Երևան
12 °C
Գյումրու թիվ 15 դպրոցի մանկավարժների լարվածությունը թուլացել, խնդիրը կարգավորվել է: Աշխատավարձային հաշվին դրված կալանքը հանվել է, աշխատավարձերը ստացել են: Կալանքը հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա ՊԵԿ-ի կողմից հունվարի 17-ին էր դրվել: Այս դպրոցը պետությանը 19 մլն 399 հազար դրամի պարտք ունի, որից 5 մլն 447 հազար դրամն ապառքն է, 13 մլն 610 հազար դրամը՝ տույժը: Խնդիրը 2003 թվականից է սկիզբ առնում, երբ դպրոցի տնօրենը Համազասպ Խաչատրյանն է եղել: Նրան փոխարինած Անահիտ Խաչատրյանը եւս պարտքի մարման մասին կիսատ է հոգ տարել:
Ներկա պահին թիվ 15 դպրոցը ղեկավարող Սեդա Համբարձումյանը հստակ չի կարող պատասխանել հարցին, թե ինչի՞ց եւ ինչպե՞ս է այդ պարտքը գոյացել: Ասում է՝ ինչ-որ սոցվճարներ, կամ նման բաներ չեն փոխանցվել ժամանակին: Բայց թե հստակ ինչի՞ մասին է խոսքը, չգիտի:
«Դպրոցում ինչքան գիտեմ՝ բյուջեն պակաս է եղել, ըստ երեւույթին, դա է եղել պարտքի պատճառը: Սառեցված պարտքեր են եղել: 2011 թվականին դպրոցի եւ հարկային տեսչության միջեւ կազմվել է ժամանակացույց, որի հիման վրա դպրոցը պետք է փակեր պարտքը: 2011 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանի եւ Անահիտ Խաչատրյանի միջեւ կնքվել է պարտավորությունների ժամանակացույց, որով դպրոցը պարտավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա 12 մլն 831 հազար դրամ պարտքը մարել ըստ ժամանակացույցի: Այդ ժամանակ պարտքը եղել է 3 մլն 798 հազար 500 դրամ, տույժը՝ 8մլն-ից ավել: Ժամանակացույցով մոտ 380.000 դրամ պետք է վճարում արած լինեին ամեն ամիս: Սակայն ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում, ըստ պայմանագրի, հարկային մարմինը օրենքով սամանված կարգով պետք է բռնագանձման որոշում կայցներ: Ինչը եւ արել է, քանի որ դպրոցն իր պարտավորությունը չի կատարել: 3 ամիս վճարումներ կատարել են, եւ արտոնությունը կորցրել է դպրոցը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը, որը դպրոցը ղեկավարում է 2012 թվականից:
Արդյո՞ք տնօրենի պաշտոնը ստանձնելիս փաստաթղթերի ընդունում-հանձնում չի եղել, որի ժամանակ էլ առկա պարտքը երեւար: Տնօրենն ասաց՝ դպրոցում այդ տարիների արխիվը պահպանված չէ: Բայց թե ի՞նչ է եղել, կամ որտե՞ղ է 2003-ից 2006 թվականների արխիվը, չգիտի:
«2003-ից 2006 թթ դպրոցում չեն պահպանվել ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Արխիվ չկա: Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ասում են՝ հրդեհվել է, բայց հաստատ ոչ մի բան չգիտեմ»,-ասաց տնօրենը:
Մինչ հունվարի արգելքը մեկ անգամ էլ նման որոշում 2014 թվականի էր կայացվել: Այդ ժամանակ դպրոցը դիմել էր դատարան: Գործը դեռ քննության փուլում է: Կալանքի վերջին որոշումը ժամանակավորապես կասեցվել է վարչապետի աշխատակազմին դիմելուց հետո: Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ասաց՝ այլ ելք չկար:
Հարցն այս պահին քննարկման փուլում է, բայց մանկավարժներին առանց աշխատավարձի թողնելն անթույլատրելի էր:
«Դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ հարկային պարտավորությունները չկատարելու համար թիվ 15 դպրոցի աշխատավարձային ֆոնդի վրա կալանք է դրվել: Մենք համապատասխան նամակներ կազմեցինք, ուղարկեցինք ՊԵԿ, եւ հարցը կարգավորեցինք մինչեւ դատարանի վերջնական վճիռը լինի»,-ասաց վարչության պետը: Թե երբ դատարանը վճիռ կկայացնի, այս պահին պարզ չէ: Դպրոցում, սակայն, մտավախություն չունեն, որ լուրջ խնդրի առաջ են կանգնելու: Ասում են՝ կառավարությունը հավանաբար խնդրի լուծման օպտիմալ տարբերակ կգտնի՝ առանց մանկավարժներին վնասելու:
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT