկական ապահովագրության պրոֆեսիոնալ մարզիկը նոնսենս է ժամանակակից աշխարհում:

Բժշկություն. վերականգնողական գործընթաց է անհրաժեշտ ելույթներից առաջ եւ հետո: Հիմնականում այս ժամանակահատվածներում են լինում վնասվածքները: Անհրաժեշտ է գրագետ սննդակարգ եւ վիտամիններ:

Պայմանագրեր. Աստված մի արասցե, օլիմպիական հավաքականի մարզիկը հիվանդացել է, նա աշխատավարձ չի ստանում: Պրոֆեսիոնալ պայմանագիրը պետք է երաշխիք լինի մարզիկի վաղվա օրվա համար:

6.Ուժեղ եւ անկախ ֆեդերացիաներ

Ֆեդերացիաները պետք է լինեն ազատ, ինքնուրույն, պետք է իրենք կառուցեն սկսած դպրոցական խմբակներից մինչեւ օլիմպիական մակարդակ (եթե այդ մարզաձեւը կա օլիմպիական խաղերում) իրենց զարգացման ուղին: Պետք է աշխատեն հովանավորների հետ, մրցաշարեր անցկացնեն, մասսայականացնեն իրենց մարզաձեւը: Ամբողջական սուբսիդավորումը ֆեդերացիայի մեջ սպանում է զարգանալու ցանկությունը: Լավագույն օրինակն ԱՄՆ-ն է, որտեղ ֆեդերացիաներն իրենք են կառուցում իրենց հիերարխիան՝ սկսած դպրոցներից մինչեւ օլիմպիական կոմիտե:

7.Բեթինգն օգտագործվում է սպորտի համար

Ամբողջ աշխարհում կա պրակտիկա, ըստ որի, լոտոների, բուքմեյքերական ընկերությունների եկամուտների որոշակի տոկոս ուղղվում է տվյալ երկրի սպորտի զարգացմանը: Չինաստանում դա կազմում է 60%, Մեծ Բրիտանիայում՝ 35%: Սա լրացուցիչ եկամտի աղբյուր է: Սրան կարելի է ավելացնել նաեւ գեյմինգի (խաղատներ, մոլախաղեր) եկամուտների որոշակի տոկոս:

8.Պրոֆեսիոնալ սպորտը պետք է լինի մասնավոր

Այսբերգի գագաթը պրոֆեսիոնալ սպորտն է: Բուրգի ներքեւում մասսայական սպորտն է, որից աստիճանաբար ընթանալով դեպի վերեւ դառնում են պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքը սպորտն է: Սա պետք է զարգանա ներդրողների շնորհիվ: Պետությունը ոչ մի կապ չպետք է ունենա պրոֆեսիոնալ սպորտի հետ:

9.Կիբերսպորտ

Հայաստանում կիբերսպորտը սիրողական մակարդակի է, սակայն պետք է պրոֆեսիոնալ թիմեր ստեղծել, որոնք կարող են հավակնել համաշխարհային հաջողությունների:

10.Մասսայականացում

Հայտնի մարզիկները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, բիզնեսմենները, քաղաքական գործիչները պետք է սեփական օրինակով ցույց տան, որ սպորտով զբաղվելը հաճելի է եւ անհրաժեշտ: Հեռուստահաղորդումները, բաց մարզումները, վարպետության դասերը կմեծացնեն մարդկանց հետաքրքրությունը սպորտի նկատմամբ:

Վերջում Միհրան Հարությունյանն ավելացրել է, որ ՀՀ-ում սպորտը զարգացնելու համար անհրաժեշտ է կամքի ուժ նախորդ իշխանություններից մնացած խնդիրները վերացնելու եւ շատ բաներ փակելու համար: Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաեւ ուժեղ թիմ, որը կզբաղվի ոչ թե բյուրոկրատական քաշքշուկներով, այլ կկարողանա աշխատելուն զուգահեռ խնդիրներ լուծել:

Սպորտի զարգացման ու կարեւորության մասին խոսել է նաեւ օլիմպիական մեկ այլ փոխչեմպիոն: Երեկ՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում այդ թեմայով ելույթ է ունեցել օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2572 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին