Երևան
12 °C
Հայաստանում ԵԱՏՄ երկրների թիմերի մասնակցությամբ աննախադեպ մրցաշար է տեղի ունենալու՝ ԵԱՏՄ գավաթի խաղարկություն: Այն անց է կացվելու Հայաստանի կանոնավոր առաջնության՝ A լիգայի նախաձեռնությամբ: Մասնակցելու են Բելառուսի «Ցոռ Բորիսոֆենը», Ղազախստանի «Բարսի Ատիրաուն», Ռուսաստանի Սուպերլիգան ներկայացնող Տուլայի «Արսենալը» եւ Հայաստանի «Ուրարտուն»: Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ A լիգայի նախագահ Արա Պողոսյանը խոսեց մրցաշարի կարեւորության մասին (լուսանկարում ձախից առաջինը):
«Նպատակ կա, որ ԵԱՏՄ երկրների ինտեգրացիան կայանա ոչ միայն տնտեսական ոլորտում, այլեւ սպորտում, որում ես շատ մեծ քաղաքական ապագա եմ տեսնում: Կա բասկետբոլում ВТБ միացյալ լիգա, որտեղ խաղում են նախկին ԽՍՀՄ երկրների թիմեր, բայց որպես ԵԱՏՄ մրցակցություն թե՛ բասկետբոլում, թե՛ ցանկացած այլ մարզաձեւում չկա: Սա մի նախաձեռնություն է մեր կողմից, որն առաջին անգամ թույլ է տալու պրոֆեսիոնալ թիմերին մրցակցել՝ ներակայացնելով ԵԱՏՄ երկրները: Դուք գիտեք, որ ԵԱՏՄ-ն 5 երկիր է ներկայացնում, բայց մենք Ղրղզստանից թիմ չհրավիրեցինք, որովհետեւ Ղրղզստանը չունի կանոնավոր պրոֆեսիոնալ առաջնություն, եւ մրցակցության մասին խոսք չէր լինի, եթե այնտեղից թիմ գար»,- ասաց նա:
«Ուրարտուն», որը ՀՀ առաջնությունում՝ A լիգայում, 2-րդն է, իր խնդիրներն է լուծելու այս մրցաշարով: A լիգան շուտով թեւակոխելու է մրցաշրջանի վճորոշ փուլ: Նրանք պատրաստվում են համալրել կազմը ուժեղ խաղացողներով ու ստուգել իրենց հնարավորությունները: Ցանկանում են հասկանալ՝ ինչ կարող են անել Հայաստանում, եւ եթե եվրագավաթներին մասնակցելու հնարավորություն ստեղծվի, արդյոք կկարողանան արժանի ելույթներ ունենալ դրսում: Ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը խոսեց այդ մասին եւ անդրադարձավ ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում մրցակիցների հնարավորություններին:
«Մասնակցելու է «Ցոռ Բորիսոֆենը», որն այս պահին առաջատարն է եւ առաջ է անցել նույնիսկ ВТБ միացյալ լիգայում հանդես եկող «Ցմոկիից»: Խաղում է Ատիրաուի «Բարսին» Ղազախստանից, որն այս պահին իրենց առաջնությունում 2-րդն է, հետ է մնում միայն «Աստանայից», որը նույնպես խաղում է ВТБ միացյալ լիգայում: Ռուսաստանը ներկայացնում է Տուլայի «Արսենալը», որը Սուպերլիգայի ուժեղագույններից է: Ինձ թվում է՝ մրցակիցների անուններն ու այս պահին իրենց առաջնություններում զբաղեցրած դիրքերը հիմք են տալու հետագայում եզրահանգման գալ՝ կկարողանանք ապագայում Եվրոպայում չպարտվել ու եթե պարտվել էլ, ապա հավասարը հավասարի պայքարում, թե՞ մեզ դեռ վաղ է մտածել Եվրոպայի մասին: Հիմնական նպատակը սա է»,- ասաց նա Գիլոյանը:
Ուժերը փորձելու տեսանկյունից ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը կարեւորում է նաեւ «Բարսի Ատիրաուի» 2-րդ մարզիչ Պետե Բորիսը: Նա նշում է, որ իրենք ունեն բազմաթիվ երիտասարդ խաղացողներ: Ընդգծում է, որ նրանց համար կարեւոր փորձ կլինի միջազգային մրցաշարում հանդես գալը, նման մրցակիցների դեմ խաղալը:
«Առաջին անգամ եմ ՀՀ-ում: Մեծ սպասելիքներ ունեմ: Մեր թիմում շատ են երիտասարդները: Կարծում ենք՝ շատ կարեւոր է, որ նրանք փորձ ձեռք բերեն միջազգային մրցաշարում: Իրենց դրսեւորելու հնարվորություն կստանան, օգտակար կլինի»,- ասաց նա:
Ղազախական թիմում է հանդես գալիս ՀՀ հավաքականի կենտրոնական Արկադի Մկրտչյանը: Պետե Բորիսն Արա Պողոսյանին գովեստի խոսքեր է ասել մարզիկի մասին: Նշել է, որ իրենց թիմի համար շատ կարեւոր խաղացող է: Արա Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց հայ բասկետբոլիստի մասին իրենց զրույցից:
«Թիմի առաջատարներից է: Հարցեցի Բորիսին՝ արդյոք գոհ են մարզիչները նրանից, ասաց՝ այո, նա մեր հիմնական կազմի խաղացող է,- ասաց Պողոսյանն ու կատակեց,- իմ սանիկն է, հետը կխոսեմ խաղից առաջ»:
Մրցաշարն անցկացվելու է փետրվարի 22-26-ը: «Ուրարտուի» խաղերն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են Հանրային հեռուստաընկերության եթերում: Մյուս խաղերը կլինեն Հանրայինի արբանյակային հեռարձակմամբ, ինչպես նաեւ ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Բոլոր հանդիպումներն անց են կացվելու «Միկա» մարզահամալիրում՝ բացառությամբ մեկի՝ «Արսենալ» - «Բորիսֆեն» խաղի: Այն տեղի կունենա «Օլիմպավանում», քանի որ փետրգվարի 24-ին «Միկայում» մարզական այլ միջոցառում է նախատեսված: Մուտքը հրավիրատոմսերով է, սակայն ցանկացողներին մուտք գործելու հնարավորություն կտրվի: Այդ մասին ֆեդերացիան լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի:
Խաղացանկը
23.02 «Ուրարտու» - «Բարսի» («Միկա») կմեկնարկի ժամը 19:00-ին
24.02 «Արսենալ» - «Բորիսֆեն» («Օլիմպավան») 13:00
25.02 «Բարսի» - «Արսենալ» («Միկա») 13:00
25.02 «Ուրարտու» - «Բորիսֆեն» («Միկա») 19:00
26.02 «Բորիսֆեն» - «Բարսի» («Միկա») 13:00
26.02 «Ուրարտու» - «Արսենալ» («Միկա») 19:00
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT