Երևան
12 °C
Հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է Black Box- Small Stage, կամ «Սեւ տուփ- Փոքր բեմ» թատրոնը: «Սեւ տուփ- Փոքր բեմ»-ը կգործի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից:
Նոր ձեւաչափով «Սեւ տուփ- Փոքր բեմ»-ի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ փետրվար 20-ին: Ներկա էին Սունդուկյան թատրոնի ավագ սերնդի դերասանները, նորերն ու այլ անվանի արվեստագետներ:


Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ թատորնի 95–րդ թատերաշրջանը սկսելիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հայտարարել էին, որ թատրոնը բոլոր առումներով բռնելու է փոփոխությունների ճանապարհը, այդ ամենն այսօր քայլ առ քայլ իրականություն է դառնում: Տնօրենը նկատեց, որ «Փոքր բեմ»-ի վերափոխումն ու նորովի ստեղծումն օդ ու ջրի պես կարեւոր էր Մայր թատրոնի համար:
Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ նորարական այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Կոնվերս Բանկ»-ի աջակցությամբ. «Կոնվերս Բանկը մեզ հնարավորություն տվեց չլինել ու չմնալ խնդրողի դերում»:
Նորարական եւ ժամանակակից «Սեւ տուփ-Փոքր բեմ»-ի բացմանը ներկա «Կոնվերս Բանկ»-ի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Մայր թատրոնին կից այս փոքր բեմը սկիզբ կդնի նոր զարգացումների եւ նոր որոնումների: «Հույս ունենք, որ այն կհարստացնի թատրոնի կյանքը, կնպաստի մշակութային արժեքների զարգացմանը»,-ասաց Հակոբյանը:
Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ ուրախությամբ փաստեց, որ տարիների իրենց երազանքը կատարված է: Գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ նույնիսկ մեծ հնարավորություններ ունեցող թատրոնն, ինչպիսին Սունդուկյանի անվան թատրոնն է, պետք է ունենա երկրորդ բեմահարթակ, որովհետեւ առանց դրա թատրոնի ստեղծագործական կյանքն ու ընթացքը եւ՛ դանդաղում է եւ՛ դժվարանում: «Կատարվեց մի կարեւոր իրադարձություն, որը ես պատմական եմ համարում Մայր թատրոնի համար»,-ընդգծեց Էլբակյանը՝ հայտնելով, որ առաջիկայում հանդիսատեսին կներկայանան նոր ներկայացմամբ:
Նոր՝ Black Box- Small Stage, «Սեւ տուփ- Փոքր բեմ»-ում

«Հրավիրյալ ռեժիսոր է գալու՝ Սերժ Մելիք-Հովսեփյանը, բեմադրելու է նյու դրամա, որտեղ ընդգրկված են թե՛ երիտասարդ եւ թե՛ ավագ սերնդի դերասանները»,-ասաց Էլբակայնը: Նշեց, որ որպես գեղարվեստական ղեկավար շատ մեծ սպասելիքներ ունի այդ ներկայացումից, ասաց, որ նոր ներկայացումն իր բնույթով համապատասխանում է «Սեւ տուփ- Փոքր բեմ»-ին:
Black Box- Small Stage, կամ «Սեւ տուփ- Փոքր բեմ» թատերական կառույցի գաղափարը Եվրոպայում ծնվել է 20-րդ դարասակզբին: Նոր ձեւաչափով բեմը կոտրում է մինչ այդ հայտնի թատերական կառույցների ձեւերը, կամ, ավելի ճիշտ, մեկտեղում դրանք: «Սեւ տուփ»-ին բնորոշ են քառակուսի կամ ուղղանկյուն երկրաչափական ձեւերը, այն բաց տարածություն է՝ շարժական աթոռներով, շարժական բեմով, անվանը բնորոշ սեւ պատերով: Այսօր աշխարհի առաջատար կրթամշակութային կառույցների համար «Սեւ տուփ» ունենալն էական նշանակություն ունի: Այն ընկալվում է որպես նոր որոնումների, առաջխաղացման, զարգացման հարթակ:
Տեսնայութը՝ Սունդուկյան թատրոնի ֆեյսբուքյան էջից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT