«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են, թե ինչ է լինելու «Միկա» մարզահամալիրի հետ եւ ինչպես դա կանդրադառնա իրենց մարզաձեւի վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա եւ Բ լիգաների նախագահ՝ Արա Պողոսյանը: Մարզահամալիրը պատկանում է սպորտի նախարարությանը, որը միացվելու է կրթության նախարարությանը: Ըստ Պողոսյանի՝ խոսակցություններ կան, որ «Միկան» կարող է տրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

««Միկայից» բացի՝ Հայաստանում ոչ մի կառուց չկա, որը կարող է ընդունել այսպիսի մրցաշար (խմբ. նկատի ունի Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գավաթը) ոչ միայն բասկետբոլի: Անհանգստություն կա իմ եւ բասկետբոլային ողջ հասարակության մոտ, որ «Միկա» մարզադահլիճը կարող է փոխանցվել մեկ ուրիշ կազմակերպության, եւ բասկետբոլը կկորցնի այս մարզադահլիճը: Սպորտի նախարարությունը լուծարվում է, անցնելու է ուրիշ նախարարության: Թե ինչ կանի պետությունը այս կառույցի հետ, ինձ համար անձամբ մտահոգիչ է: Վախենում ենք, որ... խոսակցություններ կան, որ ֆուտբոլին են տալու: Եթե ֆուտբոլն ունի բազմաթիվ կառույցներ... մենք շատ հարգում ենք ֆուտբոլը, բայց բազմաթիվ կառույցներ ունի մրցումներ անցկացնելու համար, բասկետբոլը չունի: Այսօր Երեւանում կա 2 մարզադահլիճ, որոնք կարող են բասկետբոլ ընդունել՝ «Օլիմպավանը» եւ «Միկան»: 1 րոպե ազատ չկա այդ դահլիճներում, որ կարողանանք ինչ-որ ավելի բան անցկացնել»,- ասաց նա:

Պողոսյանը նշում է, որ շատ ուրախ է, որ նման մարզադահլիճ կա, որը տարբեր մարզաձեւերը կարող են օգտագործել: Իսկ ինչ վերաբերվում է սպորտի նախարարության հետ կապված փոփոխությունների արդյունքում առաջացած այս խնդրին, իր տեսակետն ունի լուծման վերբերյալ: Նա պատասխանեց հարցին՝ արդյոք բասկետբոլի ֆեդերացիան չի կարող համագործակցել ՀՖՖ-ի հետ, եթե ի վերջո «Միկան» հանձնվի ՀՖՖ-ին եւ ընդհանրապես լուծման ինչ տարբերակներ է տեսնում:

«Հնարավոր է (խմբ. համագործակցել), բայց իմ ձեռքում չէ: Այդ որոշումները պետք է լինեն կոլեգիալ, բայց մերը չէ մարզադահլիճը: Մենք շատ ուրախ ենք, որ այդպիսի մարզադահլիճ կա, որ ժամանակին ՀՀ նախկին ղեկավարությունը, մեր խնդրանքով, վերանորոգեց մենք կարողացանք միջազգային մի շարք խաղեր անցկացնել: Այսօր ես չգիտեմ՝ ինչ կարգավիճակ է լինելու: Իմ կարծիքը կարող եմ հայտնել, բայց դա շատ քիչ է, ես գործընթացներին չեմ մսնակցում: Իմ կարծիքն այն է, որ ինչքան շատ բասկետբոլին, բասկետբոլի ֆեդերացիային կամ A լիգային դահլիճ տան, զարգացումը բասկետբոլի լավ կլինի: Բայց ունիկալ կառույցներ են, ամեմ մեկի աչքն էլ դրա վրա է, որովհետեւ չունենք....»,- ասաց նա:

Պողոսյանը նաեւ խոսեց մարզադահլիճների պայմանների մասին: Մասնավորապես «Օլիմպավանում», նրա խոսքով, թեեւ կարելի է խաղ կազմակերպել, այլ հարցերում, այն թերանում է: Օրինակ, կարող է ընդունել ընդամնեը 300 հանդիսատես ու հարմար չէ հեռարձակումներ կազմակերպելու, մեծ միջոցառումներ անցկացնելու համար: «Դինամոյի» հատակը լավը չէ, օղակներն էլ հանված են: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չկա հատակ եւ այն շատ թանկ է վարձակալելու համար, պետության տարբեր շրջաններում դահլիճներ չկան կամ շատ վատ վիճակում են: Բասկետբոլի ֆեդերացիան ինքն է փորձում հովանավորներ գտնել դրանք վերանորոգելու համար: Նշում են, որ, օրինակ, Արթիկի մարզադպրոցի դահլիճի վերանորոգման համար ֆեդերացիայի գտած հովանավորը 70 հազար դոլար է ծախսել:

«Ամեն ինչ անում ենք, որ մարզերում հնարավորություն ստեղծենք թիմերի համար: Օրինակ, վերջերս, մեր նախաձեռնությամբ, հովանավոր գտանք եւ Արթիկի սպորտդպրոցի մասզադահլիճը վերանորոգեցինք, ժամանակակից հատակ դրեցինք, ոչ մի ծախս չեղավ ո՛չ պետության, ո՛չ Արթիկի կողմից, եւ տվեցինք մարզադպրոցին: Ուզում ենք զարգացնել թիմերի ու հովանավորների հետ համագործակցության այդ բանաձեւը, բայց դա միայն մեր կողմից չպետք է լինի, պետության կողմից էլ պետք է լինի, մենք ամեն ինչով օգնենք»,- ասաց նա:

Առաջիկայում Հայաստանի կանոնավոր առաջնությունը՝ A լիգայի նախաձեռնությամբ՝ Հայաստանում աննախադեպ մրցաշար է անցկացվելու ԵԱՏՄ երկրների թիմերի մասնացկությամբ: Մինչեւ հիմա ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ օլիմպիական մարզաձեւերից ոչ մի նման մրցաշար չի եղել: Խաղալու են «Ուրարտուն» Բելառուսի «Ցոռ Բորիսոֆենը», Ղազախստանի «Բարսի Ատիրաուն», Ռուսաստանի Սուպերլիգան ներկայացնող Տուլայի «Արսենալը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2213 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս