Երևան
12 °C
Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարվածությունը շարունակվում է, թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի է տվել մշակույթի նախարարությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ մոտակա օրերին պարզ կլինի, թե երբ է դատական առաջին նիստը: Կարապետյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ վերջինս չի հրաժարվել տնօրենի իր պարտականություններից:
Այս ընթացքում Խորեոգրաֆիայի թատրոնն էլեկտարկանությունից զրկված է, աշխատողներն աշխատավարձ չեն ստացել, նորանշանակ տնօրենը չի կարողանում աշխատանքի անցնել, դրան գումարած դատական հայցերն ու առավել քան լարված եւ անորոշ մթնոլորտը: Նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանին թատրոնի դերասաններն այդպես էլ չնդունեցին:
«Նազենի Ղարիբյանի բերանին ինչ գալիս է՝ դուրս է տալիս: Օրենքին դեմ գործողություններ է անում, դրա համար փորձում եմ որքան հնարավոր է իր հետ չառնչվեմ, իմ փաստաբաններն են բոլոր հարցերով զբաղվում»,-ասաց Գայանե Կարապետյանը: Նախկին տնօրենը նշեց, որ մինչեւ հիմա հարկայինում փաստացի աշխատանքից ազատված չէ, նորանաշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանն էլ ընդունված չէ:
«Հոսանքն անջատել են, իմ սեփական միջոցներով եմ լույս տարել թատրոն, որպեսզի փորձեր կարողանանք անել: Անկախ ամեն ինչից՝ թատրոնն աշխատում է, դերասանները նորմալ աշխատանքի են գալիս, սակայն նամակ են պատրաստել, որ առ այս պահը աշխատավարձ չեն ստացել: Նազենիի կամայական եւ անպատասխանատու հայտարարությունների պատճառով չեք պատկերացնի, թե ինչ վիճակի մեջ ենք հայտնվել»,-ասաց Գայանե Կարապետյանը:
Կարապետյանի փաստաբան Աշխեն Դաշյանը փոխանցեց, որ դիմել են դատարան ընդդեմ մշակույթի նախարարության: Հայցապահանջը աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելն է, եւ հարկադիր պարապուրդի դիմաց գումար բռնագանձելու պահանջն է:
«Մեր կողմից դատարան են ներկայացվել այն խախտումները, որոնք թույլ է տվել մշակույթի նախարարությունը: Ազատման հրամանը իրավաչափ չէ, քանի որ Գայանե Կարապետյանն աշխատանքից ազատվել է այն ժամանակահատվածում, երբ գտնվում էր աշխատանքի մեջ եւ աշխատանքային պայմանագիրը ժամկետի մեջ էր: Միանշանակ սա աշխատանքային օրենքի խախտում է: Աշխատանքից ազատման հրաման առ այսօր Գայանե Կարապետյանը չի ստացել»,-ասաց փաստաբան Աշխեն Դաշյանը:
«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի հետ, վերջինս ասաց, որ աշխատանքի չի գնում, քանի որ նախկին տնօրենը հրաժարվել է հանձնել թատրոնը եւ հանգիստ հեռանալ: Լիլիթ Փալանջյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել, գուցե հրաժարվի տնօրենի պաշտոնից: Վերջինս ասաց, որ իրենք մշակույթի նախարարության միջոցով են քայլեր իրականացնում եւ շուտով դրանց մասին կբարձրաձայնվի:
Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առջեւ բացվեցին միայն ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությունից հետո: Հունվարի 9-ից Լիլիթ Փալանջյանը պետք է փոխարիներ թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին:
Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ տարիներ շարունակ ակտիվությամբ աչքի չընկնող այս թատրոնում լարված իրավիճակ է եւ տնօրենի պայքար: Երբ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ցանկանում էր նորանշանակ տնօրենի ժ/պ-ին ներկայացնել թատրոնի անձնակազմին, ոչ մի կերպ չէին կարողանում ո՛չ բանալի, ո՛չ էլ կնիք ստանալ: Ղարիբյանի խոսքերով՝ հենց դա էլ եղավ մեկ ամիս առաջ իրենց ծայրահեղ քայլերի դրդապատճառը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT