Երևան
12 °C
Վրաստանում երկրորդ ԱրՄաթ ինժեներական լաբորատորիան կրկին բացվեց Ջավախքում: Այս անգամ ծրագիրն իրականացվեց հայաբնակ Հեշտիայում: Եվս մեկ նման լաբորատորիա էլ բացվել էր 2018 թվականին՝ Ախալքալաքում:


Հեշտիայում լաբորատորիան բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ «Կարիտաս Վրաստան» Բարեսիրական կազամկերպության եռակողմ համագործակցությամբ: Լաբորատորիան բացվել է Կարիտաս Վրաստանի նախապես արդեն հիմնած Երիտասարդական կենտրոնում:

Տնօրեն Անահիտ Մխոյանը սա շատ առանցաքային եւ կարեւոր համարեց: «Նախկինում, երբ հիմնում էինք երիտասարդական կենտրոններ, անպայման ունեինք համակարգչային սենյակ, որտեղ երեխային գիտելիք էինք հաղորդում համակարգչից օգտվելու եւ տարբեր ծրագրերի մասին: Հիմա աստիճանաբար կյանքը փոխվեց, եւ երիտասարդական կենտրոն հասած երեխան արդեն տանը հիմնականում ունի համակարգիչ եւ գալիս է գիտելիքով զինված: Հենց դրա համար էլ մեզ համար կարեւոր էր համագործակցությունը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ: Արդյունքում մենք ունեցանք ինժեներական լաբորատորիա, որտեղ երեխաներն առավել շատ գիտելիք կստանան եւ կտիրապետեն այնպիսի ծրագրերի, որոնք հետագայում նրանց համար կդառնան մասնագիտություն եւ աշխատանք»,-ՀԺ-ի ետ զրույցում ասաց Անահիտ Մխոյանը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն այս լաբորատորիաների առկայությունը մեծապես կարեւորեց հայապահպանության տեսանկյունից: Երեխաներն այստեղ ծանոթանում են բիզնես գաղափարների եւ ձեռներեցության հետ, սովորում այնպիսի ծրագրեր, որոնց տիրապետելու պարագայում առանց դժվարության կկարողանան աշխատանք ունենալ հենց իրենց քաղաքում եւ գյուղում: «ԱրՄաթ բառը հենց ուղիղ էլ պետք է հասկանալ, այսինքն հայկական մաթեմատիկա, որի նկատմամբ գնալով աճում է աշխարհի հետաքրքրությունը: Իսկ Ջավախքում երեխաները բնատուր հակվածությունը ունեն դեպի բնական գիտությունները: Դրա համար էլ մենք վստահությամբ ենք բացում այս լաբորատորիաները, առանց անհանգստության: Վստահ ենք, որ զարգացման լայն հեռանկարներ կան»,- ասաց Սոս Սահակյանը:
Նորաբաց լաբորատորիան արդեն 10-ից 18 տարեկան 70 սան ունի, նախատեսված 2 խմբի փոխարեն 4-ն է գործում, սակայն առաջիկայում, ինչպես Ախալքալաքի փորձն է հուշում, նրանց թիվը կտրուկ կաճի:
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհակալություն հայտեց Հեշտիայում բնակվող հայերին: «Ապրեք, որ անկախ առկա պայմաններից, բնակվում եք այստեղ, ես շնորհակալ եմ, որ Դուք կաք, հատուկ ոչ մեկիդ չեմ ճանաչում, բայց հավատացեք, անկեղծորեն բոլորիդ շատ եմ սիրում: Ես տեսա, թե ինչ անմխիթար վիճակում են ճանապարհները: Վրացական կողմի հետ կխոսենք, կգանք ընդհանուր համաձայնության եւ մեծ հույս ունեմ, որ այդ խնդիրը կկարողանանք լուծել»,-ասաց դեսպանը:
ԱրՄաթ լաբորատորիաների բացումը հատկապես Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը եւ հայրենիքում մնալու, աշխատելու ռեալ հնարավորություն եւ հեռանկար են ստեղծում: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մինչեւ 2020 թվականը Ջավախքում 20 ԱրՄաթ լաբորատորիա կհիմնի:
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT