Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել․ Միքայել Մելքումյան

Գագիկ Ծառուկյանը հանդիսանալու է կամուրջ՝ ՀՀ տնտեսական զարգացման համար, բայց խոշոր ներդրումները ենթադրում են խաղի հստակ կանոններ, իրենց անվտանգության համար երաշխիքներ, իսկ այդ համակարգը նոր պետք է ձեւավորվի եւ կառավարությունն էլ պետք է տա այդ երաշխիքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով կառավարության նախանշած տնտեսական հեղափոխության մասին։

Մելքումյանն ասաց, որ, թեպետ ծրագրում բացակայում են հստակ ցուցանիշները, այն հնարավոր է՝ կյանքի կոչվի․

«Բայց մենք նախանշել ենք երեք կարեւոր գործիքներ, երեք հարցադրում ենք արել վարչապետին․ ծրագրում պետք է ամրագրվեն ռիսկերն ու երաշխիքները, երկրորդ՝ պետք է կոնկրետ ժամանակացույց, եւ երրորդ՝ պետք է լինեն այն մեխանիզմները, որոնք պետք է ծրագրի կյանքի կոչման երաշխիք դառնան»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ներդրումների այն ծավալը, որը նախատեսված է ծրագրով, ինքը խիստ անբավարար է գնահատում․

«Այսինքն՝ հինգ տարվա ընթացքում հասնել 23 տոկոսի՞, մենք չենք հասնելու անգամ 2008 թվականի մակարդակին, դրա համար պետք է անպայման իմանալ փողի աղբյուրները»,-մասնավորապես նշեց Մելքումյանը։

Վերջինիս խոսքով՝ հարցն ունի իրավական եւ քաղաքական կողմեր, եւ եթե, ինչպես ինքն առաջարկել էր, բոլոր խմբակցություններով հավաքվեին ԱԺ նախագահի մոտ, փորձեին ձեռք բերել որոշակի քաղաքական պայմանավորվածություն, դա գուցե իրավիճակ փոխեր քվեարկության առումով։ Այնուամենայնիվ, Միքայել Մելքումյանն ասաց, որ անկախ նրանից, թե ինչպես է քվեարկել իրենց խմբակցությունը, իրենք շահագրգռված են, որ տնտեսական հեղափոխություն տեղի ունենա․

«Մենք միայն ասում ենք՝ այս ծրագրով չենք տեսնում, որ այդ հեղափոխությունը տեղի է ունենալու: Մենք ասում ենք՝ եթե չկան աղբյուրներն ու գործիքները, ժողովուրդը շատ արագ հիասթափվելու է: Բայց այն, որ շահագրգռված ենք եւ օգնելու ենք, ծրագիրը ծրագիր՝ բայց մենք ի շահ ժողովրդի ներդնելու ենք մեր ուժերը»։

Մելքումյանն ասաց, որ տնտեսական հեղափոխության իրավական ձեւակերպում չկա, բայց բոլորն էլ հասկանում են, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի վիճակի մեջ։

«Այո՛, ժողովուրդը պետք է իր մաշկի վրա շատ արագ զգա այդ հեղափոխությունը, բայց մենք իրատես ենք․ արագ զգալու համար պետք են խոշոր ներդրումներ՝ տարեկան առնվազն 2,5-3 մլրդ դոլարի։ Արդյոք Հայաստանը կարո՞ղ է կլանել էդքան գումար եւ տեղաբաշխել, սա լրջագույն հարց է։ Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել, Հայաստանում տնտեսությունը պետք է կապիտալիզացիա արվի։ Մենք պետք է կարողանանք կտրուկ մեծացնել մեր բանկային համակարգից դուրս իրական սեկտորը եւ կարողանանք մեծ միջոցներ ներդնել»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3368 դիտում

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ