Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Ըմբիշը տեւական ժամանակ վնասվածքներից բուժվում էր ԱՄՆ-ում: Բուժումներն արդյունք տվել են: Հիմա Երեւանում է, «Օլիմպավանում» մասնակցում է հավաքականի ուսումնամարզական հավաքին:

«Բուժումներից հետո արդեն լավ է վիճակը: Մարզումային պրոցեսը սկսվել է: Սկսել ենք ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կբարձրանա ծանրաբեռնվածությանը»,- ասաց նա:

Բուժման հետ կապված հետագա որոշումները մարզիկը պետք է կայացնի հընթացս: Կախված այն բանից, թե ինչպես իրեն կզգա ծանրաբեռնվածությունը բարձրացնելիս՝ կորոշի՝ կրկին կմեկնի ԱՄՆ, թե՝ ո՛չ: Գեւորգ Ալեքսանյանը նշում է, որ այս պահին հետագա քայլերի մասին ոչինչ չեն որոշել:

«Այս պահին դեռ պարզ չէ: Երբ ծանրամբեռնվածությունը բարձրացավ, երբ զգացինք, որ ինչ-որ խնդիրներ կան, անհրաժեշտություն կա.... բայց այս պահին այդպիսի միտք կամ որոշում չկա»,- ասաց նա:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը, որը կայանալու է ապրիլի 8-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, Արթուրն ամենայն հավանականությամբ բաց կթողնի: Գեւորգ Ալեքսանյանը նշում է, որ քիչ ժամանակ է մնացել: Նրա խոսքով՝ դա բավական չէ համապատասխան մարզավիճակ ձեռք բերելու համար:

«Ավելի շատ հավանական է՝ ո՛չ (խմբ. չի մասնակցի), որովհետեւ պետք է մարզավիճակի հասնել, որպեսզի կարողանա լիարժեք մասնակցել: Ավելի մեծ հավանականություն կա, որ ո՛չ, որովհետեւ դեռ պատրաստ չէ, ու ժամանակն էլ կարճ է, չի կարողանա հասցնել»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հավաքը, որին Արթուր Ալեքսանյանը մասնակցում է, մեկնարկել է փետրվարի 18-ի ու կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին: Մարզիկները պատրաստվում են փետրվարի 28-ից մարտի 3-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությանը, որը տեղի է ունենալու Սերբիայում մարտի 4-10:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2369 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը